«Հայաստան 2041» նախագծի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ Newmag-ի հեղինակ Վահան Զանոյեանի հետ

December 2, 2022

Գրող, ճանապարհորդ Վահան Զանոյեանը 2022-ին ներկայացրեց իր «Անապակ առեղծված» գիրքը, որը հրատարակել է Newmag-ը: Հրապարակախոսը «Հայաստան 2041» նախագծի շրջանակում տարբեր զրուցակիցների հետ ներկայացնում է ուշագրավ թեմաներ: Համանուն ծրագրի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է արել Զանոյեանի հետ և զրուցել պատերազմում մեր պարտության մասին, և թե ինչու հայ ժողովուրդը դեռ դասեր չի քաղել հակամարտություններից:

Վահան Զանոյեանը հասարակական ապատիայի ու պարտության հիմնական պատճառներից մեկը համարում է այն, որ հասարակության մեջ նստած չէ պետության՝ որպես գերագույն արժեքի գիտակցումը. «Տնտեսական զարգացումը, ապահովվածությունը, դրանք կոսմետիկ հասկացություններ են: Նույնիսկ օտարի տիրապետության ժամանակ եղել են տարիներ, երբ Հայաստանի տնտեսությունը ծաղկել է: Պետք է հասարակության մեջ ներդնել պետականության կարևորության գիտակցումը, որպեսզի նրանք դա ընկալեն որպես բացարձակ արժեք»:

                                                                                

Ըստ «Անապակ առեղծված» գրքի հեղինակի, այս խնդիրը կլուծվի միայն կրթության որակի բարելավման դեպքում : Անհրաժեշտ է փոխել, զարգացնել կրթական համակարգը, այլապես ապագայի մասին խոսելն անիմաստ է ու ժամանակի կորուստ. «Կրթական համակարգի վրա ուշադրություն են դարձնում այն պետությունները, որոնք ունեն ապագայի տեսլական, որոնք հեռուն գնացող նպատակներ ունեն: Այլ պետություններում, եթե իրենց նպատակը զարգանալն ու հզորանալան է, ամեն ինչն է ծառայում այդ նպատակին՝ կրթությունը, պաշտպանությունը, տնտեսությունը: Ու առաջին հերթին կրթությունը: Բոլոր ներդրումները գնում են առաջին հերթին կրթության ոլորտ»:

Վերջում Վահան Զանոյեանը դեռ ամեն ինչ դեռ կորած չի համարում: Ըստ նրա, կան երիտասարդներ, որոնք ունեն պետականության գիտակցում ու պետք է նպաստել այդ երիտասարդների զարգացմանը: Երկրորդ քայլն արդեն ամբողջ հասարակության գիտակցության մեջ պետականության կարևորության գաղափարը սերմանելն է:

Կարդացեք նաև