BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Որո՞նք են «Զրուցելով Պուտինի հետ» գրքի առանցքային

Որո՞նք են «Զրուցելով Պուտինի հետ» գրքի առանցքային թեմաներն ու դեմքերը (տեսանյութ)

newmag-y-n

Օլիվեր Սթոունի «Զրուցելով Պուտինի հետ» վավերագրությունը հիմնված է մի քանի առանցքային թեմաների վրա։ Նախ՝ Պուտինի անձնական կյանքը։ Գրքում Ռուսաստանի նախագահը բացահայտում է իր ընտանիքի պատմության ամենաողբերգական էջը. Խոսում մանկահասակ եղբոր մահվան մասին, նե

«Զրուցելով Պուտինի հետ» գրքի առանցքում Արևմուտքի հետ հարաբերություններն են։ Պուտինը մանրամասն խոսում է Ուկրաինայի մասին, բացատրում, թե ինչն է իրեն մտահոգում և թե ուր կարող է տանել հարցազրույցի ժամանակ դեռ սառեցված հակամարտությունը։    

Օլիվեր Սթոուն. «Նույնիսկ, եթե ՆԱՏՕ-ն պայմանագիր ունենա Ուկրաինայի հետ, ես չեմ տեսնում Ռուսաստանի համար որևէ վտանգ դրանից»։  

Վլադիմիր Պուտին. «Իսկ ես տեսնում եմ. սպառնալիքն այն է, որ երբ ՆԱՏՕ-ն գալիս է այս կամ այն երկիր, որպես կանոն, տվյալ երկրի քաղաքական ղեկավարությունը և ժողովուրդը չեն կարողանում ազդել ՆԱՏՕ-ի կայացրած որոշումների վրա»։  

Այս կոնտեքստում Պուտինն անդրադառնում է միջուկային պատերազմի հավանականությանն ու ակնածանքով խոսում Երկրորդ աշխարհամարտից հետո ամերիկյան՝ միջուկային գաղտնի տեխնոլոգիաները Խորհրդային Միությանը փոխանցած գիտնականների մասին.

«Նրանք հասկացել էին, թե դա ինչ վտանգավոր է, նրանք շշից ջին էին բաց թողել, հետ մտցնելն անհնար էր։ Այդ գիտնականները երևի ավելի խելացի էին, քան քաղաքական գործիչները։ Կարծում եմ՝ նրանք գիտակցաբար էին տեղեկություններ տալիս Խորհրդային միությանը, որ աշխարհում վերականգնվի միջուկային հավասարակշռությունը։ Իսկ մենք հիմա ի՞նչ ենք անում, փորձում ենք խախտել այդ բալանսը։ Դա մեծ սխալ է»։ 

Ֆիլմում հեղինակը համեմատում է հանրահայտ այլ առաջնորդների հետ, խոսում մահափորձերի մասին, որոնք վերապրել է նաև Պուտինը ու հետաքրքրվում, թե ինչպես է նա ընդունում դրանք. «Մեզ մոտ ժողովրդական խոսք կա․ ում վիճակված է կախաղան բարձրանալ, ջրի տակ չի խեղդվի»։  

Գրքի առանցքային թեմաներից են Պուտինի հարաբարությունները Միացյալ Նահանգների նախագահների հետ։ Պուտինը մնում է՝ նրանք փոխվում, բայց, ըստ նրա, նախագահների փոփոխությամբ ամերիկյան քաղաքականությունը մնում է նույնը։

Կարդացեք նաև

Տարածել