BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Նոր օր»՝ ցնցող պատմություններ անօթևանների, կյանք

«Նոր օր»՝ ցնցող պատմություններ անօթևանների, կյանքի ու մահվան, ոճրի ու պատժի, համերաշխության ու ընկերության մասին (տեսանյութ)

newmag-y-n

«Նոր օրը» հուզիչ ու գեղեցիկ վեպ է մութ ու աղտոտ գետնանցումներում ապրող մարդկանց մասին: Գրողը զարհուրելի պատմությունները ներկայացնում է գեղեցիկ լեզվով: Քաղց ու  ցուրտ, սարսափ ու մահ, բայց նաև կյանք, որտեղ կան գեղեցիկ պատմություններ, հուզիչ ընկերություն ու

Հաստափոր վեպի հերոսները՝ իրենց կյանքի դառնության և թունելի վերջում լույսի մասին։ Անտուն մարդիկ փողոցային կյանքը ներկայացնում են իրենց պատմությամբ ու մեկնաբանությամբ: Տեոսը, Մարկոնիսը, Լակին, Հովհաննեսը, Պողոսը գրքի հիմնական պատմիչներն են: Բայց Վեպի գլխավոր հերոսը, այսպես ասած՝ լուսավորիչը, անօթևան Սեբաստիանն է: Նա մարդկային թուլությունների ու փոքրոգությունների, գեղեցկության ու գաղտնիքների գիտակ է: Նրա պատմությունները ցաքուցրիվ են, երբեմն հորինված ու առասպելական, բայց բացահայտում են մարդու էությունը: «Նոր օրը» ցնցող վեպ է մարդու մասին:  

Գրքի հեղինակը հույն Նիկոս Խրիսոսն է։ Վեպի գաղափարը գաղափարը ծնվել է 10 տարի առաջ. «Որոշեցի գիրքը գրել, երբ կարդացի Փարիզի մենաստանում կատարված սպանության մասին: Տարիներ անց ես կարդացի մի ուրիշ սպանության մասին. Մոսկվայում երկու անօթևանի էին սպանել, ողջ-ողջ այրել էին: Այրվող մարմնի տեսարանը մտքիցս չէր հեռանում: Եթե ավելի անկեղծանամ, վեպս պատմություններ լսելու ծարավի մասին է: Գրքում պատմում եմ կյանքի ու մահվան մասին, ոճրի ու պատժի մասին, համերաշխության ու ընկերության, այն պատումի ֆիզիկական ու մետաֆիզիկական փոխաբերության մասին է»:  

Խրիսոսն իր հերոսների մեծ մասին ներկայացնում է հորինած անուններով: Գրողն իր պատմությունն ուզում է գլոբալացնել, այն ոչ միայն հունական իրականության մասին է, այլև եվրոպական: Գրքում հստակ նշված չէ հունական քաղաքը, որի նավահանգստում ծավալվում են դեպքերը: Նիկոս Խրիսոսը գրում է փողոցում կատարվող, մյուսների համար անտեսանելի իրականության մասին, ցույց տալիս անօթևանների առօրյան, գրգռում ընթերցողի հետաքրքրությունն ու երևակայությունը, մանրամասն պատմում ամեն հերոսի կյանքի պատմությունը՝ հասնելով այն  բախտորոշ կետին, թե ինչպես հայտնվեցին փողոցում:  

«Ես հասկացա, որ Եվրոպական մեծ ու սիրուն քաղաքներում ապրում են մարդիկ, որոնք չունեն տուն, ապրելու պայմաններ, անելանելի ու ծանր վիճակում են։ Ես հասկացա, որ այդ մասին պետք է գրել։ Որոշ գրաքննադատներ գրքի գլխավոր հերոսին՝ Սեբաստիանին համեմատում են Հիսուսի հետ, նրա հինգ ընկերներին էլ՝ աշակերտների: Սեբաստիանին դաժանորեն այրում են ուրիշ անտուններ, բայց Սեբաստիանը պատմության գլխավոր հերոսն է»:  

Հինգ ընկերներից մեկի՝ վեպի կենտրոնական ու կարևորագույն կերպարի՝ Սեբաստիանի դաժան սպանությունը մյուս չորս ընկերներին ստիպում է փնտրել ու գտնել նրա կյանքի ու մահվան առեղծվածները: Ամբողջ վեպը համեմվում է Սեբաստիանի ու նրա մասին պատմությունների հուշերով: Ընկերներն անվերջ վերապատմում են այն, ինչ իրենց որպես ժառանգություն թողել էր Սեբաստիանը:  Նրանք բոլորն աստիճանաբար ու ակամա դառնում են թշվառ հեքիաթասացներ, վերապատմողներ, որոնք հավատում են, որ ավագ ընկերոջ պատմությունները վերապատմելով՝ կարող են վերակենդանացնել նրան:  

Կարդացեք նաև

Տարածել