Մի գրքի պատմություն՝ ինչպես Օլիվեր Սթոունը գրեց «Զրուցելով Պուտինի հետ» գիրքը (տեսանյութ)

May 30, 2023

Օլիվեր Սթոունը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպել է ավելի քան տասն անգամ՝ 2015-ից 17 թվականներին: Կրեմլում, օդանավում, մեքենայի ղեկին ու հոկեյի սառցադաշտում հարցազրույցների ընդհանուր տևողությունը կազմել է 20 ժամ, որից ստացվել է 4 ժամանոց վավերագրական ֆիլմ։ Մի գրքի պատմություն՝ Newmag-ի անդրադարձում։

Ամերիկյան պետական համակարգին բազմիցս ձեռնոց նետած օսկարակիր ռեժիսորի նպատակը Պուտինի խոսքն ամերիկացիներին հասցնելն էր. «Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը միմյանց չեն հասկանում, շատ ամերիկացիներ կարծիք են կազմում քարոզչության հիման վրա, սրանով ամերիկացիները կարող են տեսնել, թե ինչ է ասում հակառակ կողմը»։  

Ռեժիսորին քննադատել են շատ ու շատ խիստ։ Արևմուտքում նրան մեղադրել են ռուսամետ լինելու, Պուտինի հմայքին չդիմանալու, ամերիկացիներին ռուսական քարոզչություն մատուցելու համար։ Օլիվեր Սթոունը դրանց հետ համաձայն չէ, պնդում է, որ բազմաթիվ խնդիրներ հնարավոր է և պետք է լուծել Ռուսաստանի օգնությամբ․ դրա համար նախ պետք է հասկանալ, թե ով է Պուտինը։ 

Ամերիկացի ոչ մի լրագրող երբևէ այդքան երկար չի շփվել Պուտինի հետ։ Վավերագրական չորս մասանոց ֆիլմը հեռարձակվել է Showtime հեռուստաալիքով՝ հարուցելով մեծ սկանդալ։ Բայց դրանից հետո սկանդալն ավելի է մեծացել, երբ հրատարակվել է գիրքը՝ ամբողջական հարցազրույցովև ֆիլմից դուրս  մնացած հատվածներով։    

«Զրուցելով Պուտինի հետ» գիրքը ծանոթացնում է Վլադիմիր Պուտինի հետ, ցույց է տալիս նրա ապրումները, ամբողջ աշխարհի վրա ազդող որոշումների կայացման մեխանիզմն ու դրա հիմքում դրված Պուտինի աշխարհայացքի արմատները։  

Կարդացեք նաև