BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գերմարդ. ինչո՞ւ են մայրերն ամենաարդյուանվետ աշխատա

Գերմարդ. ինչո՞ւ են մայրերն ամենաարդյուանվետ աշխատակիցները

Աշխատող մայրն ամենախոցելի սոցիալական դերերից է: Այսպես են կարծում շատ մասնագետներ: Շատ գործատուներ խուսափում են ընտանիք ունեցող կանանցից: Բայց և այնպես, 24 երկրներում անցակցված Harvard Business School-ի  սոցհարցումները ցույց են տվել, որ աշխատող մայրերի երեխաներն ավելի հաջողակ են կարիերայում, իրավահավասար հարաբերություններ են կառուցում ու ավելի լավ են գումար վաստակում, քան չաշխատող մայրերի երեխաները: Այսինքն, երեխան որքան շատ է տեսնում սոցիալական մոդելներ, այդքան ավելի հաջողակ է: Գոյություն ունի միֆ, որ երեխաներ ունեցող աշխատակիցներն ավելի շատ անհարմարություններ են պարգևում գործատուներին. Երեխաները հիվանդանում են, մայրիկները պետք է տանը մնան, մանկական ցերեկույթների են ուզում մասնակցել, հրաժարվում են գործուղումներից կամ ուզում են աշխատել ավելի ճկուն գրաֆիկով: Microsoft-ի պատվիրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գործատուների 57%-ը  երեխաներ ունեցող կանանց համարում են ավելի արդյունավետ աշխատողներ, քան երեխա չունեցող նրանց կոլեգաներին: Շատ ընկերություններ հատուկ աշխատող մայրերի համար ծրագրեր են իրականացնում, ինչպես օրինակ, Campbell Soup Company's Camden, N.J.-ը: Այս ընկերությունում կա հատուկ մանկապարտեզով կամպուս, որտեղ մայրիկներն ընդմիջումների ժամանակ կարող են տեսնել իրենց երեխաներին:
Մայրությունն ու աշխատունակությունը


  1. Բարձրանում է շատ խնդիրներ միաժամանակ լուծելու ունակությունը: Մայրը պետք է միշտ գլխում պահի ոչ միայն մասնագիտական գործունեության մասին տեղեկություններ, այլ ընտանիքի կենցաղի կազմակերպումը, երեխաների ուսումը, տարբեր խմբակները: Այդպիսով, երեխաների շնորհիվ, ծնողները սովորում են ավելի արդյունավետ լուծել միաժամանակ մի քանի խնդիրներ:  

  2. Ախատող մայրերին (հատկապես, եթե երեխաները դեռ փոքր են) միշտ հետապնդում է մեղքի զգացողությունը, որ իրենք թողել են երեխային հանուն աշխատանքի: Այդ պատճառով, մայրերը չեն ուզում ժամանակ կորցնել երկար զրույցների, թեյախմության վրա: Աշխատում են ավելի արդյունավետ, որպեսզի հնարավորիսն արագ վերադառնան երեխաների մոտ: Դա զարգացնում է նաև թայմ-մենեջերի ունակություններ, չէ որ պետք է հստակ պլանավորել ժամանակը:

  3. Մի քանի երեխաներ ունեցող կանայք ստիպված են զարգացնել բանակացություններ վարելու ունակությունները:  Պետք է գտնել ուղիներ, ինչպես կոմպրոմիսի գալ երեխաների հետ: Այդ փորձը շատ օգտակար է կոլեկտիվում աշխատելու, կազմակերպչական գործեր անելու համար: Արդյունքում, երեխաներ ունեցող կանայք կարողանում են ճիշտ լուծումներ գտնել տարբեր կոնֆլիկտային իրավիճակներում:

  4. Դայականեր ընտրելու,  կենցաղում օգնականներ փնտրելու փորձն էլ օգնում է աշխատակիցներ փնտրելու գործում ավելի անսխալ լինել, կազմակերպել աշխատանքը, հստակ ձևակերպել պահանջները ու իրականացնել «փափուկ» վերահսկողություն:

  5. Երեխաները կին ղեկավարներին միանշանակ օգնում են այլ կերպ վերաբերվել   աշխատակիցներին. Ինչ-որ հարցերում լինել մեղմ, ինչ-որ տեղ` պահանջկոտ: Երեխա ունեցող կինը չի կարող իրեն թույլ տալ`«օյ, ներեցեք, ես քնած եմ մնացել»  արտահայտությունը: Մինչև գրասենյալ հասնելը, նա, ամենայն հավանականությամբ, արդեն հասցրել է կերակրել իր երեխաներին, հավաքել նրանց, տանել դպրոց ու մանկապարտեզ:




Կարդացեք նաև.



 PwC-ի հետազոտությանը, որին 75 երկրներից մասնակցել են 4000 մասնագետներ,  ցույց է տվել, որ միլիենիալների սերունդը ձգտում է ոչ թե մասնագիտական գործունեության ու անձնական կյանքի բալանսը գտնել, այլ այնպիսի մասնագետներ ունենալ, որոնք ուզում են  «ամեն ինչ ու միանգամից»: Միլիենիալների համար կարևոր են ինքնաիրացումը, ստեղագործական միջավայրը, ոչ տրիվիալ պահանջները: Այնպես որ, երիտասարդ սերնդի հետ աշխատելու համար պետք է միշտ տեղյակ լինել թրենդներին, հասարակության միտումներին, ճիշտ այնպես, ինչպես դեռահաս-երեխաների հետ շփման ժամանակ: Մայր ղեկավարները ձգտում են առավելագույնս արդյունավետ կազմակերպել կոլեկտիվի աշխատանքները, որպեսզի անձնական ներկայության կարիք քիչ պահանջվի: Շատ կանայք երեխայի ծնունդից հետո փորձում են գտնել ֆրիլասների աշխատանք, ստեղծում են իրենց սեփական գործը` գրասենյակային խիստ գրաֆիկով աշխատանքի փոխարեն: Հենց երեխայի ծնունդն է կնոջ համար դառնում խթան աշխատել ինքնուրույն, բացել սեփական գործը:

forbes





Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում




 

Տարածել