Միայն պատվաստանյութը կարող է հաղթել Covid-ը. ԱՄՆ-ն արդեն կիրառում է իր Moderna-ն (տեսանյութ)

December 23, 2020

Դեկտեմբերի 21-ից Moderna պատվաստանյութը ԱՄՆ առողջապահական համակարգում կանաչ լույս է ստացել: Այս պահին այն համարվում է դեռևս ամենաանվտանգն ու արդյունավետը COVID-19- ից պաշտպանվելու գործում: Առաջիկայում պատվաստանյութը կհասնի երկրի հիվանդանոցներ և կլինիկաներ: Այնտեղից այն կտրամադրվի հիվանդներին՝ պաշտպանելով նրանց վտանգավոր, որոշ դեպքերում մահացու վիրուսից: Newmag-ի նոր գրքի՝ «Համավարակ»-ի հեղինակի դիտարկմամբ՝ միայն պատվաստանյութն է, որ կարող է պայքարել առողջապահական այս աղետի դեմ:

Սա կարելի է համարել հաղթանակ առաջատար գիտության և առաջընթացի նորարարության ուժերի համար: Պատվաստանյութ, որը դեռևս միակն է, արդեն փորձարկվել է, արտադրվել և արտակարգ օգտագործման համար ստացել թույլատվություն ռեկորդային ժամանակահատվածում: Ինչպե՞ս հնարավոր դարձավ այս անհավանական ճանապարհորդությունը: Ըստ արտադրողների, սա հնարավոր դարձավ իրենց իսկ աշխատակիցների պատասխանատվության, հումանիզմի և, իհարկե, նորարարական հարթակի՝ թվային տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության շնորհիվ: Ընկերությունն ունի 33 տարվա պատմություն:

2 միլիարդ դոլարը գերազանցող կապիտալի ներդրումը հնարավորություն տվեց ստեղծել բոլորովին նոր դասի դեղամիջոց՝ արձանագրում են պատվաստանյութի հեղինակները: Իսկ պատվաստանյութ ստեղծելու աշխատանքը սկսվել է դեռ կորոնավիրուսի գրոհի առաջին իսկ օրվանից: Այն ամբողջ տարի դարձավ գերտերությունների ղեկավարների ու մասնագետների գլխավոր խնդիրրը: Պատվաստանյութի մրցավազք՝ Սառը պատերազմի կանոններով: Դոնալդ Թրամփը դեռ մարտին հայտարարում էր, փորձարկումներն արդեն սկսվել են: Իսկ ամերիկացիների գլխավոր պատվաստանյութը ստեղծեց Նուբեր Աֆեյանի ընկերությունը:

Պատվաստանյութ, որը դեռևս միակն է, արդեն փորձարկվել է, արտադրվել և արտակարգ օգտագործման համար ստացել թույլատվություն ռեկորդային ժամանակահատվածում:

Ըստ Նուբար Աֆեյանի, «Moderna- ն չէր կարողանա գործի անցնել հունվարի վերջին, եթե չլինեին գործընկերները,  ներդրողները ու հենց ԱՄՆ կառավարությունը. «Շատ ոգևորիչ պահ է, քանի որ գիտության մեջ չես կարող հստակ կանխատեսումներ անել, բայց նախօրեին պարզվեց, որ արդյունքը գերազանցել է մեր սպասումները»:

Գրեթե նույն ժամանակային հաջողություններով առաջ էր գնում Մեծ Բրիտանիան, պատվաստանյութը պատրաստում էին Օքսֆորդի համալսարանում: Ամռանը տեղեկացրեցին, որ սեպտեմբերին այն կարող է արդեն հաստատվել: Դա տեղի չունեցավ, աշխատանքները շարունակվեցին:

Կարդացեք նաև

Ռուսաստանում պատվաստանյութ ստեղծելու արագությունը գերազանցեց բոլորին: Օգոստոսին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ աշխարհում առաջինը գրանցում է ստացել հենց ռուսական պատվաստանյութը: Առաջին փուլի փորձարկումներին մասնակցել էր Պուտինի դուստրը: Ավելի ուշ պարզվեց, որ խոսքը Սպուտնիկ Վի պատվաստանյութի մասին է: Դեկտեմբերին Պուտինը հանձնարարեց սկսել զանգվածային կամավոր պատվաստումներ ամբողջ Ռուսաստանում:

Դեկտեմբերի 4-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը վերջապես դրական ուղերձ հղեց. «Մենք սկսել ենք տեսնել լույս թունելի վերջում: Սակայն համավարակը դեռ չի ավարտվել»:

Քովիդ 2019-ը, որ շարքից հանեց 2020-ը, կարող է հաղթահարվել 2021-ին, թեև պատվաստանյութերի մրցավազքը շարունակվում է, վարակը՝ տարածվում մեծ արագությամբ: