FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ռեգիոնալ սպանություն. «Քրեասկանդալը թուլացնում է ս

Ռեգիոնալ սպանություն. «Քրեասկանդալը թուլացնում է սաուդցիների մրցակցային դիրքը»

Նախ լուր տարածվեց, որ լրագրողն անհետացել է, հետո, որ սպանվել է, բայց նախ` խոշտանգվել` ամենավայրենի կերպով: Մասնատվել է` երբ դեռ ողջ էր, ապա քիմիական նյութերով փորձել են վերացնել հետքերը, բայց չի հաջողվել: Թուրքական ոստիկանությունը գտել է անհերքելի ապացույցներ, և Սաուդյան Թագավորությունը ստիպված էր ընդունել` լրագրողը սպանվել է հյուպատոսարանի տարածքում: Պատահմամբ:

«Այս սպանությունն առաջացրեց համաշխարհային անհիմն հիստերիա»:

Ադել Ալ Ջուբեիր
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար


Ամեն ինչ հիմնավորում է Թուրքիայի նախագահը: Էրդողանը սաուդյան սպանության գլխավոր մեղադրողն է: Պարզել է, որ սպանության օրը և նախօրեին 15 սաուդցիներ ժամանել են Ստամբուլ, հյուրանոցից հետո գնացել հյուպատոսարան, այնտեղից էլ այն անտառը, որտեղ հիմա փնտրում են լրագրողի դին:
«Այդ 15 հոգին սպանության օրն ինչո՞ւ են հավաքվել Ստամբուլում, ումի՞ց են հրաման ստացել, ո՞ւր է մարդու մարմինը, որի սպանությունը պաշտոնապես ընդունել են»:

Ռեջեթ Էրդողան


Թուրքիայի նախագահ


Կասկածելի սաուդցիները, պարզվում է` թագաժառանգ Մուհամմադի անձնական թիկնազորից էին, իսկ Մուհամմադն անցած տարի պալատական հեղաշրջմամբ իշխանությունից հեռացրել էր իր բոլոր ազգական-մրցակիցներին, նաև արքայազն Թուրքիին, որի մտերիմն էր սպանված լրագրողը:


Կարդացեք նաև.



Ջամալ Խաշոկջին այդքան էլ սովորական լրագրող չէր: Նա նաև Ուսամա բեն Լադենի ընկերն էր, ծանոթ էր դեռ 80-ականներից: Նրա հայրը ժամանակին աշխարհի ամենահարուստ մարդկանցից էր, նրա հորաքրոջ որդին հենց այն հայտնի եգիպտոսցին էր, որի հետ Փարիզի թունելում վթարից զոհվեց արքայադուստր Դիանան:
Երբ Թուրքիայի նախագահը մանրամասներ էր պատմում, նշեց Սաուդյան Արաբիայի թագավորի և ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազանգերի մասին: Սա հստակ ցույց է տալիս սկանդալի մասշտաբն ու թե առնվազն ո՞ր եռյակի շահերին է այն առնչվում:
«Խոսքը 450 հազար աշխատատեղի մասին է, եթե նրանք մեզնից չգնեն, կգնեն Ռուսաստանից կամ Չինաստանից, մենք կպատժենք ինքներս մեզ»:

Դոնալդ Թրամփ


ԱՄՆ նախագահ


Թագավորությանը պատժելու պահանջին ԱՄՆ նախագահը պատասխանում է` հիշեցնելով զենքի վաճառքի 110 միլիարդ դոլարանոց գործարքը: Սաուդցիները պնդում են` կատարվածը սադրանք է` Թուրքիայի և ԱՄՆ հետ իրենց հարաբերությունները սառեցնելու նպատակով: Էրդողանը չափազանց ինքնավստահ է` սկանդալը թուլացնում է տարածաշրջանում մրցակից սաուդցիների դիրքը: Իրավիճակը փրկելու համար Սաուդյան արքայական ընտանիքը պալատ է հրավիրում և ցավակցում Խաշոկջիի որդուն:
Ստանում են հակառակ էֆեկտը: Միջազգային մամուլի վերնագրերում` որդին սեղմում է հոր սպանությունը պատվիրած ընտանիքի ձեռքը: Ձեռքսեղմումից հետո հեռանում Սաուդյան Արաբիայից: Նրա հոր դին դեռ որոնում են թուրքական անտառում:


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել