BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Միլիարդատեր Ստյուարտ Ռարի աներևակայելի պատմություն

Միլիարդատեր Ստյուարտ Ռարի աներևակայելի պատմությունը.  «զվարճանքի թագավորին»  գնահատում է Թրամփը

Ստյուարտ Ռարը տարբերվում է շատերից


Թրամփն ասել է, որ Ռարն ունի հետաքրքիր  խառնվածք  և  նրա  հետ  չես  ձանձրանա: Ինչո՞վ է հայտնի  միլիարդատերը, որը աճուրդներից  մեկի  ժամանակ  60 հազար  դոլար է  ներդրել  նախագահի  դիմանկարի  համար:


Մի անգամ Դոնալդ Թրամփը  համոզում է աճուրդի մասնակիցներին ձեռք  բերել իր  նկարը՝ պայմանով , որ այն վաճառվի առավելագույն գնով: Կոնգրեսի  նիստերից  մեկի  ժամանակ  նախագահի նախկին  փաստաբան Մայքլ Կոենը հայտնել է, որ  աճուրդի կեղծ մասնակիցը  60  հազար  դոլար է վճարել  նկարի համար.  ընդ որում  նրա  այդ  ծախսը  փոխհատուցել  է Թրամփի   բարեգործական ընկերությունը: Նման արարքը կարող է անօրինական  համարվել:



Նման արարքը կարող է անօրինական  համարվել:         



Ֆորբսի  ընթերցողները  հավանաբար  ճանաչում են նրան որպես  Ստյուի Ռա-Ռա. բոլոր զվարճանքների 1-ին թագավորը:


Նրա պայծառ և  լեցուն կյանքի մասին մանրամասն նկարագրված է ֆորբսի 2013 թվականի  «Guns, Girls and Sex Videos»  խորագրով  հոդվածում:  Դոնալդ Թրամփի խոսքով՝ Ռարը տարբերվում է մնացած բոլորից. նա ունի  խառնվածք  և նրա հետ  չես  ձանձրանա: Եվ ուրեմն՝  ո՞վ է Ստյուարտ Ռարը:


Նա  Թրամփի  վաղեմի  ընկերն է և հաճախորդը, երկար  տարիներ Ռարի  հիմնադրամը  վարձակալում է  շքեղ  գրասենյակ  Trump Tower- ի   24 - րդ  հարկում, որը նախագահի նախկին գրասենյակից  2  հարկ  ներքև է:



Նախագահի նախկին գրասենյակից  2  հարկ  ներքև է:



Ռարը 2004-ին գնել է բնակարան 13 միլիոն դոլարով: Ապրել է Թրամփի փեսայի և դստեր հարևանությամբ:


Ռարը մանկությունն անցկացրել ու մեծացել է Rockaways-ում: Նա փոքր ժամանակ հիվանդացել  է պոլիոմելիտով: Նյու Յորքում թողեց իրավաբանական ֆակուլտետը և  զբաղվեց  իր հոր  փոքրիկ  դեղատնով:


Հարմարավետ պայմաններ առաջարկելով հաճախորդներին, Ռարը փոքր ընկերությունը  վերածեց  խոշորագույն  դեղագործական  ընկերության: 2010 թվականին 1,3 մլրդ  դոլարով վաճառեց Kinray  ընկերությունը Cardinal Health-ի դեղագործական  ընկերությանը: Այսoր Ֆորբսը  գնահատում է  Ռարի  ունեցվածքը  2,3 միլիարդ  դոլար:




Կարդացեք նաև.



Ռարը սիրում է հայտնի աստղերին և կանանց: Նա հայտնի է իր զանգվածային  նամակագրություններով, որոնք հաճախ լցված են կիսամերկ կանանց նկարներով:


Նա  սիրում է արվեստի  հավաքածուներ: Երբ  Ֆորբսը  այցելել  էր նրա  շքեղ  բնակարանը,  տան բնակարանի  պատերին  կախված էին Պիկասոյի, Միրոյի և Քոնոսի նկարները: Նրա հավաքածուն ներառում է նաեւ Դամիեն Հիրստը եւ Ալեքսանդր Կալդերը:


Եղել է նաև այնպես, որ Ռարին արգելել են հայտնվել  հայտնի սուշի ռեստորանային համալիրում: Այն պատկանում է Ռոբերտ դե Նիրոյին:  Նյու Յորք Թայմս թերթի տվյալով, ոստիկանությունը Ռարից առգրավել է երկու ատրճանակ` վիճաբանություններից մեկի ժամանակ:


Նա բարերար է


The Stuart J. Rar հիմնադրամը զբաղվում է «երիտասարդներին աջակցելու, կրթելու և բժշկական հետազոտություններ կատարելու աշխատանքով:


Նա միջոցներ է տրամադրել Մայքլ Միլկենի բարեգործական կազմակերպությանը եւ Make-A-Wiish   Foundation- ին:  Հայտնի է, որ իր կարիերայի ընթացքում Ռարը հաճախորդներին  գումարներ է տվել` օգնելու նրանց զարգանալ  կամ գոյատևել դժվարին ժամանակներում:


forbes




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել