FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչն է Ձեզ խանգարում հարստանալ և հասնել ցանկալի ն

Ի՞նչն է Ձեզ խանգարում հարստանալ և հասնել ցանկալի նպատակներին. Խուսափեք անհեռատես որոշումներից

Ո՞րն է Ձեր խնդիրը


 
Հավանաբար, յուրաքանչյուրս հայտնվել ենք այնիպիսի դրության մեջ, երբ գնացել ենք խանութ որևէ հստակ նպատակով, ինչ-որ բան գնելու, բայց արդյունքում գնել ենք բոլորովին այլ բան: Նման իմպուլսիվ գնումները ժամանակավոր երջանկություն են պարգևում մեզ, բայց հենց դրանք են հարվածում ձեր գրպանին:
Attentional Trade-offs under Resource ScarcityPresent-Bias, Quasi-Hyperbolic Discounting, and Fixed Costs հետազոտությունները հաստատում են, որ մենք հակված ենք ոչ հեռատեսային որոշումների, որոնք այդ պահին մեզ ամենաճիշտն են թվում, բայց որոնք ապագայում մեզ շատ խնդիրներ են պատճառում: Օրինակ` շատերը հսկայական գումարներ են վատնում կարճաժամկետ հանգստի վրա, բայց գումար չեն կուտակում ապագայի համար: Տնտեսագետներն այս պահվածքն անվանում են ժամանակավոր նախապատվություն:
 

Ինչպե՞ս խուսափել անհեռատես որոշումներից


 
Եթե ցանկանում եք սեփական բիզնեսը սկսել, հստակ նպատակներ ունեցեք, զարգացրեք հեռատեսական մտածելակերպը:
 
1. Ձեր նախասիրությունները ձեր ցանկություններից վեր դասեք
 
Ֆինանսական փորձագետ Տիֆանի Ալիչեն մշակել է շատ պարզ, բայց արդյունավետ միջոց իմպուլսիվ գնումներից խուսափելու համար: Նա խորհուրդ է տալիս ինչ-որ գնում կատարելուց առաջ նախ` 2 հարց տալ ինքներդ Ձեզ:
1. Սա իրո՞ք ինձ անհրաժեշտ է:
2. Դա ինձ դո՞ւր է գալիս:
Եթե պատասխանը բացասական է, ապա գնումը վստահաբար ձեր ակնթարթային ցանկությունների շարքից է և կարող է Ձեզ զրկել իրապես կարևոր բանից:
3. Հիշեք` որքան քիչ ծախսեք հիմա, այնքան շատ կունենանք ապագայում:
 
Երբ երկընտրանքի առաջ եք կանգնած, մի շտապեք, սպասեք մի քանի օր կամ շաբաթ և կատարեք ճիշտ ընտրություն: Այդ ժամանակ Ձեր որոշումն ավելի կշռադատված կլինի:
 
4. Ինքներդ Ձեզ մի խոստում տվեք, որը չեք կարողանա դրժել
 
Եթե չեք կարողանում դիմադրել գայթակղությանը, դիմեք ֆինանսական մարզչի օգնությանը: Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ ինչ-որ բանի համար գումար ես վճարում, ապա չես խախտում տվյալ պայմանավորվածությունը: Օրինակ, եթե մեկ ամսվա մարզումների համար վճարել ես, դժվար թե բաց թողնես մարզումներդ:


 Կարդացեք նաև.



 
5. Գտեք մեկին, ով ձեզ կաջակցի
 
Եթե կտրուկ փոփոխություններն ու նշված մեթոդները Ձեզ այդքան էլ դուր չեն գալիս դիմեք ընկերոջ օգնությանը: Աջակցությունը նման դեպքերում անհրաժեշտ է: Միայնակ որոշում կայացնելն ավելի բարդ է: Ընկերոջ խորհուրդը կօգնի իրավիճակն այլ տեսանկյունից գնահատել:
 
6. Ձեզ համար անվտանգության ֆինանսական բարձիկ ստեղծեք
 
Ենթադրենք` ցանկանում եք սեփական տուն ունենալ: Իհարկե շատ լավ ներդրում է, բայց եթե ձեր եկամուտը թույլ չի տալիս հիփոթեքային վարկ վերցնել, ապա գուցե ավելի լավ կլինի հետաձգել այդ գնումը: Գուցե տարիների պարտքի փոխարեն ավելի լավ է ուղղակի խնայել այդ գումարն ու պահուստային ֆոնդ ստեղծել:

LIFEHACKER

Տարածել