Վերահրատարակվել է 80-ականների բեսթսելլեր «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» հեքիաթը (տեսանյութ)
Այսօրվա ծնողների մանկության ամենահայտնի հայկական հեքիաթներից մեկը՝ «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» վերադարձել ու հայտնվել է նոր սերունդի ձեռքը։ Հայկական ամենասիրելի վիպակներից մեկը ներկայանում է նոր դիզայնով, նոր խմբագրմամբ, նոր տառաչափով, իսկ հայտնի նկարազ
Իսահակյանի անվան գրադարանի մանկական բաժնի պահարանում կգտնեք Սաղաթել Հարությունյանի «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը»: Մանկական վիպակը տպագրվել է դեռ 80-ականներին: Գիրքը կարդացել են մի քանի սերունդներ, էջերն արդեն խունացել են, մաշվել: Իսահակյանի անվան գրադարանի մանկական բաժնի վարիչ Օֆելի Դալաքյանի խոսքով, եթե հին հեքիաթի նոր գիրքը լինի, երեխաներն ավելի հաճույքով կկարդան:
«Հեղինակից «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» ունենք, որը վերջերս վերահրատարակել եք, ինչի համար շատ ուրախ ենք։ Նոր հրատարակությունը շատ լավ է, տառաչափը մեծ է, գրքից հին հոտ է գալիս, ասում են: Մենք սիրում ենք գրքի հոտը, բայց երեխաները գալիս են գունավորի ու գեղեցիկի հետևից: Երեխաների տառաչափին համապատասխան: Այս դեպքում էլ պահանջարկն ավելի շատ կլինի վերահրատարակումից հետո»:
Մանկական բաժնի վարիչը ինքն է երբեմն երեխաներին առաջարկում կարդալ հին տպագրության գրքեր: «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» գրքից, ասում է, բարության հոտ է գալիս. «Հեղինակն առանցքային խնդիրը դրել է հավատի մեջ: Ինչին հավատաս, կունենաս: Տարոնը միայն ինքն էր տեսնում թզուկին: Ընկերները չէին տեսնում: Ու մի գեղեցիկ տող կա, ասում է, ինչին հավատաս, այն կտեսնես, ինչը երազես, կտեսնես: Հավատի, երազելու ու չկոտրվելու մասին է»։
Ծիպիլին ու Տիմբական երկու չար ու շաատ ծեր կախարդներ են: Կախարդներն այնքան են ծերացել ու այնքան խախտումներ են արել, որ էլ ոչ մի վատ կախարդանք չի ստացվում: Նրանք պետք է շատ-շատ վատ բաներ անեն, որ նորից վերականգնեն իրենց չար ուժը: Նրանք էլ որոշում են վնասել հաղարջ հավաքող երեխաներին՝ Մանուշին, Հասմիկին ու Տարոնին։
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը