BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ֆիլմում, ինչպես գրքում՝ ցավոտ թեմաները բարձրաձայնվ

Ֆիլմում, ինչպես գրքում՝ ցավոտ թեմաները բարձրաձայնվում են լուռ բանավեճի միջոցով (տեսանյութ)

newmag-y-n

Վերջին տասնամյակներին իսպանական ոչ մի վեպ չի արժանացել այնքան մրցանակների, որքան Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիքը»: Հեղինակը ստեղծել է էպիկական կտավ՝ ցույց տալով, որ հայրենիքը ոչ միայն միավորում է մարդկանց, այլև թշնամի դարձնում հայրերին ու որդիներին, կանան

Այտոր Գաբիլոնդոնի խոսքով, պատմությունն առաջին հայացքից  թվում է՝ լոկալ, զուտ տեղական խնդիրների մասին: Բայց այդպես չէ: Ֆիլմը կառուցված է միայն զգացմունքների վրա, սա մարդկային, բոլորին հասկանալի պատմություն է. «Երբ հանդիպեցի Ֆերնանդո Արամբուրուին, նա ինձ ասաց, որ չի ուզում որևէ ձևով մասնակցել ֆիլմարտադրությանը: Ասաց, որ ինքն իր գործն արել է և թողնում է, որ ես էլ իմն անեմ»:

Սցենարիստն արել է հենց այն գործը, որը կանխատեսել էր Արամբուրուն։ Թեման ու հատկապես դրա մատուցման ձևը մղել են խաղաղ բանավեճի, ցավոտ խնդիրները վերհանելուն, նպաստել հիվանդ հասարակության բուժմանը. «Հեռուստասերիալի ձևաչափը ժողովրդականություն է վայելում, հատկապես երիտասարդների շրջանում։ Քանի որ այն պատմում է իրական դեպքերի մասին, հետաքրքրվողներին կարող է դրդել ուսումնասիրել ոչ վաղ անցյալը և իմանալ ավելին»։

Ֆիլմի գլխավոր դերակատարները նկարահանման հրապարակում խոսել են այս պատմության առանցքի մասին։

                                                        

Տանը տիրող լռությունը տարեցտարի խորանում է: Սա ընտանիքի անդամներին կտրում է միմյանցից, բոլորը սկսում են ապրել միմյանցից անջատ. «Ծնողները չեն խոսում երեխաների հետ, երեխաները՝ ծնողների, քույրը չի խոսում եղբոր հետ, ամուսինը՝ կնոջ։ Վերջում շփումը պարզապես դադարում է: Լռությունը հիմնարար երևույթ է նաև գրքում։ Ֆիլմում լռություն խաղալու կարիք չկար, պետք էր միայն հասկանալ, թե դա կերպարներին ինչու էր պետք»։ 

Հեռուստասերիալը, սցնարի հեղինակն ու դերասաններն արժանացել են մրցանակների, սերիալը դիտել են միլիոնավոր հեռուստադիտողներ Իսպանիայում ու աշխարհում։ Այն հեռարձակվել է եվրոպական 21 երկրում:

Կարդացեք նաև

Տարածել