BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ով է «Վտանգավոր ամենագետներ» գրքի հեղինակն ու ինչի

Ով է «Վտանգավոր ամենագետներ» գրքի հեղինակն ու ինչի մասին է գրում իր հայտնի գործում (տեսանյութ)

newmag-y-n

«Վտանգավոր ամենագետները» գրքի հեղինակ Թոմ Նիկոլսը երկար տարիներ դասավանդել է Միացյալ Նահանգների ռազմածովային համալսարանում, հրավիրված դասախոս է եղել Հարվարդում: Նա միակ մարդն է, որը 5 անգամ հաղթել է Միացյալ Նահանգներում հայտնի Jeopardy! ինտելեկտուալ խաղո

Ամեն ինչ իմացողների ու ամեն ինչ հասկացողների ինքնավստահությունը նրան ստիպել է գրել «Վտանգավոր ամենագետներ» գիրքը, որտեղ փորձել է հասկանալ, թե ինչ է կատարվում: Թոմ Նիկոլսը հանգել է եզրակացության, որ վտանգավոր ժամանակներում ենք ապրում, քանի որ  գիտելիքը երբեք այսքան հասանելի չի եղել, ու միաժամանակ, մարդիկ երբեք այսքան չեն ընդդիմացել որևէ բան սովորելուն. «Երբ մարդկանց ասում եմ, որ Ռուսաստանի մասնագետ եմ, նրանք ասում են՝ Ռուսաստանի մասնագե՞տ ես, ուրեմն հիմա քեզ կբացատրեմ, թե ինչ է Ռուսաստանը»։

Ու այսպես ամեն ինչում, ցանկացած հարցում, բոլորը վստահ են, որ ամեն ինչ գիտեն, ավելին՝ որ որևէ մեկը՝ վաստակաշատ պրոֆեսոր, թե պրոֆեսիոնալ գործազուրկ, չի կարող իմանալ ավելին, քան մյուսը. «Միշտ կան մարդիկ, որոնք վստահ են, որ գիտեն, թե ինչպես է պետք վիրահատել, ինչպես է պետք բանակցել, ինչպես է պետք արդարացնել: Այսօր մարդիկ մերժում են նույնիսկ այն միտքը, թե որևէ մեկը կարող է ավելին իմանալ, քան մյուսները: Մարդիկ ոչ թե կասկածի տակ են դնում բժիշկների, դիվանագետների կամ փաստաբանների կարողությունները, այլ վստահորեն փոխարինում են նրանց: Պնդում են, թե իրենք գիտեն այնքան, որքան մասնագետները»:

Ինչու և ինչպես մարդիկ դարձան այսքան անտարբեր գիտելիքի, ու այս աստիճան անհարգալից՝ գիտելիք կրողի հանդեպ: Ե՞րբ փաստը դարձավ անկարևոր, չիմացությունը՝ հպարտության նշան, չլսելը՝ քաղաքացիական դիրքորոշում, ողջախոհության բացակայությունն էլ ժողովրդավարական ձեռքբերում. «Ժողովրդավարական համակարգում ազատությունը միաձուլված է պատասխանատվության հետ: Ազատություն չի նշանակում անել ամեն  ինչ. սա ազատության ու ժողովրդավարության պարզունակ ընկալում է»:

Թոմ Նիկոլսին մտահոգում է, որ տասնամյակներ ճգնած ու մասնագետ դարձած գիտնականի և երբեք ոչինչ չարած դեռահասի կարծիքները հավասար նշանակություն են ստանում: Նա զգուշացնում է, որ այսպիսի հասարակություններում ժողովրդավարական ինստիտուտները գործել չեն կարող, առավել ևս՝ զարգանալ: Դրանք գահավիժելու են պոպուլիզմի ու տեխնոկրատիայի գիրկը:

Կարդացեք նաև

 

Տարածել