Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

August 31, 2022

«Հայրենիքը» պատմում է երկու բասկ ընտանիքի մասին, որոնց ընկերությունը խաթարում է մեկ կրակոց։ Անկախության շարժմանն ուղեկցած ահաբեկչության հետևանքները շատ ավելի սարսափելի են եղել։ Հենց սա է ցույց տալիս հեղինակը՝ պատմական ու քաղաքական կարևոր իրադարձությունները դիտարկելով մարդու ճակատագրի կոնտեքստում: Ֆերնանդո Արամբուրուի գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ամառային գրքատոնին:

Գրականագետները Ֆերնանդո Արամբուրուին համարում են ժամանակակից իսպանական գրականության ամենաառանցքային մի քանի դեմքերից մեկը: Նրա «Հայրենիք» գիրքն արժանացել է հեղինակավոր մրցանակների, Իսպանիայում վերահրատարակվել է 12 անգամ, վաճառվել է ավելի քան 1 միլիոն օրինակ, նաև էկրանավորվել է: Եվրոպական Միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի օժանդակությամբ Newmag-ի հրատարակած գիրքը հնարավոր  է կարդալ նաև հայերեն: 

 

Նա գործերում ի ցույց դնում  հարազատ համայնքի ու ժողովրդի սոցիալական չերևացող խնդիրները, որոնք անտեսելը կարող է հանգեցնել ողբերգությունների:

 

 

Արամբուրուի ժողովուրդը տասնամյակներ լռել է՝ կրելով անցած դարավերջի ահաբեկչություններից մնացած խորը սպին: Ըստ նրա, իր բոլոր գրքերը մարդու մասին են, մարդկային տառապանքների և նրանց դեմ իրականացրած խոշտանգումների: Արամբուրուն «Հայրենիք» գրքով փորձել է լուծումներ գտնել։

                                             

Կարդացեք նաև