Ինչպե՞ս դառնալ ավելի արդյունավետ. 5 խորհուրդ Չարլզ Դահիգից (տեսանյութ)
«Ավելի խելացի, արագ, հաջողակ» գրքի հեղինակն օրերից մի օր հասկացավ, որ աշխատանքի համար ժամանակը միշտ քիչ է, սովորաբար չի հասցնում ժամկետների մեջ տեղավորվել, անվերջ ցայտնոտի և վազվզոցի մեջ է: Ըստ Դահիգի, արդյունավետ լինելու համար պարտադիր չէ ավելի շատ ջանք
Արդյունավետությունն, ըստ Դահիգի, ապրելակերպ է, որի ընթացքում սովորում ենք հաջողության հասնել նվազագույն լարումով ու ճիգով, որ կարողանանք բոլոր գործերը ժամանակին ավարտել՝ չզոհաբերելով դրանց համար այն ամենն, ինչ մեզ համար կարևոր է ու թանկ: Կան մարդիկ, որոնք գիտեն արդյունավետ գործելու գաղտնիքը՝ իր «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գրքում պնդում է նա:
1. Երբ առավոտյան աշխատանքի եք գնում, մտքում պատկերացրեք ձեր օրը, ստեղծեք մի բանաձև, որին հետևելու եք օրվա ընթացքում: Մտովի որոշեք, թե ինչ եք ակնկալում հասցնել 24 ժամում: Այդ կերպ կհստակեցնեք առաջնահերթություններն ու կանտեսեք երկրորդական, շեղող հանգամանքները:
2.Կայացրեք որոշումներ, որոնք թույլ կտան հավատալ, որ ամեն ինչ ձեր ձեռքում է: Օրինակ, երբ պատասխանում եք էլեկտրոնային նամակները՝ ցույց տվեք, որ դուք եք դրության տերը. ինքներդ որոշեք հանդիպման վայրը կամ առանց արդարանալու մերժեք այն առաջարկը, որն այնքան էլ ձեր սրտով չէ: Այստեղ կարևոր են ոչ այնքան որոշումները, որքան իրադրության տերը լինելու զգացումը:
3. Երբ նոր բան եք սովորում և ուզում եք մտապահել այն, ապա փորձեք այդ գիտելիքը փոխանցել մեկ այլ մարդու: Տեղեկությունը գիտելիքի վերածելու համար կարևոր է որևէ կերպ օգտագործել այն կամ գոնե խոսել դրա մասին:
4. Աշխատավայրում թիմի հետ հանդիպման ընթացքում ուշադրություն դարձրեք, թե ինչպես են ձեր գործընկերները դրսևորում իրենց: Արդյունավետությունն առաջին հերթին կախված է թիմի ներսում անկաշկանդ և համարձակ քննարկումներից: Սա կոչվում է հոգեբանական անվտանգություն: Թիմի անդամներն զգում են, որ պաշտպանված են և չեն վախենում արտահայտել իրենց կարծիքը:
5. Երբ անելիքների ցանկ եք կազմում, վերևի հատվածում գրեք ձեր ամենամեծ նպատակների մասին, որոնք անընդհատ կհիշեցնեն, թե ինչ ուղղությամբ եք ուզում շարժվել: Ներքևի հատվածում գրեք ձեր ողջամիտ նպատակները, որոնք հստակ են, չափելի, իրագործելի, իրատեսական և ունեն հստակ ժամանակացույց: Երբ նպատակը ձևակերպված է, առաջին քայլն էլ հստակեցված՝ ամեն ինչ էլ կարվի:
Կարդացեք նաև
- [Նոր գիրք]. «Ավելի խելացի, արագ, հաջողակ»՝ մոտիվացիոն գիրք «Սովորության ուժի» հեղինակից (թրեյլեր)
- Չարլզ Դահիգ. Արդյունավետությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդիկ սկսում են այլ կերպ մտածել (լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Չարլզ Դահիգի «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Ինչու է Չարլզ Դահիգը գրել «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գիրքը և ինչու է մեզ սովորեցնում արդյունավետ աշխատել (տեսանյութ)