Ապրիլի 24-ին ի պատիվ Վարդան Գրեգորյանի «Ավրորան» կազդարարի հերոսների անունները

April 20, 2021

Օրերս կյանքից հեռացավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրիգորեանը: Նա ամերիկահայ ականավոր մարդասեր էր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու և մեզնից շատերի թանկագին ընկերը: «Ավրորան» սգում է այս անդառնալի կորուստը:

Ի պատիվ Վարդան Գրեգորյանի՝ ապրիլի 24-ին, 17:30-ին, Մատենադարանում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Գրեգորյանի կյանքին ու անցած բացառիկ ուղուն: Հիշելով նրա նշանակալի առաքելությունը, որը տևեց մի քանի տասնամյակ և հատեց գիտական, բարեգործական և մշակութային սահմաններն աշխարհով մեկ: Լինելով ցեղասպանության, խտրականության և հետապնդումների վերացման գործի հանձնառու՝ իր կարեկցանքով ու վճռականությամբ ոգեշնչված, բոլորի համար նա դարձել է ուսուցիչ: Նրա ժառանգությունն ապրում է և շարունակելու է ապրել հավերժության մեջ:

Իր կյանքի պատմությունն ու հաջողությունները նա նաև գրի էր առել  ու ամբողջացրել «Տուն տանող ճանապարհը» գրքում, որը Newmag-ն ամիսներ առաջ հայերեն հրատարակեց:

Միջոցառման ավարտին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին  կհայտարարի 2021 թ. «Ավրորայի» հերոսներին:

Որպես «Ավրորայի» համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Վարդան Գրեգորյանն անխոնջ աշխատել է՝ երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը:

Մարդասիրական նախաձեռնության հայտարարության մեջ գրված է. «Այդ իսկ պատճառով խորհրդանշական է, որ ապրիլի 24-ին, հետևելով ձևավորված ավանդույթին, մենք նաև հարգանքի տուրք մատուցվի Հայոց ցեղասպանությունը վերապրածների և նրանց փրկողների հիշատակին՝ արժանին մատուցելով մերօրյա հերոսներինև միջոցառման ավարտին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին  կհայտարարի 2021 թ. «Ավրորայի» հերոսներին»:

Կարդացեք նաև

Քննարկման բանախոսներն են «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Լոնդոնդի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօերն Լորդ Արա Դարզի, «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, «Ավրորայի»  գեղարվեստական խորհրդի նախագահ Մարինե Ալեսը: