Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Զոֆիա Բալդիգա. Հայաստան` իմ սիրո երկիր

Զոֆիա Բալդիգա. Հայաստան` իմ սիրո երկիր

Մինչև Հայաստան տեղափոխվելը նա սովորական աղջիկ էր, ապրում էր Վարշավայում և աշխատում ՀԿ-ում: Աջակցում էր ներգաղթայլներին: Վարշավայում բնակվող նրա ընտանիքը Հայաստանի ու հայերի հետ երբևէ առնչություն չի ունեցել: Բայց, երբ Զոֆիան հայտնեց մեր երկիր տեղափոխվելու որոշումը, ընտանիքի անդամները տիպիկ եվրոպացու ըմբռնումով վստահեցին աղջկան. նա թերևս ավելի լավ գիտեր` մոլորակի ո՞ր կետում է հարմար ապրել:
Զոֆիան իր բնորոշմամբ «աշխարհագրորեն անկայուն» լինգվիստ է: Աշխատում է առցանց և կարող է գործն անել ամեն տեղից: Արդեն 3 տարի է նրա աշխատելու և ապրելու վայրը Հայաստանն է: Թարգմանում է չեխերեն, լեհերեն,  սլովակերեն  տեքստեր` տեխնիկականից մինչև իրավական բնույթի: Բայց  իրական կիրքը գրականությունն է: Ժամանակակից չեխ և սլովակ պոեզիա է թարգմանում լեհերեն: Սկսել է նաև հայկական պոետներին ուսումնասիրել: Ասում է` հայերենը հենց մի քիչ էլ կատարելագործի, լեհերը կարող են ծանոթանալ նաև հայկական գրականությանը:
Բառերից ու լեզուներից բացի, Զոֆիան սիրում է լուսանկարել և ճանապարհորդել: The Picktures  ճամփորդական բլոգ է վարում Հայաստանի մասին: Աշխատանքից ու հետաքրքրություններից բացի, Զոֆիան գտել է ամենակարևորը` կյանքի ընկերոջը:
Մի այցի հրապույր
- Հայաստան եկա 2012-ին` Հայ կամավորների միության ծրագրով: Դեռ 2011-ին էի որոշել, երբ Նիդեռլանդներում մեկ ամիս կամավոր էի աշխատում փախստականներին կացարան տրամադրող կենտրոնում: Այնտեղ հանդիպեցի ու ընկերացա Գյումրիից եկած մի ընտանիքի հետ: Նրանցից շատ էի լսել պատմություններ այս երկրի ու մշակույթի մասին: Հետաքրքիր էր, ինչպես են նրանք փայփայում իրենց հիշողությունները հայրենիքի մասին, միևնույն ժամանակ բնավ չեն ուզում վերադառնալ Գյումրի: Հիմա նրանք Դյուսելդորֆում են ապրում, ես` Երևանում: Չգիտեմ` եթե նրանց չհանդիպեի, երբևէ կտեղափոխվե՞ի Հայաստան: Գտա Հայ կամավորների միության ծրագիրը google-ում, ու մի ցուրտ, պրահայան ձմեռային երեկո դիմեցի` մինչև վերջ չգիտակցելով` ինչ եմ անում:  Հետո հայտնվեցի Երևանում: International Center for Human Development-ում կամավորական սկզբունքով օգնում էի աշխատավորական միգրանտների ծրագրին: Հայ կամավորների միության սփյուռքահայ աշխատակիցների ու աշխարհի տարբեր ծայրերից եկած կամավորների հետ ամեն շաբաթ շրջագայություն էինք կազմակերպում` բացահայտելով Հայաստանի գանձերը: Երկու շաբաթ անց հասկացա`  երկու ամիսը ամենևին բավարար ժամանակ չէ այս երկիրն իրապես բացահայտելու, հասականլու համար: Հայաստանն այնքա՜ն շատ բան ունի ցույց տալու իր այցելուներին : Ես սիրեցի այստեղի մարդկանց: Ինձ ընդունեցին հարազատի պես, և ես ինձ տանը զգացի: Չգիտեմ` որտեղի՞ց  եկավ պատկանելության այդ զգացումը: Ես մի սովորական աղջիկ էի սովորական երկրից: Ունեի աշխատանք և ապագայի ծրագրեր: Համոզված էի` Հայաստանն ուղղակի ամառային փորձառություն էր լինելու: Բայց հեռանալիս ես արտասվեցի, ուզում էի ավելի երկար մնալ: Վերադարձա հաջորդ տարի, 2013-ի հուլիսին: Կազմակերպությունը, որտեղ կամավորական աշխատանք էի տարել նախորդ անգամ, ինձ կարճաժամկետ աշխատանք առաջարկեց: Ունեի երկու ճամպրուկ` մեկը մեծ, մյուսը փոքր, առանց հետադարձի տոմս, 6-ամսվա աշխատանքի պայմանագիր, մի քանի ընկեր ու մեկ տարի մնալու նպատակ: Երեք տարի է արդեն` ես դեռ այստեղ եմ:
Գանձերի երկիրը
- Հայաստանը գեղեցիկ երկիր է, որը Եվրոպան չի բացահայտել իր համար: Այստեղ ինձ գանձ որոնող եմ զգում: Անընդհատ զարմանում եմ` որքան շատ կարող է այս փոքր հողը ցույց տալ ճանապարհորդին: Ես սիրում եմ մարդկանց ջերմությունն ու մտերմիկ վերաբերմունքը միմայնց հանդեպ: Ես հիանում եմ դինամիկ զարգացող հասարակությամբ և նրանով, թե ինչպես են իմ սերնդակիցները փորձում փոփոխություններ անել: Հայաստանը գուցե պակաս հարմարավետ է, քան Եվրոպան, բայց այն ոգեշնչման անսպառ աղբյուր է:
Արիանա Կաոիլի. Ես ապրում եմ, որովհետև գտել եմ Հայաստանը

  • Իտալացին հայկական օպերայում և Բաքվի սև ցուցակում

  • Փեսան Ֆրանսիայից կամ «ալամեզոնը» Տանձուտում

  • Կապանի միակ լատինոսը

  • Ինչպես է կյանքը հայ կնոջ հետ




  • Ամեն ինչ լավ է լինելու
    - Չեմ սիրում այն օտարականներին, որոնք գալիս են մի երկիր ապրելու և սկսում են «արևմտացնել» այն: Կան այստեղ երևույթներ, որոնք ուղղելու կարիք կա: Սա փոքր երկիր է` շատ խնդիրներով: Ունի աշխարհաքաղաքական անբարենպաստ դիրք: Միայն կարող եմ ասել, որ զբոսաշրջության ոլորտում պետք է շատ ներդրումներ անել: Հենց դրա համար եմ ես շարունակում բլոգ գրել: Երբեմն արտասահմանցի ճանապարհորդները նամակ են գրում ինձ, Հայաստանի մասին հարցուփորձ անում, և դրանից սիրտս նվաղում է: Որպես այստեղ ապրող լեհ, կուզեի շատ լեհերի ու արևելյան եվրոպացիների տեսնել, որոնք կճանաչեն Հայաստանը: Իմ բլոգը` The Picktures-ը, հենց դրա համար է: Հայաստանը աշխարհին ճանաչելի եմ դարձնում իմ հնարավորությունների չափով:
    Արցախ.մոլորակի կենտրոնը
    - Արցախ այցելել եմ երկու անգամ` 2013-ին ու 2014-ին: Բախտ եմ ունցել տեսնել ամռանը և աշնանը: Արցախը, կարծում եմ, մեր մոլորակի ամենագեղեցիկ անկյուններից մեկն է: Արցախյան վեհ լեռների նման բնաշխարհ չկա աշխարհում: Վերջին շրջանում ես հետևում էի հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցներին: Պատերազմի օրերին ներգրավված էի The Bridge-ի կազմակերպած նախագծին. ՀԱՀ-ի ուսանողները տարբեր լեզուներով թարգմանում էին արցախյան լուրերը: Ծարգրի մասին կարդացի facebook-ում և մեկ րոպե անց հաղորդագրություն էի թարգմանում լեհերեն: Բառերը կարևոր են, ամեն դեպքում:
    Ապագան` հեռու և մոտ

    - Չեմ սիրում ապագան ծրագրել: Այս պահին չեմ պատրաստվում հեռանալ: Մեծ ցանկ ունեմ պոեմների, որ պետք է թարգմանեմ, ու վայրերի, որ պետք է լուսանկարեմ: Ունեմ կյանքի զուգընկեր (ամուսին բառը չեմ սիրում): Նա նվագում է VanaTor ֆոլք-խմբում: Խորհուրդ եմ տալիս` լսեք: Այնպես որ` ինձ այստեղ պահող շատ բան կա:


    newmag #69 ապրիլ / մայիս

    Տարածել