Ով է Wimpy Kid-ն ու ինչու են այդքան շատ սիրում նրան երեխաները (տեսանյութ)

August 10, 2023

Ձախորդ Փանոս դպրոցականի օրագիր, որ դարձել է համաշխարհային բեսթսելլեր ու արժանացել Nickelodeon Kids Choice մրցանակի Երեխա լինելը շատ դժվար է։ Գրքի հերոս Գրեգ Հեֆլին կփաստի։ Միջին դպրոցում նրա ու իր մտերիմ ընկերոջ՝ Ռաուլի արկածներն անտարբեր չեն թողնի ոչ մի երեխայի։ Նրանք հայտնվում են ամենատարբեր զվարճալի, զավեշտալի ու տարօրինակ իրավիճակներում։ Հեղինակ և նկարազարդող Ջեֆ Քիննին «Վտվտիկի օրագիրը» գրքում ծանոթացնում է անսովոր մի հերոսի հետ, րը դարձել է ամենասիրելի կերպարն ամբողջ աշխարհի երեխաների համար։

Diary of a Wimpy Kid-ն արդեն հայերեն է: Մեր լեզվով Վիմպին դարձել է Վտվտիկ, վերնագիրն էլ՝ «Վտվտիկի օրագիրը»։ Newmag-ն աշխարհի ամենահայտնի տղաներից մեկի՝ Վիմփիի մասին պատմությունը  թարգմանել է հայերեն: Գիրքը գրել է Ջեֆ Քիննը: Նա մանկագիր է, նաև հորինում է խաղեր:

Այս գիրքը թարգմանվել է աշխարհի 50-ից ավելի լեզուներով: Մոտ 300 միլիոն երեխա էլ կարդացել է այն։ Իսկ ով է մեր հերոսը։ Եթե կարճ նկարագրենք, նա անհանգիստ, չարաճճի, աշխույժ ու մի քիչ էլ վախկոտ  տղա է, ճիշտ վտվտիկ, անունը՝ Գրեգ Հեֆլի։  

Վտվտիկը սովորում է  դպրոցում, ունի օրագիր. ոչ թե գնահատականների, այլ կյանքի։ Այնտեղ իր հետ կատարվող բոլոր դեպքերը գրում է: Չկա օր, որ որևէ հետաքրքիր մի բան տեղի չունենա: Դպրոցում հաճախ նեղացնում են, ընկերություն չեն անում: Բայց մեր այս Վտվտիկն ունի մի վատ սովորություն. Ինչ էլ որ անի, միշտ չի ստացվում կամ էլ վախենում է, որ չի ստացվի: Ու իր հետ պատահած անհաջողություններն ու տխուր բաները տղան գրում է օրագրում:  

«Երազ» մատենաշարը ներկայացնում  է մանկական նոր բեսթսելլեր՝ «Վտվտիկի օրագիրը»

Կարդացեք նաև