BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Անգետների հաղթարշավը բանականության դեմ՝ հայ փորձագ

Անգետների հաղթարշավը բանականության դեմ՝ հայ փորձագետների արձագանքը «Վտանգավոր ամենագետներ» գրքին (տեսանյութ)

newmag-y-n

Բոլորը կարող են հեռախոսով գտնել ու կարդալ ամեն ինչ: Սա ստեղծում է գիտելիքի պատրանք։ Թոմ Նիկոլսին մտահոգում է, որ տասնամյակներ ճգնած ու մասնագետ դարձած գիտնականի և երբեք ոչինչ չարած դեռահասի կարծիքները հավասար նշանակություն են ստանում: Նա զգուշացնում է, որ

Ինչ է կերել Պուտինը նախաճաշին կամ ինչ է ասել Թրամփը Էրդողանին գոլֆ խաղալու ժամանակ: Նման անիմաստ հարցերի պատասխանները կարող են ունենալ հազարավոր մարդիկ, և, ըստ ամերիկագետ Սուրեն Սարգսյանի, նրանցից յուրաքանչյուրը չի էլ կասկածում, որ ինքը մենակ չէ. «Իհարկե, տենց մարդիկ կան, որ նման բաներ են պնդում, և երբ հարցնում ես, բայց դու էնտեղ էիր, ասում է՝ չէ, բայց այնպիսի մի մարդ է ասել, որ ինքն ամեն ինչից շատ լավ տեղյակ է»:  

Ըստ «Վտանգավոր ամենագետներ»  գրքի հեղինակ Թոմ Նիկոլսի, պարադոքսալ է, որ ինֆորմացիայի տարածումը ստեղծել է ոչ թե կրթված հասարակություն, այլ ինտելեկտուալ ձեռքբերումները մերժողների, թերուսների ու նիհիլիստների բանակ։ 

Սուրեն Սարգսյանը շատ է առնչվել նման անհույս դեպքերի հետ: Մասնագիտական ցանկացած վերլուծություն նույն Թրամփի մասին բախվում է հազարավոր ամենագետների անհեթեթ պնդումներին: Վիճելն անիմաստ է, վտանգավոր ամենագետներն իրենց կարծիքը հերքող ցանկացած փաստ ընդունում են թշնամաբար. «Մարդուն չես կարող ապացուցել մի բան, որն ինքը չի ուզում հասկանալ կամ չի ուզում հավատալ, նույնիսկ փաստերն են անիմաստ իրենց համար: Երբ փաստերով, թվերով ներկայացնում ես, ասում ես, որ ճիշտ չեք, ասում են չէ, սխալ եք ասում և վերջ»:  

Սոցցանցային այս խելագարությունը միայն խորանում ու ավելի մեծ ծավալների է հասնում: Ըստ անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի, պատճառներից մեկն այն է, որ մարդկանց ծառայություններ են վաճառում՝ օգտվելով հոգեբանական պարզունակ հնարքներից.«Ժամանակակից սոցցանցերը խրախուսում են մարդկանց պարփակումը պղպջակների մեջ, ամեն մարդու խաբում ու հավատացնում են, որ իրենք ամենակարևոր մարդն են այդ աշխարհում: Ու փորձում են այդ մարդու վրա ծախել տարբեր ծառայություններ»:  Խրախուսելով մարդուն շատ մնալ, շատ գրել, շատ վիճել սոցցանցերում՝ խլում են ժամանակը, ստեղծում պատրանք, թե նրա կարծիքը բոլորի համար կարևոր է: Առաջանում է ինքնագնահատականի՝ ոչնչով չհիմնավորված բարձրացում, մարդիկ հայտնվում են զուգահեռ իրականության մեջ, որտեղ փաստերը կարևոր չեն։ Մենք վատնում ենք մեր ժամանակը, մեր կյանքը, մեզ խաբում են, տալիս են ինչ-որ կեղծիքներ, և մենք դրա մեջ փորձում ենք ինքներս մեզ ինչ-որ բան ապացուցել»:  

Երբ կորպորատիվ շահին գումարվում է նաև քաղաքականը, ստանում ենք այն, ինչ կա այսօր. վտանգավոր ամենագետների հաղթարշավ բանականության դեմ ու ամբողջ աշխարհում:

Կարդացեք նաև

Տարածել