ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Վարդան Գրիգորեանն ու «Ավրորան». ինչու և ինչպես ստե

Վարդան Գրիգորեանն ու «Ավրորան». ինչու և ինչպես ստեղծվեց նախաձեռնությունը (տեսանյութ)

newmag-y-n

Newmag-ի հրատարակած «Տուն տանող ճանապարհը» գիրքը Նյու Յորքի «Քառնեգի» կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրիգորեանի մասին է՝ իր իսկ ձեռքով գրված: Այս հուշագրությունո

«Ավրորա» մարդասիրական գաղափարը դարձավ Վարդան Գրիգորեանի տուն դարձի մեծ ճաանպարհն ու խորհրդանիշը: Ըստ «Տուն տանող ճանապարհը» գրքի հեղինակի, այն հայերի նախաձեռնած ամենամեծ նախագիծն է. «Ընդգծելով, որ օգնում ենք մարդկությանը, օգնում ենք ինքներս մեզ: Ես միշտ ասել եմ, որ Հայաստանը թոքերի կենսագործունեությամբ օրգաիզմ է, երբ թոքերից մեկի աշխատանքը խաթարվում է, մյուսը պետք է աշխատի արտահերթ: Ավրորան ոչ միայն արթնացնում է մեր կապերը մարդկության հետ, այլև ստիպում է, որ հայությունը հայացքը ձգի դեպի իր ապագան, գիտակցի, որ մենք կանք, մենք հանրապետություն ենք, մենք երկիր ենք, մենք հայրենիք ենք»:

Վարդան Գրեգորեանն «Ավրորայի» խիղճն է, հոգին ու ավագ խորհրդատուն: Նրա շնորհիվ նախաձեռնությունը թակեց ամենաանհասանելի դռներն ու բացեց դրանք, փոքրիկ Հայաստանի մարդասաիրական մեծ շարժումը դարձրեց մարդասիրության ու երախտագիտության բրենդ ու սիմվոլ:

Մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը հաճախ է կրկնում՝ այս շարժումը 100 տարի առաջ մեզ փրկածներին արժանին մատուցելու համար է: Հայաստանն ու հայերն ամբողջ աշխարհում այսպես են իրենց շնորհակալությունը հայտնում ձեռք մեկնողներին. «Մենք այլևս չենք սգում Հայոց ցեղասպանության համար: Մենք անցել ենք դա, մենք պետություն ունենք: Մենք հայերով մեծ ուժ ենք Սփյուռքում և փորձում ենք արժանին մատուցել նրանց, ովքեր մեզ փրկեցին և դա հրաշալի է, քանի որ դա անում է մի փոքրիկ ազգ, որը չունի ռեսուրսներ, սակայն ուրիշներին փրկելու համար սիրտ և կամք ունի: Պետք է հանդես գանք հալածանքների դեմ, հանդես գանք հանուն արդարության: Սակայն, ամենակարևորն այն է, որ հանդես գանք հանուն մարդկային արժանապատվության և արթնացնենք մարդկության խիղճը»:

Վարդան Գրեգորեանն «Ավրորայի» խիղճն է, հոգին ու ավագ խորհրդատուն: Նրա շնորհիվ նախաձեռնությունը թակեց ամենաանհասանելի դռներն ու բացեց դրանք: Վարդան Գրիգորեանն իր հեղինակությամբ ու փորձով, փոքրիկ Հայաստանի մարդասաիրական մեծ շարժումը դարձրեց մարդասիրության ու երախտագիտության բրենդ ու սիմվոլ. «Ավրորան հույսի, խիզախության և մարդկության հզոր ապագայի նշանն է: Փաստը, որ մեր ընտրած դափնեկիրներն ունեն մեծ ազդեցություն, և մենք էլ նրանց օգնությամբ ներգործել և օգնել ենք աշխարհում 950 հազար որբերի և ոչ միայն, ինքնին խիզախություն է: Այս մարդիկ չեն ձգտում փառքի: Նրանք մարդկության հերոսներն են, որոնց մասին չգիտեն: Այն հույսի, գործի և գերազանցության խորհրդանիշ է: Ես չգիտեի, որ այդքան մարդ կա, որ արժանի է «Ավրորա» մրցանակի: Ափսոս, մրցանակը մեկն է: Ես ցնցված եմ մրցանակի հաջողությամբ: Այն շոշափեց ամենաբարձր կետը և հիմա գիտենք, թե որքան խորն է այն»:

Կարդացեք նաև

Ամերիկացի ամենահայտնի գիտնականն ու մտավորականը հաճախ էր հիշեցնում՝ «Ավրորայի»  գաղափարը մարդկության զարթոնքն էր: Իսկ հայերն ունեն պատասխանատվություն ու առաքելություն այս աշխարհում՝ դա անարդարության դեմ պայքարն ու մարդասիրական արժեքները տարածելն է:

 

Տարածել