BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

100 տարի առաջ ու 100 տարի անց՝ Հայկական Կարմիր խաչ

100 տարի առաջ ու 100 տարի անց՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր պատմությունը սկսել է նույն էջով (տեսաֆիլմ)

newmag-y-n

Հայկական Կարմիր խաչի ընկերության նախաձեռնությամբ Newmag-ը հրատարակեց «Հարյուր տարվա մարդասիրություն» աշխատությունը։ Հայկական Կարմիր խաչի մեկդարյա պատմությունը՝ արխիվային նյութերով, հարցազրույցներով ներկայացնում է մարդասիրական կառույցի բացառիկ գործունեությ

Ուղիղ 100 տարի առաջ և 100 տարի անց՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության պատմությունն ու ծավալած գործունեությունը կրկնվում է։ Հիմնադրման տարում՝ 1920 թվականին ևս երկրին պատուհասել էր համաճարակը, թշնամին, ու ժողովուրդը հայտնվել էր նույնքան ողբերգական վիճակում, որքան հիմա։ Թուրքերը հարձակվել ու գրավում էին մեր երկիրը, Հայկական Կարմիր խաչն էլ հենց այդ ժամանակ, այդ պատմական ցավալի իրադարձության ընթացքում էլ սկսեց իր պատմական առաքելությունը։

Դեռ 1876 թվականին, երբ Շվեյցարիայում մարդասեր Անրի Դյունանը ստեղծում էր «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն», նպատակ ուներ խնամել ու հոգ տանել պատերազմի ժամանակ վիրավորներին։ Այս կառույցին են միանում աշխարհի տարբեր երկրները և սկսվում են համատեղ ծրագրերն ու համագումարները, որոնք կայանում էին Շվեյցարիայում։ Ու հենց այդ երկրի դրոշի խաչն  ու գույները՝ սպիտակն ու կարմիրը,  դառնում են կառույցի խորհրդանիշը մինչև այսօր։ Հայաստանի Կարմիր խաչի ընկերությունն ստեղծվում էր մի փոքր այլ հանգամանքներում և ծառայելու էր այլ նպատակների։

1920-ից մինչև 2021 թվականներ Կարմիր խաչն օգնել է հաղթահարել սովը, աղքատությունը, համաճարակներն ու տարերային աղետները, պատերազմի տառապանքները, հետևում թողնելով ծանր ու մղձավանջային տարիները։

20-րդ դարասկզբի տնտեսապես քայքայված երկրում հայ ժողովուրդն ապրել է բավական ծանր ու դաժան օրեր։ Սովը, աղքատությունը, մեկը մյուսին հաջորդող համաճարակներն ու քրոնիկ հիվանդությունները շարունակաբար քայքայել են մարդկանց առողջությունը։ Սակավաթիվ բժշկական անձնակազմը, մի քանի առողջապահական հիմնարկություններն անկարող էին բժշկական որակյալ ու պատշաճ օգնություն ցույց տալ։ Եվ ահա հայտնվում են հայ բժիշկներ ու մարդասերներ ու Սպանդարատ Կամսարականի գլխավորությամբ ստեղծում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։

Սանիտարական պատրաստություններ, որբերի կրթության ու դաստիարակությանհարցերը, զինվորներին առաջին օգնության գիտելիքներով զինելը, բուժաշխատողներին վերապատրաստման ծրագրերին մասնակից դարձնելը, առողջ ապրելակերպի քարոզը  դառնում են այս կառույցի հիմնական գործառույթները, որոնցից շատերը մինչև այսօր էլ շարունակում է։ Ուսուցանելու և վերապատրաստելու նպատակով Կարմիր խաչի ընկերությունը հրատարակում էր գրքույկներ, բրոշուրներ. Ցանկացած ծրագիր իրականացնում էր համալիր, առանց բաց տեղերի։

Հայկական Կարմիր Խաչի ընկերության 100-ամյակի վերաբերյալ գրքում բազմաթիվ են այն օրինակները, որ կառույցն առաջիններից է օգնություն ցուցաբերել կարիքի մեջ հայտնված բնակիչներին։ 1920-ից մինչև 2021 թվականներ Կարմիր խաչն օգնել է հաղթահարել սովը, աղքատությունը, համաճարակներն ու տարերային աղետները, պատերազմի տառապանքները, հետևում թողնելով ծանր ու մղձավանջային տարիները։ Առաջին ժամանակավոր բուժկետերը, ծննդատները, կանանց կոնսուլտացիայի սենյակները հենց Խաչի շնորհիվ են հիմնադրվել։ Ամեն մարզում, գյուղում առանձին իրականացնում էին սոցիալական, առողջապահական, կրթական ծրագրեր։

2012-ին ՀԿԽԸ-ն շոշափելի օգնություն է ցուցաբերում սիրիահայերին, երբ վերջինները պատերազմի պատճառով տեղահանվեցին ու եկան հայրենիք։

1988-ի երկրաշարժն ընկերության համար դարձավ շրջադարձային փուլ։ Կարմիր Խաչը հերթական կառույցը չէր, որ պետք է օգներ աղետի գոտու տուժածներին։ Այն գլխավոր ու հիմնական հասցեն էր, որը մոբիլիզացնում էր միջազգային ամբողջ օգնությունը՝ բաժանում բնակիչներին, ցույց տալիս փրկարարական, հոգեբանական օգնություն։ «Որոնում» ծառայության շնորհիվ էլ փնտրում ու գտնում էր անհետ կորածներին, զոհերին, անտուն երեխաների մասին հոգ տանում։ Աշխատանքը շարունակվեց նույնիսկ տարիներ անց՝ մինչև ավարտին հասցվեց բազմաբնակարան շենքերի կառուցումը։

2012-ին ՀԿԽԸ-ն շոշափելի օգնություն է ցուցաբերում սիրիահայերին, երբ վերջինները պատերազմի պատճառով տեղահանվեցին ու եկան հայրենիք։ Կառույցը հանձն առավ լուծել սիրիահայերի հոգեբանական, սոցիալական հարցերը, ձեռնամուխ եղավ երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը, ինչը մեր հայրենակիցներին թույլ էր տալու առանց բարդույթների ու դժվարության բարելավել իրենց կենսամակարդակը և ինտեգրվել։

Կարդացեք նաև

«Հարյուր տարվա մարդասիրություն» գրքում տեղ են գտել նաև 2020-ի Քովիդ-19-ի ու Արցախյան վերջին հակամարտության ժամանակ Հայկական Կարմիր խաչի ընկերության այն մեծ ֆինանասական, տեղեկատվական, հոգեբանական,աջակցությունը, որոնք իրականացրել է կազմակերպությունը։ Մեկ դար ձգվող մարդասիրական այս կառույցի պատմությունը վավերագրվել է ոչ միայն գրքում, այլև ֆիլմում՝ բացառիկ ու հետաքրքիր մանրամասներով։

Տարածել