BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Քաղաքագետներն ու խմբագիրները՝ անկախ Հայաստանի եզակ

Քաղաքագետներն ու խմբագիրները՝ անկախ Հայաստանի եզակի քաղաքագետ Տիրգրան Հայրապետյանի մասին (տեսանյութ)

newmag-y-n

Տիգրան Հայրապետյանի գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Գործընկերների ու ընկերների պնդմամբ, նա անկախ Հայաստանի առաջին խոշոր քաղաքագետն էր։ Շրջանառության մեջ էր դնում քաղաքագիտական հայերեն նոր տերմիններ՝ ստեղծելով մասնագիտական բառ

Ըստ  Տիգրան Հայրապետյանի մտերիմ ընկեր, քաղաքագետ Աղասի Ենոքյանի, կոմպլեմենտարիզմի գաղափարը հենց Հայրապետյանն է դրել շրջանառության մեջ. «Ոչ միայն կարևոր մտքեր է արտահայտել, այն այն ժամանակ հայոց լեզուն չուներ քաղաքագիտական բառապաշար հընթացս քաղաագիտության բառարան էր ստեղծում, որից հիմա օգտվում ենք»:  

Երբ սկսեց հոդվածներ գրել, հրապարակվում էր  ոչ պետական թերթերում: Քաղաքագիտությունը նոր ստեղծվող, զարգացող ուղղություն էր Հայաստանում ու շատերը սովորում էին հենց նրա հոդվածների միջոցով. «Նրա մոտեցումը ԼՂ-ի հարցով այն էր, որ Արցախը պետք է պահել հիմնական քաղաքագիտական մոտեցումն այն էր, որ առանց Արցախի Հայաստանն  իրենից քաղաքական միավոր չի ներկայացնում տարածաշրջանում։ Արցախը կորցնելով, կկորցնենք ՀՀ նշանակությունը ռեգիոնի համար»։

Տիգրան Հայրապետյանի հոդվաները տպագրվում էին «Ազգ» օրաթերթում: Ըստ խմբագիր Հակոբ Ավետիքյանի, 1993-1995 թվականներին խմբագրությունում, կարծես, մի առանձին խմբագրություն էր հավաքվել. «Վերլուծաբանների խումբ էր՝ Տիգրանի հավաքած։ Սկսվեց նրանից, որ մեզ մի քանի հոդված բերեց: Տիգրանին շատ էի հավանում, բազմակողմանի զարգացած անձնավորություն էր»։  

                                                                                  

Մինչև Newmag-ի «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը, նրա հոդվածները միայն արխիվներում էին, հիմա մի գրքով ամբողջացվել են տարբեր տարիներին տարբեր լեզուներով քաղաքագիտական եզակի մտքերը: Առավոտ թերթի խմբագիր Արամ Աբրահամյանի խոսքով, մեկ հատորի մեջ հնարավոր է տեսնել 30 տարվա պատկեր. «Տիգրանի հոդվածները միշտ հետաքրքիր էին, և հրատարակվում էին ամբողջությամբ։ Եթե տեղական խնդիրների մասին էր գրում, դա դիտարկում էր տարածաշրջանի տեսանկյունից։ Նա պոպուլիստ չէր չէր գրում այն, ինչ կարող է դուր գալ ընթերցողներին։ Գրում էր այն, ինչ մտածում էր»:

Քաղաքականապես կողմնորոշված, արժեքային համակարգով,  բայց ամենակարևորը՝ քաղաքական խրամատների մեջ չմտնող քաղաքագետ էր՝ ընդգծում են գործընկերներն ու հավելում՝  Տիգրանը միշտ գրում էր՝ ելնելով իր արժեքային համակարգից։

Կարդացեք նաև

Տարածել