Ինչպես են Հայաստանում ստեղծվել առաջին համակարգիչները. պետերբուրգցի տղաների բացառիկ ուսումնասիրությունը (լուսանկարներ)
Յուրօրինակ նախագիրծ, որ կյանքի կոչվեց 2022-ին՝ Newmag Winter Fest-ին։ Newmag-ը DataArt Armenia-ի հետ համատեղ ներկայացրեց «Մարդիկ և մեքենաները» գիրքը։ Ձեռնարկի համահեղինակներն են Սանկտ Պետեբուրգից Ալեքսեյ Պոմիգալովը, Ալեքսանդր Անդրեևը, Իլյա Կորոբովը։ Հատու
Այս գիրքը «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» նախագծի շարունակությունն է, որտեղ ներկայացված են խորհրդային ժամանակներից սկսած Հայաստանի տեխնոլոգիական զարգացումները։ «Մարդիկ և մեքենաները» գրքում տեղ են գտել շոշափելի նյութեր ոլորտի զարգացման գործում Հայաստանի ունեցած մեծ հաջողությունների, ներդրած ավանդի մասին: Ընդհանուր առմամբ, աշխատանքները ձգվել են երկու տարի։
Հեղինակները DataArt-ի խմբագիրներն են։ Նրանցից Ալեքսանդր Անդրեևի խոսքով, այս նախագիծը իրենց համար նախ մեծ բացահայտում էր։ Սկսած այն միջավայրից, որտեղ ապրում ու արարում էին հայ մասնագետները. «Մեզ զարմացրեց այն, թե ինչպիսի մշակութային միջավայր էր տիրում, ինչ մշակութային վերափոխումներ էին տեղի ունենում: Ահա այդ միջավայրում ազատամիտ մթնոլորտ էր ձևավորվել, ինչը նպաստում էր նաև այս ոլորտի զարգացմանը»։
Ստեղծագործական եռյակը հարցազրույցներ է ունեցել ինժեներների, ծրագրավորողների հետ, ուսումնասիրել են մաթեմատիկական մեքենաների ամբողջ պատմությունը: Ըստ Ալեքսեյ Պոմիգալովի, օրինակ, հայտնի դարձավ, որ խորհրդային շրջանում տեխնոլոգիական ոլորտի մշակումների զգալի մասն արվել է Հայաստանում. «Անդրադարձել ենք Մերգելյան ինստիտուտի աշխատանքին ու ձեռքբերումներին: Հասկացանք, որ հսկայական ներուժ է եղել Հայաստանում և այն իրացվել է»։
Այս ամբողջ նյութը նախ դարձավ վիրտուալ ցուցահանդես, հետո արդեն գիրք՝ «Մարդիկ և մեքենաները. հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը»։ DataArt Armenia-ի տնօրեն Արսեն Բաղդասարյանի բնորոշմամբ, տեխնոլոգիական զարգացումների առանցքում հենց մարդն է. «Այն միայն մաթեմատիկական մեքենաների մասին չէ, այլ ամբողջ մշակույթի, այդ ժամանակաշրջանի մասին է: Այն մարդկանց մասին է, որոնք մեծ գործ են արել տեխնոլոգիական ոլորտում: Այդ մարդիկ ներկայացվում են ոչ միայն որպես մասնագետ, այլև իրենց նախասիրություններով, էմոցիաներով»։
DataArt նախատեսում է գիրքը ներկայացնել նաև այլ լեզուներով, որպեսզի աշխարհում շատ երկրներ բացահայտեն, թե ինչպես փոքր Հայաստանում զարգացան գերժամանակակից ինստիտուտներ դեռ խորհրդային տարիներին։
Կարդացեք նաև
- Newmag Winter Fest-ին տեղի կունենա «Մարդիկ և մեքենաները» գրքի շնորհանդեսը
- Տեղի ունեցավ «Մարդիկ և մեքենաները» գրքի հեռուստաշնորհանդեսը
- Գիրք, որ պատմում է Հայաստանի ՏՏ սերնդի և ոլորտի ձևավորման մասին
- ԽՍՀՄ-ի ՏՏ ժառանգությունը քանդվեց, մարդիկ՝ մնացին. հարցազրույց DataArt-ի Հայաստան ընկերության տնօրենի հետ (տեսանյութ)