Որտե՞ղ, ո՞ր պահին սխալվեցինք և ինչո՞ւ ենք անում նույն սխալները. Հատվածներ «Խաղաղության հայկական գինը» գրքից
«Խաղաղության հայկական գինը» աշխատության հեղինակ Նաիրա Սահակյանը հետազոտական մեծ նյութի ընթացքում ներկայացրել է՝ ինքնորոշման իրավունքի մասին հայերի պատկերացումները 100 տարի առաջ և հիմա. ի՞նչ է փոխվել։ Հայ միտքը 100 տարի առաջ ներշնչված էր եվրոպական արժեքներ
Խաղաղության հայկական գինը ...Ամերիկահայ պատմաբան Ռոնալդ Սյունին, խոսելով հայերի և ազգայնականության մասին, նշում է, որ հայկական ազգային ինքնությունը , որը նախ հենվում էր հայկական քրիստոնեության վրա, զարգանում է որպես ժամանակակից ազգային ինքնություն: Հայերն իրենց պատմության ընթացքում նույնը չեն եղել. հայերն այն հանրույթն են, ովքեր ունեն հայ լինելու գիտակցություն:
Հայ լինելը, մի կողմից, տվյալ սերնդի անցյալի մի մասը հիշելն ու դրա վրա հենվելու մղումն է, մյուս կողմից՝ այդ նույն անցյալի որոշակի մաս մոռանալու ու անտեսելու ձգտումը: Այսինքն, ըստ նետված մարտահրավերի, հայերը վերաիմաստավորում են իրենց անցյալն ու հետևաբար ազգային ինքնության բաղադրիչները: Այդ փոխակերպման մի ակտիվ շրջան էր 20-րդ դարի սկիզբը:
...Հայության շրջանում հայրենիքի ընկալման ու ազգակերտման հարցերի վերաբերյալ հետազոտությունները նոր մոտեցումներ են առաջարկել: Իր ««Տուն» «տնից» հեռու, Օսմանյան հայ փախստականներն ու Սովետական Հայաստանին պատկանելու սահմանները» հոդվածում Ամստերդամի համալսարանի պատմաբան Այշենուր Քորքմազը ցույց է տալիս, թե ինչպես է ցեղասպանությունից փրկված և Խորհրդային Հայաստանում տուն գտած հայերի շրջանում ձևավորվել «էրգիր» տարածական մտապատկերը, որն ուրվագծում էր խորհրդանշական «հայկական հայրենիքը»: Թեպետ նրանք տուն են ստեղծում Խորհրդային Հայաստանում, սակայն շարունակվում է նրանց զգայական կապվածությունն իրենց անէացած «տան» հետ, որն այժմ ամփոփվում էր «էրգիր» եզրում:
Պատմությունը նույն սխալները չկրկնելու համար է: Հայ մտավորականները 100 տարի առաջ ուսյալ էին, քաղաքական խնդիրներին՝ քաջատեղյակ: Նրանք հասկանում էին բոլոր ռիսկերը, սեփական կարողությունները և կայսրությունների միջև խուսանավելու անհրաժեշտությունը: Եվ նրանք, 100 տարի առաջ էլ , ինչպես այսօր, պետք է որոշեին, թե ինչ է պետք անել «ինքնորոշման իրավունքի» հետ: Ինչպես այսօր, նրանք էլ 100 տարի առաջ հստակ գիտակցում էին հնարավոր վտանգավոր զարգացումները:
Բայց առաջին հանրապետությունը գոյատևեց ընդամենը 2 տարի, Հայաստանը զրկվեց Արցախից ու Նախիջևանից: Հայաշատ այդ շրջանների ճակատագրերը վճռեցին՝ առաց հայերին հարցնելու: 1920-ին Հայստանը կորցրեց ինքնիշխանությունը: 100 տարի անց՝ 2020-ին, Հայաստանը պարտվեց գոյաբանական՝ կենսական նշանակության ունեցած պատերազնում: 1923-ին Լեռնային Ղարաբաղն անցավ Ադրբեջանի տիրապետության տակ: Ի՞նչ կլինի 2023-ին: Այս գրքի և վերջին 100 տարվա գլխավոր հարցը նույնն է. որտե՞ղ, ո՞ր պահին սխալվեցինք և ինչո՞ւ ենք անում նույն սխալները:
Կարդացեք նաև
- 5 նոր գիրք, գործակցության 5 նոր հուշագիր, ազնավուրյան 5-րդ տեսահոլովակի պրեմիերա. Newmag-ը 5-ամյակը մեկնարկում է ձմեռային փառատոնով (թրեյլեր)
- Newmag-ը վերսկսում է նորանկախ Հայաստանի ամենահայտնի «Ինքնագիր» գրական հանդեսի հրատարակությունը
- Newmag Winer Fest-ին տեղի կունենա Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Antenor-ը՝ Newmag Winter Fest-2023-ի հովանավոր (տեսանյութ)
- Newmag Winter Fest2023-ին տեղի կունենա Նաիրա Սահակյանի «Խաղաղության հայկական գինը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- 10-ը փաստ «Խաղաղության հայկական գինը» գրքի հեղինակի մասին (տեսանյութ)