BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Prank] Բրիտանիայի արտգործնախարարին թվացել է, թե խ

[Prank] Բրիտանիայի արտգործնախարարին թվացել է, թե խոսում է Նիկոլ Փաշինյանի հետ

Հայտնի հումորիստներ Վովանն ու Լեքսուսը զանգահարել են Բորիս Ջոնսոնին ու խոսել Նիկոլ Փաշինյանի անունից:

Այո', պարո'ն վարչապետ, թույլ տվեք շնորհավորել ձեզ հաղթանակի կապակցությամբ: Հույս ունեմ Բրիտանիան ու Հայաստանը կշարունակեն ամրապնդել երկկողմ հարաբերությունները: 

Բորիս Ջոնսոն, ՄԹ ԱԳ նախարար


Ջոնսոնը վստահեցրել է , որ Մեծ Բրիտանիան Հայաստանի կողքին է ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին: 18 րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում պրանքերները արտգործնախարարի հետ քննարկել են Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին վերաբերող հարցեր, նաև սկրիպալի ու նրա դստեր թունավորման հարցը, Ջոնսոսնն իրեն զանգահարողներին ասել է, թե ինչպես է պետք բանակցել Ռուսաստանի հետ:


Կարդացեք նաև․



 
Ռուսաստանի հետ  շփումներում պետք է վճռականություն ցուցաբերեք, բայց նաև հասկացնեք, որ ձեր մտադրությունները Ռուսաստանի համար վտանգավոր չեն:

Բորիս Ջոնսոն, ՄԹ ԱԳ նախարար


Փաշինյանին նմանակողը կատակել է, որ չէր ցանկանա Պուտինի հետ հանդիպման ժամանակ թունավորվել «Նովիչոկով: Ի պատասխան՝ Ջոնսոնը ծիծաղել է ու ասել, որ պետք է խուսափել Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմից: Ջոնսոնն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայում դա ոչ-ոք չի ցանկանում: 18 րոպե անց միայն Ջոնսոնը հասկացել է, որ իրեն զանգահարողը վարչապետ Փաշինյանը չէ ու վայր է դրել լսափողը:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել