Ինստագրամի ամենասկանդալային աստղ Դեն Բիլզերյանի բացառիկ հարցազրույցը Newmag-ին (տեսանյութ, լուսանկարներ)
Աշխարհում սոցցանցային ամենահայտնի դեմքերից մեկը՝ Դեն Բիլզերյանը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել էր երկրպագուների հետ, մակագրել հայերեն լույս տեսած իր ինքնակենսագրական գիրքը՝ «Դրվածք»-ը, որը թարգմանել ու հրատարակել է Newmag-ը: Իր այցի ու գրքի հայե
Ճիշտ գնահատել ժամանակը և այն գումարը, որն ունես այս պահին՝ այն ամենակարևոր խորհուրդը, որ ստացավ հորից ու կիրառեց դեռ երիտասարդ տարիքում: Բոլոր կարևոր խորհուրդների, կյանքում հասած հաջողություններին, նաև դժվարությունների ու պարտությունների մասին Դենը գրել է գրքում: Հայերեն հրատարակությունն էլ տեսավ այս ամռանը՝ հայաստանյան այցի ժամանակ: «Դրվածք» գրքում Դեն Բիլզերյանը բացահայտում է իր անհավանական կյանքը, պատմում ընտանիքի, հայկական արմատների, Հայաստան ու Արցախ կատարած այցի մասին:
Գիրքը սկսվում է զվարճալի բնաբանով: Հայրը նրան խորհուրդ է տալիս չհրատարակել այն: Ինստագրամում մի քանի տասնյակ միլիոն հետևորդ ունեցող Դեն Բիլզերյանը պատմում է կանանց հետ իր արկածների, շքեղ կյանքի ու սերտած դասերի մասին. «Գիրքը որոշակի իմաստով սոցիոլոգիական փորձառության մասին է: Շատ տղաներ լավ չեն հասկանում կանանց և ես ցանկացել եմ նրանց փոխանցել իմ փորձը: Ցույց տալ, թե աղջիկ կապելիս ինչն է աշխատում, ինչը՝ ոչ: Տարածված մոլորություն է, թե աղջկան սիրահետելը, ծաղիկ նվիրելը, հետույքները համբուրելը լավ միջոցներ են: Այդ մոլորությունը խորացնում է Հոլիվուդը: Իսկ ես ցույց եմ տալիս, որ դա արդյունավետ չէ, հատկապես, երբ աղջիկն ունի բարձր ինքնագնահատական: Սիրալիր մոտեցումը Շատերի դեպքում հակառակ արդյունքն է տալիս»:
Դենի կյանքն առանձնանում է նրանով, որ նրան մշտապես շրջապատում են մի քանի տասնյակ գեղեցկուհիներ, շքեղ տներ, մեքենաներ ու շնորհալի երեկույթներ, որոնք հենց ինքն էլ կազմակերպում է. «Իմ սերտած ամենամեծ դասն այն է, որ հաճույքների հետևից գնալը վերջ չունեցող ուղի է, ամեն անգամ փնտրում ես ավելի լավ ռեստորան, ավելի լավ ծիտ, ավելի լավ մեքենա և այլն, բայց երբ այդ ամենն անում ես, զգում ես, որ թմրանյութի պես կախվածություն ես ձեռք բերում, որքան անում ես, այդքան ավելի շատ ես ուզում, և երբ չես ունենում, շատ վատ ես զգում։ Մարդկանց մեծամասնությունն այս ճանապարհի վերջին չի հասնում, ես հասել եմ դրան ու հասկացել, որ ամբողջ կյանքն այդպիսի երևույթների հետևից գնալը վերջ չունի»:
Դենի խոսքով, իր մասին գրեթե բոլոր բամբասանքները որևէ հիմք չունեն, նրա շուրջ ամենամեծ սկանդալներից մեկն այն էր, որ նա տանիքից մի աղջկա էր նետել լողավազան, բայց լավ չէր ստացվել և աղջկա ոտքը կոտրվել էր. «Այնպես էին խոսում, կարծես ես իմ տանիքից աղջիկ եմ նետել, բայց դա Hustler ամսագրի ֆոտոշարքի համար էր, ինձ խնդրել էին նրան նետել լողավազանի մեջ։
Տարիների ընթացքում ես հասկացա, որ ոչ մեկի մասին չի կարելի պատկերացում կազմել ըստ մամուլի։ Եղել են մարդիկ, որոնց ներկայացրել են որպես հաճելի անձնավորությունների, բայց հետո պարզել եմ, որ շատ ինքնահավան են, և հակառակը, մեդիան մեկին անուն է կպցրել, հետո պարզվել է՝ հրաշալի տղա է»։
Դեն Բիլզերյանի կյանքի ամենամեծ փորձությունը 2017-ին էր: Նա գնացել էր Լաս Վեգաս համերգ լսելու, երբ մի մոլագար հյուրանոցի համարից գնդացրով կրակել էր հավաքված մարդկանց վրա: Զոհվել էր 60 մարդ, վիրավորվել՝ մոտ 900-ը: Դենը փրկվել էր հրաշքով: Որպես նախկին զինվորական ու ոստիկան, նա սկսել էր օգնել մարդկանց, տարհանել վտանգավոր վայրից, հետո էլ կազմակերպել անհրաժեշտ օգնության բաշխումը հիվանդանոցներում. «Երբ երիտասարդ էի, հայրս ասում էր, որ տալը ավելի հաճելի է, քան ստանալը: Ես լավ եմ զգում, երբ օգնում եմ մարդկանց»:
Իր կյանքի ամենապատասխանատու որոշումներից մեկը համարում է ընտանիք կազմելը: Չի շտապում, քանի որ չի գտել այն կնոջը, ով կարդարացնի իր ակնկալիքները:
Կարդացեք նաև
- Սեքսը, սերը, փողն ու պոկերը. Newmag-ը ներկայացնում է Դեն Բիլզերյանի ինքնակենսագրականը (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Դեն Բիլզերյանի «Դրվածք» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Դեն Բիլզերյանի հաջողությունների ու սկանդալների թեժ տասնյակը (տեսանյութ)
- Դեն Բիլզերյանի տեսաուղերձը Newmag-ի ընթերցողներին (տեսանյութ)
- Ինչո՞ւ և ինչպե՞ս էր Դեն Բիլզերյանը հայտնվել ԱՄՆ-ի ամենախոշոր ահաբեկչության էպիկենտրոնում (տեսանյութ)
- Սիրո, սեքսի, հաղթանակի, ժամանակը գնահատելու մասին 10 մեջբերում Դեն Բիլզերյանի «Դրվածք» գրքից