Կյանքից հեռացավ «միջոց հայթայթող հանճարն» ու «Ավրորայի խիղճը» (տեսանյութեր)
87 տարեկան հասակում կյանքից հեռացավ ամերիկահայ գիտնական, դասախոս ու պատմաբան Վարդան Գրիգորեանը: Նա ծնվել է Իրանում, 22 տարեկանում տեղափոխվել Էր ԱՄՆ: Գիտությունների թեկնածուի կրկնակի կոչում էր ստացել Սթենֆորդի համալսարանում։ Փենսիլվանիայի համալսարանում պաշ
Վարդան Գրիգորեանն Ամերիկայում ամենահարգված ու հաճախ պատվի արժանացող դասախոսու մտավորականներից էր: Նրան համարում էին ԱՄՆ բարձրագույն կրթության ոլորտում նշանավոր դասավանդող ու ղեկավար: Նա հայտնի էր դրամահավաքի իր հմտություններով: 2007-ին Financial Times-ը նրան անվանել է «միջոց հայթայթող հանճար»: Գրիգորեանը հայկական իրականություն մտավ «Ավրորա» նախաձեռնության շնորհիվ: Նա «Ավրորայի» երեք համահիմնադիրներից է: Այսպես հայերը ճանաչեցին իրենց հայտնի ու ազդեցիկ հայրենակցին:
Վարդան Գրիգորեանն «Ավրորայի» խիղճն էր, հոգին ու ավագ խորհրդատուն: Նրա շնորհիվ նախաձեռնությունը թակեց ամենաանհասանելի դռներն ու բացեց դրանք:
«Ավրորա» մարդասիրական գաղափարը դարձավ Վարդան Գրիգորեանի տուն դարձի մեծ ճաանպարհն ու խորհրդանիշը: Ըստ նրա, այն հայերի նախաձեռնած ամենամեծ նախագիծն էր ու մարդկության զարթոնքը. «Ընդգծելով, որ օգնում ենք մարդկությանը, օգնում ենք ինքներս մեզ: Ես միշտ ասել եմ, որ Հայաստանը թոքերի կենսագործունեությամբ օրգաիզմ է, երբ թոքերից մեկի աշխատանքը խաթարվում է, մյուսը պետք է աշխատի արտահերթ: Ավրորան ոչ միայն արթնացնում է մեր կապերը մարդկության հետ, այլև ստիպում է, որ հայությու ը հայացքը ձգի դեպի իր ապագան, գիտակցի, որ մենք կանք, մենք հանրապետություն ենք, մենք երկիր ենք, մենք հայրենիք ենք»:
Վարդան Գրեգորեանն «Ավրորայի» խիղճն էր, հոգին ու ավագ խորհրդատուն: Նրա շնորհիվ նախաձեռնությունը թակեց ամենաանհասանելի դռներն ու բացեց դրանք: Վարդան Գրիգորեանն իր հեղինակությամբ ու փորձով, փոքրիկ Հայաստանի մարդասաիրական մեծ շարժումը դարձրեց մարդասիրության ու երախտագիտության բրենդ ու սիմվոլ։
Հայաստանն ու հայկական սփյուռքը մեկ օրգանիզմ է՝ երկու թոքերով: Եթե մի թոքը փակվում է, մյուսն ավելի շատ պետք է աշխատի, մինչ մյուսն առողջանա:
Իր կյանքի ուղին նա գրի առավ ու հրատարակեց «Դեպի տուն տանող ճանապարհը» գիրքը, որն այս տարի հայերեն թարգմանեց Newmag-ը։ Այս գործում պատկերված է մեծ մենթորի կյանքի բացառիկ հուշագրությունը՝ մարտահրավերների հաղթահարման, շարունակական ձեռքբերումների և հնարավորությունների կիրառման մասին։ Գիտությունների թեկնածուի կրկնակի կոչում ունեցող Գրիգորեանի պատմությունը բացահայտումների շարք է՝ ամերիկյան երազանքի տիպիկ օրինակ՝ թե ինչպես հնարավոր եղավ առանց կապերի եւ առանց որեւէ մեկին ճանաչելու, հայկական համեստ ընտանիքից հայտնվել աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց շրջապատում:
Կոլորիտային, ուսանելի ու հուզիչ այս հուշագրության մեջ Վարդան Գրիգորեանը նկարագրում է իր անցած ճանապարհը՝ մուսուլմանական Թավրիզում հայ քրիստոնյայի թշվառ մանկությունից մինչև աշխարհի կրթված քաղաքացի դառնալը:
Կարդացեք նաև
- Ինչ է գրում մամուլը Վարդան Գրեգորեանի «Տուն տանող ճանապարհը» գրքի մասին (տեսանյութ)
- Վարդան Գրեգորեանն ու «Ավրորան». ինչու և ինչպես ստեղծվեց նախաձեռնությունը
- Աշխարհահռչակ դեմքերն ընթերցում են Վարդան Գրեգորեանի «Տուն տանող ճանապարհը»
- Տեղի ունեցավ Վարդան Գրեգորեանի «Տուն տանող ճանապարհը» գրքի շնորհանդեսը
- Newmag-ը ներկայացնում է «Քարնեգի» հիմնադրամի լեգենդար նախագահի բացառիկ հուշերը (թրեյլեր)
Նրան համարում էին ազգային հարստություն, բացառիկ գիտնական, որ իր հետքն է թողել ամբողջ սերնդի բարոյափիլիսոփայական հայացքների վրա: Տարիներ առաջ իր դասախոսություններից մեկում լեգենդար գիտնականը ասել էր. «Հայաստանն ու հայկական սփյուռքը մեկ օրգանիզմ է՝ երկու թոքերով: Եթե մի թոքը փակվում է, մյուսն ավելի շատ պետք է աշխատի, մինչ մյուսն առողջանա»: