Վլադիմիր Պոզներ. «Մարդիկ ավելի շատ հետաքրքրված են վավերագրական ​​գրականությամբ»

November 21, 2020
Pozneronline.ru կայքում ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները հայտնել է, որ այս պահին աշխատում է նոր ֆլմի վրա: Բացի ֆիլմից, Պոզները 
խոսել է նաև գրականության և ընթերցողների գրական նախասիրությունների մասին։ 

 

Վլադիմիր Պոզների նոր ֆիլմը կոչվում է «Կիմոնոյի մյուս կողմը»: Սա ֆիլմ է ճապոնիայի, ճապոնացների և նրանց մշակույթի մասին: Պոզները իր հարցազրույցում խոստվանել է՝ նախապատրաստական ու սկզբնական աշխատանքները շատ բարդ էին՝ ամեն ինչ այնքան անսովոր էր. «Սկզբում ոչինչ չէր հաջողվում, չգիտեի՝ ինչպես հարցեր տալ ճապոնացիներին: Իսկ ինչ-որ մի պահի ես պարզապես որոշեցի, որ վերջ, չի աշխատում: Ճապոնացիները, երբ խոսում են անգլերեն, իրենց թվում է՝ խոսում են անգլերեն. Նրանք ահավոր վատ են խոսում: Եվ հետո,  սկսում ես հասկանալ, որ թարգմանությունը բոլորովին չի համապատասխանում քո ասածին, քանի որ ճապոներեն այս բառերը այլ բան են նշանակում... »:

Մարդկանց գրական հայացքները սրբագրվել են՝ ավելի շատ հետաքրքրված են ոչ-գեղարվեստական, վավերագրական ​​գրականությամբ, քանի որ կենսագրությունները, պատմություններն ավելի ճշմարտանման են: 

Ժամանակի ընթացքում Պոզներին հաջողվում է ըմբռնել ճապոնացիների հետ շփվելու նուրբ արվեստը և փոխել իր վերաբերմունքը նրանց հանդեպ. «Միակ բանը, որ փրկեց ինձ՝ կատարյալ անօգնականության զգացումն էր և նրանց հասկանալու անկեղծ ցանկությունը: Ճապոնացիները պարզապես տեսան, որ ես տառապում եմ, և խղճացին: Նրանք իսկապես խոսեցին ինձ հետ: Իրականում նրանք այնքան հիանալի ու այնքան հուզիչ են, որ ես ամբողջովին սիրահարվեցի իրենց»:

Կարդացեք նաև

Ըստ Պոզների, մարդկանց գրական հայացքները սրբագրվել են՝ մարդիկ ավելի շատ հետաքրքրված են ոչ-գեղարվեստական, վավերագրական ​​գրականությամբ. քանի որ կենսագրությունները, պատմություններն ավելի ճշմարտանման են: Վադիմիր Պոզները կարծում է, որ դա պայմանավորված է բուն ժամանակով և, գուցե նաև այն փաստով, որ այժմ մեծ գրողներ շատ քիչ կան:

Newmag-ը ներկայացնում է Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը։ Այն նկարագրում է 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները «բարիկադի տարբեր կողմերից»: 3 տասնամյակ առաջ գրի առած աշխատանքի արժեքն այն է , որ արդիական է բոլոր ժամանակներում և տարբեր երկրների համար: Այդ իսկ պատճառով էլ այն ԱՄՆ-ում 12 շաբաթ մնաց «The New York Times» թերթի բեսթսելլերների շարքում և թարգմանվեց տարբեր լեզուներով: Հայրերեն վերահրատարակությունը Newmag-ինն է: