BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սեքս-սկանդալ․ Ինչպե՞ս մի մերկապարուհի խառնեց ամեն

Սեքս-սկանդալ․ Ինչպե՞ս մի մերկապարուհի խառնեց ամեն ինչ

Բրիտանիան հատնի էր իր լրտեսական համակարգով, Եվրոպական երկրներն ամեն անկյունում փնտրում էին բրիտանացի լրտեսների: Գրեթե նույն ժամանակաշրջանում բացահայտվեց ԽՍՀՄ Պետական անվտանգության գլխավոր կոմիսար, ստալինյան ռեպրեսիայի գլխավոր կազմակերպիչ, Ստալինի ամենավստահելի ընկեր Լավրենտի Բերիայի՝ բրիտանական լրտես լինելու փաստը: Եվ ահա լրտեսական բարձրակարգ համակարգ ունեցող Բրիտանիան հանկարծ հայտնվեց իր իսկ գործած ցանցում: Իսկ ծուղակի հեղինակը ԽՍՀՄ-ն էր: Այս ծուղակը կարող էր ԽՍՀՄ-ին մեծ օգուտ բերել, քանի որ թիրախը բրիտանական պաշտպանության նախարարն էր, եթե չլիներ թեթևամիտ մերկապարուհու անհեռատես քայլերը: Լրտեսական ցանցը բացահայտվեց:
[gallery columns="1" link="file" size="medium" ids="49173"]
Իսկ հիմա ավելի մանրամասն… 19-ամյա Քրիստինա Քիլերը Լոնդոն էր եկել՝ մեծ փողեր աշխատելու ակնկալիքով: Նա գեղեցիկ էր ու հմայիչ: Մեծացել էր աղքատ ընտանիքում, մոր և խորթ հոր հետ: Միակ բանը, որ երազում էր՝ ապրել թագուհու պես: Ահա այս երազանքներն էլ նրան տարան կաբարե ակումբ, որտեղ ծանոթացավ լուսանկարիչ Ուորդի հետ: Ուորդն անմիջապես նկատեց Քիլերին ու առաջարկեց լինել ֆոտոմոդել:
[gallery columns="1" size="medium" link="file" ids="49170"]
Երիտասարդ աղջիկները հաճախ էին հավաքվում Ուորդի մոտ, խմում էին, զվարճանում, լուսանկարվում: Ուորդն իր տրամադրության տակ ուներ նաև լորդ Աստորայի առանձնատունը (Ուորդը լուսանկարում էր նաև ազնվականներին ու վայելու էր նրանց բարեհաճությունը): Ահա հենց այս առանձնատան լողավազանում էլ պատահաբար հանդիպում են Բրիտանական պաշտպանության նախարարն ու մերկապարուհին: Այդ օրը Բրիտանիայի պաշտպանության նախարար Պրոֆյումոն իր կնոջ հետ լորդ Աստորայի հյուրն էր:
Պրոֆյումոն առաջին իսկ հայացքից սիրահարվում է Քիլերին ու բառիս բուն իմաստով կորցնում գլուխը: Թեև Պրոֆյումոն ուներ ոչ պակաս գեղեցիկ կին. նա  ամուսնացած էր դերասանուհի Վալերի Հոբսոնի հետ:
[gallery columns="1" link="file" size="medium" ids="49172"]
Սկսվում է Պրոֆյումոյի և Քիլերի սիրավեպը, հանդիպման վայրը լուսանկարչի տունն էր: Նույն շրջանում Քիլերը սիրային կապի մեջ է մտնում նաև ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից Եվգենի Իվանովի հետ: ԽՍՀՄ լրտեսական ցանցն արդեն հյուսված էր, մնում էր զգույշ գործել:
Եվգենի Իվանովն աշխատում էր Մոսկվայի համար: Նա ծայրաստիճան զգույշ էր ու հմուտ: Իվանովը կարողացել էր վստահություն ձեռք բերել բրիտանական ղեկավարության մոտ: Բրիտանիայում նրան համարում էին փառասեր ու փողասեր մարդ, անգամ մտադիր էին դարձնել իրենց լրտեսը:
Բրիտանիան ծրագրում էր, ԽՍՀՄ-ը գործում. Պրոֆյումոն իր ամբողջ գաղտնի տեղեկատվությամբ հայտնվել էր Իվանովի ձեռքում: Այս ծրագիրը կլիներ ԿԳԲ-ի հաղթանակներից մեկը, եթե պատահականությունն ամեն ինչ ջրի երես չհաներ:
Մերկապարուհին նախկին սիրեկաններից մեկի պատճառով հայտնվում է դատարանում: Ոստիկանական քաշքշուկներից ազատվելու համար նա փորձում է օգտագործել Պրոֆյումոյի հետ ունեցած իր անձնական կապը: Ու հենց այդտեղ էլ կծիկը սկսվում է քանդվել:
Սեքս-սկանդալում հայտնված նախարարը խոստովանում է ամեն ինչ ու հրաժարական տալիս: ԽՍՀՄ-ն արագ Մոսկվա է կանչում Իվանովին:



Կարդացեք նաև



ՀԳ.
Այս պատմության բացահայտումից մի քանի ամիս անց լուսանկարիչ Ուորդի դեմ գործ է հարուցվում: Նրան մեղադրում են կավատության մեջ: Ուորդը մեղադրանքները հերքել չի կարողանում: Նա կյանքին վերջ է տալիս՝ մեծ քանակի քնաբեր խմելով:
[gallery columns="1" link="file" size="medium" ids="49174"]
 
Իվանովը վերադառնում է ԽՍՀՄ, կինը նրանից հեռանում է, նրա և՛ անձնական, և՛ աշխատանքային ուղին ձախողվում է: Ասում են՝ 1990-ականների Իվանովը փորձում է հրապարակել հիշողությունների գիրք, սակայն չի հաջողվում՝ Պրոֆյումոն է խանգարում: Նախաձեռնությունից մի քանի ամիս հետո Իվանովը մահանում է:
Պրոֆյումոն հրաժարականից հետո զբաղվում է բարեգործությամբ: Նրան աջակցում է դերասանուհի կինը: Այս գործում նախկին պաշտպանության նախարարն այնպիսի հաջողությունների է հասնում, որ արժանանում է Թեչերի պարգևատրմանը: Պրոֆյումոն կյանքին հրաժեշտ է տալիս Իվանովի մահազդից երկու տարի անց՝ 1996-ին:
Սկանդալային պատմությունից հետո վերջ է դրվում Քիլերի մոդելային կարիերային: Նա փոխում է ազգանունն ու անհետանում: Երկու անգամ փորձում է ընտանիք կազմել, սակայն՝ անհաջող: Նրա մասին մոռանում են: Միայն մեկ անգամ հիշում են ու հրավիրում նկարահանվել Kiss and Tell հոլովակում: Քրիստինա Քիլերը մահացել է վերջերս՝ դեկտեմբերի 4-ին, կյանքի վերջին տարիները նա անցկացրել է միայնակ:
[embed]https://www.youtube.com/watch?v=dA2rI6HGb6E[/embed]

Տարածել