Համաշխարհային բեսթսելլերը վերահրատարակվել է. Sapiens-ը՝ գրքահիթ Հայաստանում
2020-ին Newmag–ը հայերեն հրատարակեց Յուվալ Նոյ Հարարիի գլխավոր հիթը՝ Sapiens-ը։ Այն կարճ ժամանակ անց դարձավ ամենապահանջված գրքերից ու միանգամից սպառվեց։ Այն կրկին հրատարակվել է ու հասանելի է հրատարակչության պաշտոնական կայքում և գրախանութներում։ Յուվալ Նոյ
Sapiens-ի հեղինակի հետ աշխարհի ապագան ու ժամանակակից մարտահրավերները քննարկում են գերտերությունների առաջնորդները՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, Արգենտինայի նախագահ Մաուրիցիո Մակրին, Գերմանիայի նախագահ Ֆրենկ-Ուոլթեր Շտայնմայերը, Շանհայի քաղաքապետ Յինգ Յոնգը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Facebook-ի տնօրեն Մարկ Ցուկերբերգը։ Նա վերջին տասնամյակի ամենաազդեցիկ պրոֆեսորներից է, որի գրքերը համաշխարհային անվիճելի բեսթսելլեր են ։ Հարարին 6 գրքի հեղինակ է, չնայած առավել հայտնի են նրա վերջին 3 գրքերը՝ Sapiens-ը, Homo Deus-ը և «XXI դարի 21 դասերը» ։
44-ամյա իսրայելցի պրոֆեսորը փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել Օքսֆորդի համալսարանում։ Նա մասնագիտացել է համաշխարհային, միջնադարյան ու ռազմական պատմության ոլորտներում, հետազոտում է մակրո-պատմական հարցերը: Այս և իր մյուս աշխատությունները գրելիս՝ նա ունեցել է հստակ պատճառ. «Այսպիսի գրքեր իսկապես պետք են։ Բոլոր երկրներում, որտեղ եղել եմ, դպրոցներում երեխաներին սովորեցնում են միայն իրենց պատմությունը առանձին վերցրած, կտրված համաշխարհային կոնտեքստից։ Ես փորձել եմ համաշխարհային պատմության գլոբալ հայացքը բացահայտել, որովհետև անհնար է բացահայտել աշխարհը միայն ձեր երկրի պատմությունը ուսումնասիրելով»։
Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 2011-ին, եբրայերենով։ Պրոֆեսորն այն գրել էր իր ուսանողների համար, որպես համաշխարհային պատմության դասագիրք: 3 տարի անց այն արդեն անգլերենով էր ու դարձել էր համաշխարհային բեսթսելլեր։ Նշանակալի աշխատության շնորհիվ ընթերցողը կկարողանա անցյալը վերագնահատել նոր, նորագույն և ինքնատիպ մոտեցմամբ: Այն հիմնված է գիտական հարուստ պաշարի վրա, ներկայացնում է մարդկության անցյալը և այդ անցյալում տեղի ունեցած կարևորագույն շրջադարձերը, որոնք մինչև այսօր մեծ ազդեցություն են գործում բազմաթիվ ժողովուրդների, հասարակությունների և պետությունների վրա:
Հարարիի գրքերը բացառիկ են ոչ միայն մարդկության պատմությունը պատմական ու կենսաբանական դիտանկյունով բացահայտելու, այլև այդ անցյալը ժամանակակից խնդիրների հետ միաձուլելու կարողությամբ: Գիտնականը սթափեցնում է՝ մարդկությունն արդեն սկսել է շրջանցել բնական ընտրության օրենքները, որոնք նախորդ չորս միլիարդ տարիների ընթացքում կառավարել են կյանքը: Ժամանակակից աշխարհը Հարարիին մեջբերում է նույնիսկ 2020-ի գլխավոր իրադարձության՝ կորոնավիրուսի համաճարակի մասին վերլուծություններ անելիս:
Կարդացեք նաև
- newmag-ը ներկայացրեց «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը (տեսանյութ)
- Գիրք, որ ստիպում է մտածել․ համաշխարհային մամուլը՝ Sapiens բեսթսելլերի մասին
- Ինչո՞ւ են մարդիկ կառավարում աշխարհը՝ հարցն ու պատասխանը Յուվալ Նոյ Հարարիի
- Հայ գիտնականների կարծիքը Sapiens գրքի մասին
- Յուվալ Նոյ Հարարի. Պատմության մեջ առաջին անգամ անկանխատեսելի է, թե ուր է գնում աշխարհը
- Ֆեյք Նյուզի Ֆենոմենը. «Սափիենս»-ի հեղինակը պնդում է՝ այն միշտ է եղել
- Ինչո՞վ է յուրահատուկ «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը (տեսանյութ)