Գլխավոր Հոդվածներ

Հիշողություններ 90-ականներից. նոստալգիկ դրվագներ ո

Հիշողություններ 90-ականներից. նոստալգիկ դրվագներ ու պատմություններ, որոնք տեղ են գտել «Ելգավա 94» վեպում (տեսանյութ)

05/06/2025

newmag-y-n

«Ելգավա 94» վիպակը Լատվիայում հրատարակվել է 2013 թվականին։ Գիրքը ստացել է լատվիական գրականության մրցանակներ, արժանացել Եվրոպական Միության գրականության մրցանակի, ստացել Լատվիայի ամենամյա գրական մրցանակը (2014): Լատվիայում բեսթսելլեր դարձած կուլտային այս գիրքը թարգմանվել է 20 լեզվով: Գրքի հիման վրա նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ:

«Ելգավա» գիրքը ռոքի ու ծանր մետալի ֆոնին իրենց ես-ը ձևավորող 90-ականների երիտասարդության մասին է։ Նրանք ըմբոստանում են ու ընդդիմանում կարգուկանոնին, ուզում են տարբերվել ու գտնել իրենց տեղն այս աշխարհում։ 

Գլխավոր հերոսը՝ Յանիսը, 14-ամյա դեռահաս է։ Նա լավ է սովորում, ոչ մի բանով աչքի չի ընկնում։ Բայց լեգենդար Նիրվանա ռոք խմբի վոկալիստ Կուրտ Քոբեյնի մահն ամեն ինչ փոխում է ոչ միայն գլխավոր հերոսի, այլև Ելգավայում ապրող երիտասարդների կյանքում։

2019-ին նկարահնվեց համանուն ֆիլմը։ Սցենարի հեղինակը Մատիս Գրիցմանիսն է։ Նա վառ անհատականություն է ու հայտնի դեմք։ 

  

Ֆիլմը նկարահանվել է հենց Ելգավայում, որտեղ ինսունականներից հետո շատ բան չի փոխվել, պահպանվել են տիպային սովետական շենքերը, կառույցները։ Նկարահանող խումբը, սակայն, դժվարությամբ գտավ տիպիկ սովետական դպրոց, քանի որ Յանիսի դպրոցը նորոգվել էր։ 

Նրանք, ովքեր ապրել են հետխորհրդային այս մեծ փոփոխությունների շրջանում, շատ բան կվերհիշեն. Առաջին սերը, ծխախոտի առաջին գլանակն ու առաջին բաժակ ալկոհոլը, երկար ու կարճ մազեր ունեցողների փողոցային ծեծկռտուքները։

Ռոքն ռոլ, թմրադեղ ու սեքս. այն Ժամանակներում աշխարհն ազատ էր, և աղջիկները ֆլոմաստերով իրենց ջինսերի վրա գրում էին ՝ Rape me!:

Կարդացեք նաև


Տարածել

Ելգավա 94
Ելգավա 94

Յանիս Յոնևս

6800 ֏

Նկարագրություն

Այս կիսակենսագրական վեպը 1990-ականներին Լատվիայի Ելգավա քաղաքում ապրող սերնդի մասին է, որը փնտրում է իր ինքնությունը և ապրում է այլընտրանքային մշակույթի հորձանուտում։ Վեպը սկսվում է 1994 թվականի ապրիլի 5-ին՝ Nirvana-ի մենակատար և կիթառահար Կուրտ Քոբեյնի մահով: Քոբեյնի մահն ազդում է երիտասարդների վրա: Ելգավայում սկսում են լսել ծանր մետալ: Սա նաև այն ժամանակն է, երբ Լատվիան, տնտեսական և սոցիալական ցնցումների միջով անցնելով, վերականգնում էր իր անկախությունը: 

Գրքի գլխավոր հերոս Յանիսը որոշում է այդ տեկտոնական ժամանակներում ապրել այլընտրանքային ապրելակերպով ու լսել մետալիկա։ Լատվիական Generation X-ի համար շոկային ու անսովոր էր հետխորհրդային այս ազատությունը: Այս գիրքը դեռահասության, հասարակության ու համակարգի դեմ բողոքի և հուսահատեցնող ձանձրույթի մասին է: Այս վեպը նաև հետխորհրդային երիտասարդության վրա ծանր ռոքի ու գրանժի թողած ազդեցության մասին է: