ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Լարվածությունը պայթեց պատերազմով. Դմիտրի Տրենինը՝

Լարվածությունը պայթեց պատերազմով. Դմիտրի Տրենինը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին (տեսանյութ)

newmag-y-n

Դմիտրի Տրենինի գրքում կարելի է ընթերցել այն, ինչ այս պահին կատարվում է մեր տարածաշրջանում ու հատկապես Ռուսաստանում: «Ուժերի նոր բալանս» գիրքն անդրադառնում է վերջին 35 տարվա ընթացքում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև լարվածությանը, որն ի վերջո, ավարտվեց պատեր

«Ռուսաստանին զսպել չհաջողվեց»,-Ռուսաստանի նախագահի այս արտահայտությունը հնչեց գերժամանակակից նոր սպառազինության շնորհանդեսին, որից հետո Ռուսաստանի շուրջ լարվածությունը մտավ նոր փուլ։ 4 տարի անց Ռուսաստանը պաշտոնապես ներկայացրեց իր պահանջները։ Գլխավորը՝ բացառել Ուկրաինայի միացումը ՆԱՏՕ–ին: Այս առթիվ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես եկավ հայտարարությամբ. «ՆԱՏՕ–ն ընդլայնման 5 ալիքով մոտեցավ մեր սահմաններին, 97–ին միայն Լեհաստանն էր թեկնածու, հիմա տեսեք՝ ինչպես է փոխվել իրավիճակը։ Այս բոլոր տարածքները ռազմականացվում են»:

Միացյալ Նահանգների անունից  պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բացատրում է՝ սկզբունքորեն անհնար է որևէ երկրի արգելել միանալ ՆԱՏՕ–ին, ռուսների պահանջն անընդունելի է ու քննարկման ենթակա չէ. «Մենք հստակ ասել ենք, որ կան հիմնարար սկզբունքներ, որոնք մենք պաշտպանելու ենք, դա ներառում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անվտանգային դաշինքներ՝ ինքնուրույն ընտրելու պետությունների իրավունքը»:

Վլադիմիր Պուտինը հակադարձում է ու ընդգծում․ Ուկրաինան ՆԱՏՕ–ում կհանգեցնի սարսափելի հետևանքների. « Լսե՛ք ուշադիր՝ ինչ եմ ասում։ Ուկրաինայի ռազմավարական փաստաթղթերում գրված է, որ նրանք պատրաստվում են վերադարձնել Ղրիմը ռազմական ճանապարհով։ Դա հրապարակավ չեն ասում, բայց դա փաստաթղթերում է գրված։  Պատկերացրեք, որ Ուկրաինան ՆԱՏՕ–ի անդամ է, լցված է զենքերով, կան ժամանակակից հարվածային զենքեր, ինչպես Ռումինիայում և Լեհաստանում։ Ո՞վ է խանգարելու։ Ու սկսում է գործողություն Ղրիմում։ Նույնիսկ Դոնբասի մասին չեմ խոսում։ Դա ռուսական ինքնիշխան տարածք է, ու այդ իմաստով մեզ համար հարցը փակ է։  Պատկերացրեք, որ Ուկրաինան ՆԱՏՕ–ի անդամ է ու սկսում է այդ ռազմական գործողությունները։ Մենք ինչ է պատերազմելու ենք ՆԱՏՕ–ի  հե՞տ։ Որևէ մեկը այս մասին մտածե՞լ է։ Կարծես՝ ոչ»:

                                                                             

Բայց ՆԱՏՕ–ում պնդում են, որ ռուսները չեն կարող որոշել դաշինքի ճակատագիրը։ Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը նույնիսկ ուղիղ դիմեց ՌԴ-ին. «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին որոշելու են Ուկրաինան ու ՆԱՏՕ–ի անդամ 30 երկրները։ Միայն։ Սա է այն ուղերձը, որը հղում ենք Մոսկվային»։

Ջո Բայդենն էլ բաց տեքստով բացատրում է ու շատ հստակ ակնարկում։ Ուկրաինան ՆԱՏՕ–ի անդամ դժվար թե դառնա։ Ու սա Բայդենը Պուտինին ասել է՝ խնդիրը դրա ձևակերպման մեջ է. «Նա ինձ ասել է, որ 2 երաշխիք է ուզում, որ Ուկրաինան երբեք չդառնա ՆԱՏՕ-ի անդամ և որ Ուկրաինայում երբեք չտեղադրվի ռազմավարական սպառազինություն։ Երկրորդի մասով կարող ենք հանգել համաձայնության։ Իսկ առաջին մասով, ունենք բազմաթիվ համաձայնագրեր, ըստ որոնց ցանկացած երկիր կարող է որոշել, թե ում հետ է ուզում լինել։ Բայց մոտ ժամանակներում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին իրատեսական չէ, քանի որ այդ երկիրը դեռ շատ գործ ունի անելու ժողովրդավարության առումով»:

Ու հենց այստեղ բացվում է ռուս-ամերիկյան համատեղ աշխատանքի մեծ դաշտ, որը կարող է ավարտվել մեծ աղետով կամ ուժերի նոր հարաբերակցությամբ։ Ակնհայտ է միայն մեկ բան՝ հետսառըպատերազմյան ստատուս քվոն մեծ փոփոխության եզրին է։ Այն արդեն փոխվում է։

Կարդացեք նաև

Տարածել