BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Փրկե՞նք հայրենիքը». Հատվածներ Տիգրան Հայրապետյան

«Փրկե՞նք հայրենիքը». Հատվածներ Տիգրան Հայրապետյանի գրքից

newmag-y-n

Տիգրան Հայրապետյանը դեռ երկու տասնամյակ առաջ ճշգրտորեն կանխատեսել է Հայաստանի ու տարածաշրջանի առջև այսօր ծառացած խնդիրները։ Գրքում զետեղված հոդվածներում գլխավոր մի հարցի պատասխան՝ «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել»: Ու այս գրքի վեր

Հայաստանին քաղաքական կենտրոն է պետք: Ընդ որում, մեզ մոտ խնդիր չկա հավասարակշռելու աջ և ձախ ծայրահեղությունները: Խնդիրը շատ ավելի բարդ է՝ միաբանել այն ազգային ուժերը, որոնք սկզբունքորեն նույն մտահոգությունն ու ցավն են ապրում հայրենիքի համար, սակայն դիմակայության ավանդականության ուժն ու չափազանց մեծ եսակենտրոնությունը թույլ չեն տալիս, որ նրանք ամրանան միևնույն համակարգում: Համակարգ, որ անհաղթահարելի պատնեշ կդառնա հայրենիքն ու ժողովրդին սեփական առտնին շահերին ծառայեցնելու ձգտող ազգակործան ուժերի ճանապարհին, ար կկանխի մաֆիականացած բյուրոկրատիայի և պլուտոկրատիայի միահեծան իշխանության հաստատումը:  

....Հարց է ծագում՝ ի՞նչ մեխանիզմ կարող է գործադրվել, որպեսզի կրկին կյանքի կոչվի հեղափոխության հարվածներից անդամալուծված մտավորականությունը, որպեսզի հայրենիքի ճակատագրի լուծման հարցում նրա տնտեսական ու քաղաքական կյանքին լիարյուն մասնակցություն ցուցաբերեն այն հարյուրավոր տաղանդավոր մասնագետները, ձեռներեց մարդիկ և պարզապես օժտված անհատականությունները, որոնք վարչակարգի հաստատած գորշ միջավայրում տեղ չեն գտել կամ, մեկուսացած լինելով իշխանությունների կամայականություններից զերծ մնալու իրենց ձգտման մեջ, ձեռնպահ են ամեն տեսակ ակտիվությունից:  

Ինչպե՞ս հասարակության ամենատարբեր խավերին վերադարձնել հավատը սեփական ուժերի, ստեղծագործ տաղանդի նկատմամբ և պաշտպանվածության զգացողությունը շուրջբոլորը տիրող կամայականությունից և ամենաթողությունից:  

...Պատմությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած ուժը հիմնականում անընդունակ է պետականության կառուցման գործում: Հեղափոխականների համաստեղությունը պետք է փոխարինվի մասնագիտական բարձր ձեռնհասությամբ օժտված ազգային-պետական գործիչներով, որոնք արդյունավետ ընթացք կտան պետականության կառուցման ծանր և պատասխանատո գործին: Միայն դրանից հետո ուժերի գերլարում պահանջող աշխատանքով հնարավոր կլինի կանխել «թղթյա շերեփի» սինդրոմի ժառանգականությունն ու նոր բեռլինյան կոնգրեսի սպառնալիքը հայ ժողովրդի գլխին:

Մեր ժողովրդի քաղաքական ապագայի ընտրության հարցում միշտ տեղին կլինի հիշել Մ.Բ. Առնոլդի իմաստալից խոսքերը. «Ամեն ընտրություն պատճառաբանված է, բայց այն պատճառաբանվում է ընտրողի անձով»:

Կարդացեք նաև

Տարածել