[InterPress] Բառերի պատերազմ․ Իսրայելը և Թուրքիան բախման ճանապարհին են

January 15, 2019

Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ շարունակվող խոսքի պատերազմը ամենայն հավանականությամբ, կդառնա ավելի կոշտ, քանի որ առաջիկա ամիսներին երկու երկրներում էլ կընթանան ընտրություններ։
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ռազմական գործողություններ իրականացնելու մեջ, որի արդյունքում «կոտորածի ենթարկվեցին քուրդ կանայք եւ երեխաներ քրդական գյուղերում»: Դրան նախորդել էր Անկարայի արտգործնախարարի հայտարարությունը, ով Նեթանյահուին անվանել էր «մեր օրերի սառնասիրտ մարդասպան» , ով պատասխանատու է հազարավոր անմեղ պաղեստինցիների կոտորածի, երեխաների վրա ռումբեր նետելու համար:



Կարդացեք նաև.



ԱՄՆ-ում գտնվող թուրք փորձագետ Սելիմ Սազակը պնդում է, որ բացասական երկխոսությունը կշարունակվի, քանի որ երկու երկրների ղեկավարները իրենց քաղաքական արշավների ընթացքում կարող են ճնշման ենթարկվել աջակողմյան ուժերի կողմից:  «Դա ընտրություններին բնորոշ ելույթներ են, դա տարվա այդ շրջանն է», – ասել է նա։ «Կարծում եմ Նեթանյահուն և Էրդողանը կկրկնապատկեն ազգայնական հռետորությունը»:
Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պայքարելու է մարտին կայանալիք ՏԻՄ ընտրություններում։
Իր հերթին Նեթանյահուն, որը ապրիլին կփորձի վերընտրվել, խոցելի է  իրավիճակի վատթարացման պատճառով և քննադատության է ենթարկվում «Համասի» հետ հրադադարի հաստատման համար Գազայի հատվածի սահմանին ամիսներ շարունակ տևած բռնություններից հետո:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում