Գլխավոր Հոդվածներ

Արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանն այցելել է Էջմիա

Արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանն այցելել է Էջմիածին (տեսանյութ)

newmag-y-n

Newmag-ի հրավերով Հայաստանում գտնվող արգենտինահայ հայտնի գրող Մագդա Թախտաճյանն այցելել է Էջմիածին: Հոգևոր կենտրոնում նրան ընդունել է Նաթան սրբաբազանը, ապա գրողին ուղեկցել են Մայր Աթոռի Մատենադարան, որտեղ ծանոթացել է բացառիկ հրատարակությունների պատմությանն

Մագդա Թախտաճյանի ծանոթությունը Մայր աթոռի հետ սկսվում է Նաթան սրբաբազանի հետ հանդիպումով: Արգենտինահայ հեղինակը ընդգծում է՝ իր համար մեծ պատիվ է Էջմիածնում գտնվելն ու սրբազանի ընդունելությանն արժանանալը: Տիկին Մագդան ավելի է տպավորվում, երբ ոտք է դնում Մայր Աթոռի Մատենադարան:

Այն, ինչի մասին շատ էր լսել, արգենտինահայ գրողը հենց այստեղ էլ առաջին անգամ տեսավ: Մատենադարանում Մագդա Թախտաճյանին ներկայացնում են բացառիկ հրատարակություններ. ստեղծագործող անհատին հատկապես տպավորում է հայատառ տպագրված առաջին Աստվածաշունչը. «Այս այցի ընթացքում կարողացա դիպչել հոգուն ու պատմությանը: Ծանոթացա էջմիածնին, եղա եկեղեցու կառույցներում: Ինձ բախտ վիճակվեց թերթել հարյուրամյակներ առաջ Պոլսում ու Սուրբ Ղազարում տպագրված գրքերը: Շատ տպավորիչ ու ոգեշնչող էր այս ամենը: Հիմա հասկանում եմ, որ այստեղ լինելով, իմ արմատներին ավելի եմ մոտենում»:

                                                                                        

Մագդա Թախտաճյանի այցը հոգևոր կենտրոն եզրափակվում է «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»: Հեղինակը աշակերտներին է ներկայացնում իր  «Ռոջավա» վեպի պատմությունը, որը հայերեն է թարգմանել Newmag հրատարակչությունն ու դպրոցի գրադարանին է նվիրում իր տատիկի` Արմենուհու մասին պատմող գիրքը:  

Կարդացեք նաև

Տարածել