Տեղի ունեցավ Մորգան Հաուզելի «Փողի հոգեբանությունը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
07/14/2025
Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրում Newmag հրատարակչությունը ներկայացրեց «Փողի հոգեբանությունը» գիրքը։
«Փողի հոգեբանությունը» գիրքը փողի, հարստանալու, երջանկության ու ագահության մասին է։ Գրքի գլխավոր գործընկերը «Էփրիքոթ Կապիտալ» ներդրումային ընկերությունն է։
Մորգան Հաուզելի՝ ֆինանսական գրագիտության մասին այս գիրքն ու խորհուրդներն այնքան են ազդել թարգմանիչ Անուշ Սեդրակյանի վրա, որ որոշել է առանձին հաշիվ բացել ու եկամուտների 10 տոկոսը հավաքել այդ հաշվի վրա.
«Չնայած ասեմ, որ դեռ չի ստացվում հետևել գրքի ամենակարևոր խորհուրդներից մեկին` քիչ ծախսել ու խնայողություններ անել»:
Ըստ Անուշ Սեդրակյանի, հեղինակը շատ օբյեկտիվ է և առանձնացնում է գրքի ամենակարևոր սեգմենտը՝ «ամեն ինչ այնքան վատ չէ, ինչպես թվում է, ամեն ինչ այնքան լավ չէ, ինչպես որ թվում է».
«Իհարկե, վախենում էի, որ տնտեսագետները գիրքը բացելուց հետո կասեն այսինչ տերմինը սխալ եմ թարգմանել, բայց ոչ, արձագանքները դրական են: Ընթերցելու պահով հատվածներ կան, որ շատ ֆինանսական են, բայց կոնսուլտացիայի համար զանգահարում էի իմ տնտեսագետ ընկերներին ու խնդրում, որ ինձ այդ ամենը հայերեն, «մարդկային» լեզվով բացատրեն»։
«Էփրիքոթ Կապիտալի» մարկետինգի ղեկավար Լենա Գյուլխասյանը պատմեց, թե ինչու է ընկերությունը որոշել աջակցել նման գրքի հրատարակմանը.
«Քանի որ մենք լիցենզավորված բրոկերային ընկերություն ենք, այսինքն՝ միջնորդ օղակ մարդկանց համար, ովքեր ունեն գումար և ուզում են գումարն ավելացնել, և ֆինանսական շուկաների, որոնք առաջարկում են գործիքներ դա անելու համար: Եվ որպեսզի մեր ընկերությունը զարգանա և ավելանան մեր հաճախորդները, կարիք կա Հայաստանում զարգացնել ֆինանսական ներդրումների մշակույթը, որը դեռ ձևավորման փուլում է».
Լենա Գյուլխասյանի խոսքով, ընկերությունն իր վրա է վերցրել այդ հանձնառությունը, և հենց ընկերությունն էլ պետք է նպաստի պատասխանատու ներդրումային մշակույթի ձևավորմանը.
«Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ գիտակցված գան այդ քայլին՝ ներդրումներ անելուն, և մենք նկատեցինք, որ կա հայալեզու նյութերի պակաս։ Newmag-ին առաջարկեցինք թարգմանել ու հրատարակել այս գիրքը: Հեղինակը կյանքից վերցված պատմությունների միջոցով բացատրում է ֆինանսական թեմաները, տերմինները».
Բանախոսները խորհուրդ են տալիս կարդալ գիրքը, որը շատ հանրամատչելի է, և մարդկանց փոխանցում է բազմաթիվ օգտակար ու ֆինանսական գաղափարներ:
Կարդացեք նաև
- Newmag-ը հայերեն է հրատարակել Մորգան Հաուզելի հեղափոխական գիրքը՝ «Փողի հոգեբանությունը» (թրեյլեր)
- Ինչպես սիրել փողը, մտածել փողի մասին ու աշխատել փող. տեղի ունեցավ «Փողի հոգեբանությոնը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
- Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր. 10 միտք «Փողի հոգեբանությունը» գրքից (տեսանյութ)
Մորգան Հաուզել
6800 ֏
Նկարագրություն
Ինչո՞ւ են ֆինանսապես կրթված մարդիկ երբեմն աղքատանում, իսկ շարքային աշխատողները՝ միլիոնատերեր դառնում։ Ինչպե՞ս է հնարավոր լինել բարձրագույն կրթությամբ ներդրող, բայց, փողի հետ գործ ունենալիս, անհաջողակ։ Ֆինանսական հաջողությունը սոսկ գիտելիքի արդյունք չէ։ Այն ավելի խորքային է և կապված է մարդու վարքագծի, որոշումների, բնավորության ու ընտանեկան պատմության հետ։ Մորգան Հաուզելը ներկայացնում է փողի վերաբերյալ մեր վարքի լավագույն ուղեցույցը։ «Փողի հոգեբանությունը» գիրքը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է մտածել փողի մասին, ինչպես խուսափել ֆինանսական թակարդներից և ինչպես կայացնել կայուն ու խելամիտ որոշումներ՝ բյուջեից կամ մասնագիտական փորձից անկախ։
Կարդա նաև
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր` «Մարդը, որը նորից էր մահացել» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)