Գիրք, որ առաջարկում է բարդ խնդիրների լուծումներ, հարստացնում ու ընդլայնում տնտեսագիտական ու քաղաքագիտական միտքը (տեսանյութ)
Միլթոն Ֆրիդմենը «Կապիտալիզմ և Ազատությունը» գրեց մի շրջանում, երբ նույնիսկ Միացյալ Նահանգներում էին քննարկում սոցիալիզմի առավելությունները: Գիտական ու քաղաքական շրջանակներում վախով էին նայում Խորհրդային միությանը, շատերը պնդում էին, որ սոցիալիզմն ավելի կե
Ֆրիդմենի գաղափարները 1960-ականներին անիրական էին թվում և շատ քչերն էին նրա հետ համամիտ: Նա առաջարկում էր հեղափոխական թեզեր. օրինակ՝ «Կառավարությունը պետք է ունենա նվազագույն ազդեցություն: Այն պետք է սահմանափակվի մի քանի գործառույթներով: Կազմակերպի երկրի պաշպանությունը արտաքին սպառնալիքներից, անհատի պաշտպանությունը մեկ այլ անհատի հարկադրանքից և ստեղծի մեխանիզմ, որով կկարողանանք ձևակերպել մեզ կառավարող կանոնները»:
Ֆրիդմենը պնդում էր, որ պետք է վերացնել ամերիկացիների պարտադիր զորակոչը: Դա այնքան ցնցող գաղափար էր, որ դրա իրագործմանը ոչ ոք չէր հավատում: Բայց տարիներ անց, նաև Ֆրիդմենի օգնությամբ, նախագահ Նիքսոնը իրականացրեց այն: Գրքի հեղինակի խոսքով, սովորական սպառողը չունի որևէ լծակ, ինչն էլ բերում է շուկայում անհավասարությունների. «Գործարարների մեծ մասը ազատ շուկաների թշնամիներն են: Ազատ շուկաների իրական շահառուները չերևացող մարդիկ են՝ սովորական սպառողները, սովորական աշխատողները, բայց, ցավոք, նրանք չունեն քաղաքական լծակներ, ինչպես գործարարները»:
Տնտեսագիտության նոբելյան մրցանակ ստանալու պահը, նույնիսկ, վերածվել էր սկանդալի: Բայց դա Ֆրիդմենին չէր կանգնեցնում, նա շարունակում էր հրապարակային բանավեճերը, առաջ էր տանում իր թեզերը. «Տնտեսական ազատությունը քաղաքական ազատության անհրաժեշտ պայման է, բայց քաղաքական ազատության համար միայն դա բավարար չէ: Մյուս կողմից, քաղաքական ազատությունը ոչ անհրաժեշտ, ոչ էլ բավարար պայման է տնտեսական ազատության համար: Ես կանխատեսում եմ, որ, օրինակ, Չինաստանը գնալու է դեպի քաղաքական ազատություններ, եթե շարունակի տնտեսական ազատությունների իր հաջողակ ուղին»:
1970-ականների ակտիվիստները Ֆրիդմենին թշնամի էին համարում: Պնդում էին, որ նա աջակցում է Չիլիի բռնապետական ռեժիմին: Բայց կարճ ժամանակ անց նրա գիրքը դարձավ բեսթսելլեր: 18 լեզվով թարգմանված «Կապիտալիզմ և Ազատությունը» 60 տարի անց էլ տալիս է բարդ խնդիրների լուծումներ, հարստացնում ու ընդլայնում տնտեսագիտական ու քաղաքագիտական միտքը:
Կարդացեք նաև