BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սովորական ներգաղթյալից աշխարհահռչակ ֆոտբոլիստ. Ով

Սովորական ներգաղթյալից աշխարհահռչակ ֆոտբոլիստ. Ով է իրականում Զինեդին Զիդանը (տեսանյութ)

newmag-y-n

Ամռան ամենամարզական բեսթսելլերներից մեկը ֆրանսիացի լրագրողներ Ժան Ֆիլիպի և Պատրիկ Ֆորի «Զիդան. երկու կյանք» աշխատությունն է։ Newmag-ի հրատարակած գրքի օգնությամբ մարզասերները նորովի կբացահայտեն ֆուտբոլային հանճարին, նրա ֆուտբոլային ուղին, հաղթահարած դժվարո

Զինեդին Զիդանի ծնողները մինչև ալժիրյան 1954-ի պատերազմը աֆրիկյան այդ երկրից ներգաղթեցին Ֆրանսիա։ Նրանք հաստատվեցին Մարսելում։ Զիդանը ծնվել է 1974 թվականին։ Նա ընտանիքի 5 երեխաների մեջ ամենակրտսերն էր։ Մարսելում վատ համբավ ունեցող Լա Կաստելան թաղամասում մեծացող Յազիդը, ինչպես նրան կոչում էին ընտանիքում, միշտ իր ավագ եղբայրների ու քրոջ ուշադրության կենտրոնում էր։ Մաջիդը, Նարիդը, Նուրեդդինն ու Լիլան հոգ էին տանում ֆրանսիական ֆուտբոլի ապագա աստղի մասին։

Փոքր տարիքում Զիդանի ֆուտբոլային ունակությունները նկատել էին նույնիսկ ֆուտբոլից հեռու մարդիկ։ Լա Կաստելանում անցկացվող բակային խաղերում նա առանձնանում էր։ Զիդանի ծնողները՝ Սմայիլն ու Մալեկան, շատ շուտ հասկացան, որ երեխային պետք է ֆուտբոլի ուղարկել։ Պատանեկան տարիքում Մարսելի «Ֆորեստա» և «Սենտ-Անրի» թիմերում հրաշալի դրսևորվելուց հետո Զիդանը 17 տարեկանում տեղափոխվեց Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող «Կան»։

Սակայն նրա ֆուտբոլային ճանապարհն ամենևին էլ հեշտ չի եղել։ Մինչև «Կան» տեղափոխվելը Զիդանն անդուլ ջանք է թափել, քննադատությունների արժանացել։ Բայց եղել է մեկը, որը վստահել ու հավատացել է երիտասարդ Յազիդին ու հենց սկզբից հաստատակամորեն ասել, որ նա դառնալու է համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղերից մեկը։

Այդպես էլ լինելու էր։ «Կանից» «Բորդո», հետո «Յուվենտուս» ու «Ռեալ»։ Նրա ակումբային կարիերան նույնքան բացառիկ էր, որքան միջազգայինը։ Ֆրանսիայի հավաքականում նորամուտը Զիդանը նշեց 20 տարեկանում։ Նա իր երկրի ազգային թիմի հետ հասնելու էր բարձր նվաճումների և ունենալու էր անուրանալի դերակատարում։

Զիդանը ֆուտբոլային դաշտում իսկական հանճար էր։ Սակայն նա չէր կարող հասնել այսքան մեծ նվաճումների, եթե չունենար մարդկային բացառիկ որակներ։ Զիդանն ընկերասեր է: Թե՛ խաղադաշտում, թե՛ խաղադաշտից դուրս բազմաթիվ ընկերներ ունի։ Զիդանը տանել չի կարողանում սուտն ու անարդարությունը։ Այդ պատճառով ֆուտբոլային դաշտում բազմաթիվ միջադեպերի կենտրոնում է հայտնվել, թեպետ էությամբ կարգապահ ու համեստ ֆուտբոլիստ էր։ Զիդանը մշտապես մեծ աջակցություն է ստացել իր կյանքի ընկերոջից՝ Վերոնիկից։ Նրանք ծանոթացել ու հետագայում ամուսնացել են երիտասարդ տարիքում։

Զիդանի կարիերային հետևելը մեծ հաճույք էր երկրպագուների համար։ Եվ հիմա հայ ընթերցողը ևս կարող է ծանոթանալ այս հանճարեղ ֆուտբոլիստի կենսագրության անհայտ էջերին՝ թերթելով «Զիդան. Երկու կյանք» գիրքը։

Կարդացեք նաև

Տարածել