BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Մանկական գրքի փառատոնին» «Երազ» մատենաշարը ներկայ

«Մանկական գրքի փառատոնին» «Երազ» մատենաշարը ներկայացրեց «Կարգապահություն առանց դրամայի» ձեռնարկը (լուսանկարներ)

newmag-y-n

«Մանկական գրքի փառատոնի» եզրափակիչ օրը «Երազ» մատենաշարը ծնողներին ներկայացրեց համաշխարհային բեսթսելլեր՝ «Կարգապահություն՝ առանց դրամայի» գիրքը։ Հեղինակները Դենիել Սիգելն ու Թինա Փեյն Բրայսոնն են։ Սիգելն ամերիկացի մանկական հոգեթերապևտ է, մրցանակակիր մանկա

Այս անգամ ոչ թե երեխաների համար, այլ հանուն նրանց Newmag-ը հայերեն է թարգմանել համաշխարհային մի հայտնի ձեռնարկ, որը հստակ, առանց ավելորդ դրամատիզմի պարզ կանոնների ու հստակ մեթոդների միջոցով օգնում է ծնողներին տանը հաստատել կարգապահություն։ Այս գրքի հաջողության գաղտնիքն այն է, որ չի չափազանցնում ոչ մի իրավիճակ։ Ըստ հեղինակների, չկան իդեալական ծնողներ, չկան կարգապահ երեխաներ ու պետք էլ չէ՝ լինեն: Անգլիական այգում գիրքը ծնողներին ներկայացնում են «Կանա» զարգացման կենտրոնի հիմնադիր Էլիզա Մանուկյանի խոսքով, գիրքը գործնական, ամենօրյա քայլերի մասին է.

 

«Շատ օգտակար գիրք է, քանի որ այն խնդիրների մասին են գրում, որոնց բախվում ենք գրեթե ամեն օր։ Ինչ անել, երբ չեն ցանկանում գիրք կարդալ, ցանկանում են միայն սմարթֆոններով զբաղվել, ամեն առավոտ շոր հագնելու թեման՝ այն իրավիճակների մասին է, որոնց բախվում ենք ամեն օր։ Բացի այդ, օգտակար է նաև այն մարդկանց համար, ովքեր ներգրաված են երեխայի դաստիարակության գործում»։

  

Գրքի հեղինակներն իրենց երեխաների փորձով, գիտական ուսումնասիրությունների, ուղեղի զարգացման փուլերի հետազոտությունից ու բազմաթիվ փորձերից հետո վստահ ասում են. երեխան Ինչքան վատ է դրսևորում իրեն, այնքան շատ ունի ձեր կարիքը: «Կարգապահություն՝ առանց դրամայի» գիրքը երեխաներն հիմնականում վատ են պահում իրենց, երբ պակասում է ծնողների հետ հուզական կապը: Բայց հուզական կապը բնավ չի ենթադրում ամենաթողություն: Գրքի հեղինակները պնդում են, որ հաջողության հասած մարդիկ ծնողների հետ ունեցել են ամուր հուզական կապ ու փոխըմբռնում, շրջապատված են եղել հոգատարությամբ:

 

Սիրով լի ֆիզիկական շփումը բառի բուն իմաստով, փոխում է ուղեղի կենսաքիմիան: Ու հենց այդ ժամանակ է, որ պետք է սկսել զբաղվել կարգապահությամբ: հեղինակները խորհուրդ են տալիս մի պահ կանգ առնել ամեն անգամ, երբ երեխան վատ բան է անում, դադար վերցրնել. «Հայերենով մատչելի ձեռնարկ չկա, հենց դրա համար էլ այս գիրքը գրավեց իմ ուշադրությունը։ Այս գիրքը տարիքային սահմանափակում չունի, երեխայի հոգեբանական բոլոր փուլերի ժամանակ կարող է օգտակար լինել»։

Ամեն անգամ, երբ երեխաները պատժվում են, նրանք չեն դառնում ավելի կարգապահ: Գրքի հեղինակները մի ցավոտ բացահայտում են անում. Պատժված երեխաները մտածում են, թե ինչ դաժան ու անարդար մայր ու հայր ունեն: Սենյակում փակված երեխաներն ունակ չեն վերլուծել  իրավիճակը, հասկանալ սեփական «սխալը»։ 

Կարդացեք նաև

 

Տարածել