Թե ինչպես է Բաքվի խավիարը «շատ խնդիրներ հարթել» Եվրախորհրդում՝ բացահայտումներ գրքից (տեսանյութ)

«Եվրոպական կայունության նախաձեռնությունը» ջրի երես է հանել Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաներն ու կաշառատվության համակարգված գործարքները Եվրոպայի խորհրդում։ Հետաքննության փաստերն ամփոփել են երկմասանի այս զեկույցում: Առաջին մասը` «Խավիարային դիվանագիտություն. ի
Եթե եվրոպացի որևէ լրագրող Բաքվի դեմ տառ անգամ գրի, տեղնուտեղը persona non grata կհայտարարվի: Իտալական RAI3 հեռոսւտաընկերության լրագրող Միլենա Գաբանելլի խոսքով, այս պահին ձերբակալված չէ, քանի որ Բաքվում չի ապրում. «Իմ գործով զբաղվելու համար պետք է ներողությւոն խնդրեմ: Իսկ եթե ես Բաքվում ապրեի, կարծում եմ, ինձ արդեն ձերբակալած կլինեին»:
Բռնաճնշումները՝ Բաքվի կենտրոնում, լրագրողները՝ բանտում, օֆշորները՝ Պանամայում: «Խավիարային դիվանագիտություն» գրքի փաստերն էկրանավորել են իտալացի Միելնա Գաբանելլին ու Պաոլո Մոնդանին:
Եվրոպայի խորհրդի պատնմության մեջ աննախադեպն էր բացահայտվել: Լուիջի Վիտալին ու Լուկա Վոլոնտեն միասին էին վիժեցրել Ադրբեջանի դեմ զեկույցը, որի հեղինակ Քրիստոֆ Շտրասսերը հասցեական, մեկ առ մեկ ներկայացրել էր, թե որ քաղբանտարկյալը Ադրբեջանի որ բանտում է ձերբակալված:
Սերջիո Դիվինա, ԵԽԽՎ նախկին անդամ. «Մեր արեւմտյան ժողովրդավարությունները, ես կասեի, մի քիչ թառամել են»:
Իտալիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկվար Սերջիո Դիվինան ևս քվեարկությամբ մերժել էր Բաքվում քաղբանտարկյալների առկայությունը փաստող բանաձեւը:
Հերալդ Կնաուս, «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կենտրոնի ղեկավար. «Եվրախորհրդի շատ աշխատակիցներ են պատմել, թե ինչպես են Ադրբեջան այցելող պատվիրակություններին նախ մարմնավաճառներ հրամցնում, հետո գումարներ առաջարկում, ներներ, գորգեր և վերջապես՝ հայտնի խավիարը»:
Մինչև բանտախուց տեղափոխվելը, ԵԽԽՎ-ում ամենամեծ՝ ԵԺԿ խմբի իտալացի ղեկավար Վոլոնտեն ամենաֆանտաստիկ պատճառաբանությւոններն էր բերում. Խորհուրդներ է տվել Բաքվի գլխավոր լոբբիստ Էլհան Սուլեյմանովին: Նախ՝ ԵԺԿ խմբում սպառնացել էր, թե ինչ-որ արել ենք միասին ենք արել, աջակցեք՛ ինձ, ապա Միլանի իրավապահներին ասել էր, թե ում հետ է կիսել Բաքվի միլինոնները՝ առաջինը նշելով ԵԽԽՎ նախկին նախագահ ու իր մտերիմ ընկեր Պեդրո Ագրամունտի անունը:
Մինչ այդ Ագրամունտն ինքը տեղում լռեցնում էր Վոլոնտեին դեմ ցանկացած խոսք: Շատ չանցած Ագրամունտին ևս վռնդեցին ԵԽԽՎ-ից: Մինչ այդ, դեռևս 10 տարի առաջ էր, երբ «Խավիարային դիվանագիտությունը» մերկացրել էր նրան ու նրա սերն առ Բաքու: Իսպանիայի Սենատում դժգոհության ալիքը մինչև այսօր չի մարում: Ցանկանում են, որ բացատրություն տա Սենատին, թե ինչու խայտառակեց իրենց երկիրը՝ եվրոպական կենտրոնակայանում:
«Խավիարային դիվանագիտությանը» հետևեց ԵԽԽՎ Հետաքննող մարմնի զեկույցը: Անկախ փորձագետներից ու ՄԻԵԴ նախկին դատավորների հետաքննող խումբը, ըստ էության, հաստատեց ուշագրավ փաստերը:
Բայց ԵԿՆ հետաքննողների թիմը գոհ չէ. մինչեւ այսօր նույնիսկ Ադրբեջանի ձայնի իրավունքը կասեցված չէ: Որեւէ պատժամիջոց չի կիրառվել կաշառք տվողի, Եվրոպայի խորհրդի չափանիշները ոտքի տակ դնողի դեմ:
Կարդացեք նաև
- Newmag-ը հրատարակել է «Խավիարային դիվանագիտություն․Ինչպե՞ս Ադրբեջանը լռեցրեց Եվրոպային» սկանդալային զեկույցը (թրեյլեր)
- Տեղի ունեցավ «Խավիարային դիվանագիտություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- «Օտարագիր հայ գրողներ. Ովքեր են ու ինչի մասին են գրում թեմայով» պանելային քննարկում՝ Newmag Winter Fest-ին (լուսանկարներ)
- Newmag Winter Fest-ին տեղի ունեցավ «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի պանելային քննարկումը (լուսանկարներ)
- 10 փաստ` «Խավիարային դիվանագիտություն» սկանդալային զեկույց մասին (տեսանյութ)
Կարդա նաև

Ultraviolet. S01E01 / Աղունի կերպարը կինոյում և թատրոնում

Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)
