Հեղինակավոր մամուլն ու գրաքննադատներն անդրադարձել են «Կույսերը» թրիլլերին (տեսանյութ)
Ամենասպասված թրիլլերը՝ Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը», արդեն հայերենով հասանելի է հայ ընթերցողին։ Թե ինչու են Ալեքս Մայքլիդիս գործերն այդքան ուշագրավ, ընթերցվում մեկ շնչով, ինտրիգային՝ գրողն իր հարցազրույցներից մեկում պարզաբանելէ՝ գրելիս մարդասպան է, հոգեթեր
«Կույսերը»… մեկնակետը գայթակղիչ է, շարունակությունը՝ անդիմադրելի:
The New York Times
Սքանչելիորեն խորհրդավոր, նրբաճաշակ, անսահման գրավիչ վեպ։ Շրջադարձն ուղղակի ցնցեց ինձ: Այս գիրքն ավելի շատ սիրեցի, քան «Լռակյաց հիվանդը». պատահական ոչինչ չի լինում:
Լյուսի Ֆոուլի
«Գաղտնի պատմության» երկրպագուները կսիրահարվեն «Կույսերին»։ Շլացնող սյուժեով այս վեպը կրնկակոխ հետևում է 2019-ի բեսթսելլեր «Լռակյաց հիվանդին»: Այս վեպն իսկական մարտահրավեր է: Հունական դիցաբանության ու հնագույն ծիսական սպանությունների անիրական թվացող բազմաշերտ հղումներով ինտելեկտուալ գրական գլուխգործոցն ամրապնդում է Մայքլիդիսի անհաղթահարելի ուժը թրիլլերի ժանրում:
Esquire
Նրբաճաշակ, չարագուշակ, ոճային ու գայթակղիչ. «Կույսերը» պատասխանում է մի ծանրակշիռ հարցի՝ ո՞ր վեպն է նախորդ տասնամյակի մեծագույն թրիլլերների արժանի հետնորդը: Այս գործը գերազանցում է իր նախորդներին:
Քրիս Ուայթերքեր
Քննադատների բարձր գնահատականին արժանացած «Լռակյաց հիվանդը» վեպի հեղինակը ժամանակակից լավագույն գրողի իր դիրքն ամրապնդում է այս նոր գործով։ Հունական դիցաբանությունն ու անսպասելի շրջադարձերը համադրված են այնպիսի վարպետությամբ և այնքան փայլուն, որ այս վեպն ուղղակի պետք է հայտնվի բեսթսելլերների ցանկում:
Newsweek
Այստեղ, ինչպես «Լռակյաց հիվանդը» վեպում, ի հայտ են գալիս բեմադրիչ-ռեժիսոր Մայքլիդիսի հմտությունները. հերթական լարված սյուժեով ու հղկված շրջադարձերով հարուստ վեպը:
Booklist
Մայքլիդիսը միավորում է դիցաբանությունն ու հանցագործությունը՝ հյուսելով համոզիչ բեսթսելլեր:
Oprah Daily
Մայքլիդիսն ապացուցել է, որ կարող է հեղինակել մեկից ավելի հիթային վեպ։ Նա շուտով կդառնա աշխարհի ամենաազդեցիկ ու ընթերցվող հեղինակը թրիլլերի ժանրում:
Bookreporter.com
Մանրամասն մտածված սյուժե ու հրաշալի ռիթմ. սա ինտելեկտուալ գրականություն է, ոգեշնչող երկրորդ վեպը:
The Observer
Անդիմադրելի, խորհրդավոր գիրք, որի էջերից անհնար է կտրվել. արյունը սառչում է երակներում, վեպն ընթերցողներին տանում է վախեցնող ու բեկումնային ուղևորության… Եթե հավանել եք «Լռակյաց հիվանդը», ապա արդեն գիտեք, որ Մայքլիդիսի նոր գիրքը հենց ձեզ համար է: Այս անդիմադրելի վեպը կստիպի մտածել, թե ո՛ր գիրքն եք ամենից շատ սիրում նույն ժանրի փայլուն գլուխգործոցների շարքում:
Pop Sugar
Ալեքս Մայքլիդիսի երկրորդ վեպը փայլուն հաջողություն գրանցեց: «Կույսերն» առաջնակարգ բեսթսելլեր է:
Կարդացեք նաև
- Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» համաշխարհային բեսթսելլերն արդեն թարգմանվել է հայերեն (թրեյլեր)
- Համաշխարհային բեսթսելլերների հեղինակ Ալեքս Մայքլիդիսը ողջույնի խոսք է հղել Newmag-ին ու հայ ընթերցողներին (տեսանյութ)
- [Newmag Summer Fest] Ինչու և ինչպես Newmag-ը թարգմանեց ամռան գլխավոր հիթը՝ «Կույսերը» թրիլլերը (տեսանյութ, լուսանկարներ)
- Բացահայտումներ «Կույսերը» թրիլլերի մասին. Ինչո՞ւ Քեմբրիջի համալսարան և իրակա՞ն կերպար է արդյոք Էդվարդ Ֆոսկան (տեսանյութ)
Դեյվիդ Բալդաչի
Այս գրավիչ, անսպասելի շրջադարձերով հեքիաթը, որում հունական դիցաբանությունը միահյուսված է ընթերցողի ակնկալիքներին, ամառային ընթերցանության կատարյալ տարբերակ է: