Հեղինակավոր մամուլն ու գրաքննադատներն անդրադարձել են «Կույսերը» թրիլլերին (տեսանյութ)

August 28, 2021

Ամենասպասված թրիլլերը՝ Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը», արդեն հայերենով հասանելի է հայ ընթերցողին։ Թե ինչու են Ալեքս Մայքլիդիս գործերն այդքան ուշագրավ, ընթերցվում մեկ շնչով, ինտրիգային՝ գրողն իր հարցազրույցներից մեկում պարզաբանելէ՝ գրելիս մարդասպան է, հոգեթերապևտ, զոհ. յուրաքանչյուրի հետ իր դերն է խաղում։ Ինչն էլ չի վրիպել հատկապես գրաքննադատների աչքից՝ նրա գրքերը համարում են թրիլլերի ժանրում իսկական մարտահրավեր։ Ձեզ ենք ներկայացնում լավագույն պարբերականների ու գրաքննադատների կարծիքն այս նոր գործի մասին։

«Կույսերը»… մեկնակետը գայթակղիչ է, շարունակությունը՝ անդիմադրելի:

The New York Times

Սքանչելիորեն խորհրդավոր, նրբաճաշակ, անսահման գրավիչ վեպ։ Շրջադարձն ուղղակի ցնցեց ինձ: Այս գիրքն ավելի շատ սիրեցի, քան «Լռակյաց հիվանդը». պատահական ոչինչ չի լինում:

Լյուսի Ֆոուլի

«Գաղտնի պատմության» երկրպագուները կսիրահարվեն «Կույսերին»։ Շլացնող սյուժեով այս վեպը կրնկակոխ հետևում է 2019-ի բեսթսելլեր «Լռակյաց հիվանդին»: Այս վեպն իսկական մարտահրավեր է: Հունական դիցաբանության ու հնագույն ծիսական սպանությունների անիրական թվացող բազմաշերտ հղումներով ինտելեկտուալ գրական գլուխգործոցն ամրապնդում է Մայքլիդիսի անհաղթահարելի ուժը թրիլլերի ժանրում:

Esquire

Նրբաճաշակ, չարագուշակ, ոճային ու գայթակղիչ. «Կույսերը» պատասխանում է մի ծանրակշիռ հարցի՝ ո՞ր վեպն է նախորդ տասնամյակի մեծագույն թրիլլերների արժանի հետնորդը: Այս գործը գերազանցում է իր նախորդներին:

Քրիս Ուայթերքեր

Քննադատների բարձր գնահատականին արժանացած «Լռակյաց հիվանդը» վեպի հեղինակը ժամանակակից լավագույն գրողի իր դիրքն ամրապնդում է այս նոր գործով։ Հունական դիցաբանությունն ու անսպասելի շրջադարձերը համադրված են այնպիսի վարպետությամբ և այնքան փայլուն, որ այս վեպն ուղղակի պետք է հայտնվի բեսթսելլերների ցանկում:

Newsweek

Այստեղ, ինչպես «Լռակյաց հիվանդը» վեպում, ի հայտ են գալիս բեմադրիչ-ռեժիսոր Մայքլիդիսի հմտությունները. հերթական լարված սյուժեով ու հղկված շրջադարձերով հարուստ վեպը:

Booklist

Մայքլիդիսը միավորում է դիցաբանությունն ու հանցագործությունը՝ հյուսելով համոզիչ բեսթսելլեր:

Oprah Daily

Մայքլիդիսն ապացուցել է, որ կարող է հեղինակել մեկից ավելի հիթային վեպ։ Նա շուտով կդառնա աշխարհի ամենաազդեցիկ ու ընթերցվող հեղինակը թրիլլերի ժանրում:

Bookreporter.com

Մանրամասն մտածված սյուժե ու հրաշալի ռիթմ. սա ինտելեկտուալ գրականություն է, ոգեշնչող երկրորդ վեպը:

The Observer

Անդիմադրելի, խորհրդավոր գիրք, որի էջերից անհնար է կտրվել. արյունը սառչում է երակներում, վեպն ընթերցողներին տանում է վախեցնող ու բեկումնային ուղևորության… Եթե հավանել եք «Լռակյաց հիվանդը», ապա արդեն գիտեք, որ Մայքլիդիսի նոր գիրքը հենց ձեզ համար է: Այս անդիմադրելի վեպը կստիպի մտածել, թե ո՛ր գիրքն եք ամենից շատ սիրում նույն ժանրի փայլուն գլուխգործոցների շարքում:

Pop Sugar

Ալեքս Մայքլիդիսի երկրորդ վեպը փայլուն հաջողություն գրանցեց: «Կույսերն» առաջնակարգ բեսթսելլեր է:

Կարդացեք նաև

Դեյվիդ Բալդաչի

Այս գրավիչ, անսպասելի շրջադարձերով հեքիաթը, որում հունական դիցաբանությունը միահյուսված է ընթերցողի ակնկալիքներին, ամառային ընթերցանության կատարյալ տարբերակ է: