BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ տարբերություններ կգտնեք Յուվալ Նոյ Հարարի «Sa

Ի՞նչ տարբերություններ կգտնեք Յուվալ Նոյ Հարարի «Sapiens» գրքի ու կոմիքի միջև (տեսանյութ)

newmag-y-n

Թեև կոմիքսներն ու գրաֆիկական նովելներն արդեն տասնամյակներ շարունակ բավականին մեծ ժողովրդականություն են վայելում, հայ ընթերցողին համաշխարհային բեսթսելլերները հասանելի են եղել հիմնականում օտար լեզուներով: Մենք այդ բացը լրացրեցինք: Մոլորակի ամենահայտնի գիտն

Ինչպե՞ս 20-րդ դարի առաջատար մտածողներից մեկը վերածվեց կոմիքսային հերոսի ու դարձավ յուրատեսակ ուղեկցորդ, որը ցույց է տալիս է ընթերցողին պատմության տարբեր ժամանակաշրջանները։ Սկզբում սեփական կոմիքս պերսոնաժին կտրականապես դեմ էր, հետո համաձայնեց ու դարձավ գրքի գլխավոր հերոսներից։ Սակայն Հարարին միշտ փորձում է հեռու մնալ սեփական աշխատություններից, սակայան այս անգամ երկար բանակցությունից հետո, համաձայնում է, բայց մի պայմանով. «Գրաֆիկական վեպում ես հաստատ չէի ուզում դառնալ ամենագետ իմաստուն, որն ուղեկցում ու ամեն ինչ պատմում է բոլորին։ Համաձայնեցի պայմանով, որ գրքում մի քանի կերպար ևս լինի»։ 

Այդպես Հարարարին դարձավ պրոֆեսոր Սարաստավին։ Նրան միացան նոր հերոսներ։ Հարարարին ներկայանում է իրեն անսովոր կերպարով, հաճախ կերպարանափոխվում է՝ այդ դարաշրջանին համապատասխան։ Հերոսներից շատերը հորինված կերպարներ են։ Հեղինակի ամենասիրելին՝ Դոկտոր Ֆանտաստիկան է. «Դոկտոր Ֆանտաստիկան սուպերհերոս է, որը կենտրոնական դեր ունի ամբողջ գրքում։ Այն խորհրդանշում է մարդկային գերբնական ուժը»։ 

                                                                                                                                                                                       

Հերոսները գրքում հայտնվում են ըստ մասնագիտությունների։ Հեղինակն այդպես է արել, որ գիտելիքի ամբողջ պաշարն իրեն չվերագրվի. չէ՞ որ դրանք ստացել է բազմաթիվ այլ գիտնականների ուսումնասիրություններից. «Ես երբեք պեղում չեմ կատարել, ոսկորների գենետիկական հետազոտություն չեմ կատարել, ու ընդհանրապես, մարդաբանության վերաբերյալ իմ բոլոր գիտելիքը ստացել եմ գիտնականների հետազոտությունների ու աշխատանքի արդյունքում, ու անարդար կլիներ, որ գրքում միակ գիտնականը ես լինեի»։  

Գիրքը, թեև պատկերազարդ ու անհամեմատ քիչ տեքստով, բայց չի կորցրել խորիմաստությունը։ Ավելին՝ թյուր է կարծիքը, որ «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» միայն երեխաների համար է։ Գիրքը կարող են ընթերցել բոլորը. ուղղակի հնարավորություն եք ստանում նաև ուսումնասիրել նաև պատկերները, ինչն էլ դյուրացնում է ընթերցանությունը։ 

Կարդացեք նաև

Տարածել