BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

10 փաստ՝ «Ֆուտբոլային դիվանագիտություն» գրքի հեղին

10 փաստ՝ «Ֆուտբոլային դիվանագիտություն» գրքի հեղինակի մասին (տեսանյութ)

newmag-y-n

Սամվել Ֆարմանյանի «Ֆուտբոլային դիվանագիտություն» հուշագրությունը պարունակում է կարևոր շերտեր, նորություններ, բացահայտումներ: Հեղինակը ներկայացրել է բանակցություններից բացառիկ դրվագներ, մանրամասներ, երկխոսություններ։ Փոքր պետության մեծ խնդիրների հետնաբեմը

1. Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքական գործիչ՝ Սամվել Ֆարմանյան: Համոզված է, որ պատմության և քաղաքականության համադրումը շահեկանորեն փոխլրացնում է իր մասնագիտական արսենալը:    

2. Ավարտել է ԵՊՀ-ն, 2003-ին Լունդի համալսարանի մագիստրատուրան, երեք տարի անց՝  2006-ին հիմնադրել է «Շվեդիայի գիտակրթական հաստատությունների հայ շրջանավարտների ասոցիացիան»:    

3. 2005-2006 թվականներին եղել է ԱԺ նախագահի խորհրդական՝ արտաքին քաղաքականության և արտաքին կապերի հարցերով:

4. Երկու տարի անց՝ 2008-ի մայիսին նշանակվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար:

5. 2010-2012-ին աշխատել է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիո ընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն:    

                                                                         

6. 2012-2018 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Եվրախորհրդարանի հետհամագործակցող պատվիրակության ղեկավարը, 2015-18-ին՝ ԵԽԽՎ պատգամավոր՝ այդ կառույցում պայքարելով ադրբեջանական ագրեսիվ քարոզչության, լայնածավալ խավիարի դեմ:    

7. Հեղինակել է «Ճապոնական հրաշքն ու ճապոնացիները» մենագրությունը: ՌԴ գիտությունների ակադեմիայի անդամ, աշխարհահռչակ ճապոնագետ ՍերգեյԱրությունովի սանն է:    

8. Ֆուբոլային դիվանագիտությանն առաջին շարքից ականատեսն ու մասնակիցը ֆուտբոլի երկրպագու է: Ասում է՝ եթե մեկ անգամ էլ ծնվեր, ֆուտբոլիստ կդառնար:    

9. Բողոքի միտինգ է կազմակերպել Քեյփթաունում, երբ պարզվել էր, որ օդակայանիտրաֆիկը չի հաջողվել կառավարել, և 2010-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանկիսաեզրափակիչից ուշանալու են: Արդյունքում՝ խաղին հասել են հատուկ տրամադրվածչվերթով ու ավելին՝ հայտնվել են հարավաֆրիկյան թերթերի առաջին էջերին:    

10. 2019-ին համահիմնադրել է «Քառյակ-Մեդիա»-ն, 2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո սառեցրել է հանրային-քաղաքական գործունեությունը՝ հեղինակելով «Միայնակ ընդդեմ ճակատագրի. ֆուտբոլային դիվանագիտություն» գիրքը: Համոզված է, որ Հայոց պատմությունը հեշտ ժամանակներ չի ունեցել. եղել են բարդ և ավելի բարդ ժամանակներ:

Կարդացեք նաև

Տարածել