BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչ է պոպուլիզմը Նիդեռլանդներում. Գերտ Վիլդերս

Ինչ է պոպուլիզմը Նիդեռլանդներում. Գերտ Վիլդերս

Գերտ Վիլդերսի՝ երբեմն ծայրահեղ և հաճախ հակասական առաջարկները շատերն են քննադատում, բայց Վիլդերսը համակիրների պակաս չունի: Նա ստեղծել է իր քաղաքական կերպարը՝ կիրառելով պոպուլիզմի տարածված գործիքները:  
Ով կամ ինչն է մեղավոր
Միգրանտները: Գերտ Վիլդերսի քաղաքական հիմնական խաղաքարտը միգրանտների դեմ պայքարն ու հակաիսլամական քարոզն է: Երկրում տնտեսական ճգնաժամ է` մեղավոր են միգրանտները: Նվազել է անվտանգության և բարեկեցության մակարդակը` պատճառը օտարներն են, որոնք աշխատատեղեր են զբաղեցնում: Իսլամաֆոբիան արտացվոլված է նույնիսկ Վիլդերսի կուսակցության մեկ էջանոց ընտրական մանիֆեստում: Ծայրահեղ աջերի առաջարկներն են՝ փակել մզկիթները, արգելել գլխաշոր կրել հանրային վայրերում ու դադարեցնել ներգաղթյալների հոսքը Նիդեռլանդներ: Վիլդերսն օգտվում է բնակչության հիմնավոր վախերից ու պնդում, որ միգրանտների ցունամին կանխելու ճանապարհը միայն ինքը գիտի:
Բարդ խնդիրներին հեշտ լուծումներ 
 Վիլդերսը դեմ է Եվրոպական Միությանը: Բրեքսիթին զուգահեռ նա առաջարկում էր Նեքսիթ (Brexit` Britain’s Exit, Nexit` Netherlands’s exit տրամաբանությամբ)` պնդելով, որ Մեծ Բրիտանիայից հետո Եվրամիությունը պետք է լքի նաև Նիդեռլանդները: Նեքսիթն իրականություն չդարձավ, 2019-ի եվրոպական ընտրություններում աջերի առաջնորդի կուսակցությունը կորցրեց Եվրախորհրդարանում իր բոլոր չորս տեղերը, բայց Եվրամիությունից անջատվելու գաղափարը շարունակում է մնալ քաղաքական օրակարգում: 
Պոպուլիստ քաղաքական գործչի ընդդիմադիր արշավների ու կտրուկ հայտարարությունների նպատակը մեկն է` վստահություն ձեռք բերել ու դառնալ հակաիսթեբլիշմենթ: Վիլդերսին աջակցում են իշխանությունից հոգնած քաղաքացիները, որոնք ունեն, թեկուզ մեղմ, բայց աջ հայացքներ: Վիլդերսը վարպետորեն բաժանում է բնակչությանը երկու պարզ խմբի: Մի առիթով նա ասել է. «Նիդեռլանդների կեսը սիրում է ինձ, մյուս կեսն ատում է: Այլ տարբերակ չկա»: 2017-ին նրան սիրողների թիվը քիչ էր ընտրություններում հաղթելու համար: Աջ ծայրահեղականները զիջեցին լիբերալներին



Կարդացեք նաև.



Մեդիայի հետ հարաբերություններ
Վիլդերսին անվանում են Նիդեռլանդների Թրամփ ոչ միայն սանրվածքի ու աջ հայացքների, այլև սոցցանցերում ակտիվության համար: Լրագրողների հետ Վիլդերսի հարաբերությունները ջերմ չեն: Իր հիմնական մեսիջները պոպուլիստ գործիչը փոխանցում է թվիթերի միջոցով: Երբեմն խնդիրներ են լինում նույնիսկ այդ դեպքում: Հակաիսլամիստական քարոզի և ատելության խոսքի պատճառով Վիլդերսի թվիթերյան միկրոբլոգը մի քանի անգամ արգելափակել են
Картинки по запросу герт вилдерс
Պոպուլիզմի լեզուն 
Ատելության խոսք օգտագործելու ու քարոզելու պատճառով Վիլդերսը մի քանի անգամ դատական գործընթացների մեջ է եղել: 2010-ին նրան մեղադրեցին մուսուլմանների հանդեպ խտրական վերաբերմունքի մեջ, բայց դատարանը նրան արդարացրեց: 2016-ին արդեն մեղավոր ճանաչեց: Նրա հայտարարություններն ամեն տարի դառնում են ավելի անհանդուրժող: 

Հեղինակ՝ Նանե Մանուկյան





Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում





 

Տարածել