ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Լավագույն առաջնորդները հավերժ ուսանողներ են

Լավագույն առաջնորդները հավերժ ուսանողներ են

Շրջանցելով արգելքն ու պտտվելով անկյունից ՝ Խուան Մանուել Ֆանխիոն հանկարծակի արգելակեց: Գրան Պրի Մոնակո 1950 մրցաշարը հաղթել ցանկացող մրցարշավորդի տարօրինակ արարքը փրկեց նրա կյանքը: Հակառակ դեպքում, դուրս գալով կտրուկ շրջադարձից, նա կբախվեր մի խումբ ավտոմեքենաների, որոնց չէր կարողանում տեսնել անկյան պատճառով: Պրոֆեսիոնալ մրցարշավորդների մեջ Ֆանխիոյի` ավտովթարից փրկվելը, համարվում է հրաշք: Կա, արդյո՞ք, սրան տրամաբանական բացատրություն:
Մրցավազքի նախօրեին Ֆանխիոն տեսել էր 1936 թվականի նմանատիպ ավտովթարի լուսանկար: Երբ ավտոմեքենան հենց նույն շրջադարձին էր մոտեցել, Ֆանխիոն ինչ-որ տարօրինակ բան էր նկատել հանդիսատեսի մեջ: Նա հասցրել էր գլխի ընկնել, որ նրան ուղղված են ոչ թե մարդկանց դեմքեր, այլ ծոծրակներ: Առջևում ինչ-որ բան գրավել էր բոլորի ուշադրությունը` ճիշտ այնպես, ինչպես այդ նկարում:






Բիզնես առաջնորդները, ինչպես Ֆանխիոն, ականջը պետք է միշտ պահեն ազդանշաններին և անհապաղ արձագանքեն դրանց: Աշխարհը մեզանից ավելի ու ավելի է պահանջում այն, ինչը հոգեբան Հովարդ Գարդները անվանել է բազմակի ինտելեկտ, այսինքն` մարդկանց և գաղափարների միջև կապ գտնելու ունակություն, երբ մյուսները պարզապես այդ երկուսի կամ այլ երևույթների միջև որևէ ընդհանուր բան չեն նկատում:
Մեզ հիմա ավելի քան երբևէ անհրաժեշտ է տեղեկացված հասկացողություն և ապագան կանխատեսելու ընդունակություն:

Ասում են. «ապագան կանխատեսելու լավագույն տարբերակն այն ստեղծելն է»:  Թոփ մենեջերներն ու գործարարները ինչպե՞ս կարող են հասկանալ խաղի կանոնները, եթե դրանք ամեն վայրկյան փոխվում են:

Լավագույն  առաջնորդները  ամենալավ աշակերտներն  են


Բիզնես-լիդերները, որպեսզի չմոլորվեն գլոբալ փոփոխությունների դարաշրջանի ճանապարհին, պետք է հույսը դնեն ինչ-որ ավելի լուրջ բանի վրա, քան կայուն սխեմաներն ու ռազմավարություններն են և հիշեն, որ լուծելով բարդ խնդիրներ, չի´ կարելի ֆիքսվել մասնիկների վրա, հակառակ դեպքում նրանք կընկնեն այն թակարդը, որը շատ գեղեցիկ նկարագրված է Խորխե Լյուիս Բորխեսի և Բիո Կասարեսի «Խիստ գիտության մասին» (1946) պատմվածքում, որտեղ կայսերական քարտեզագրողները տանջանքով պատրաստում էին 1:1 մասշտաբով անթերի քարտեզ, որպեսզի դրանով ծածկեին երկրի ամբողջ մակերևույթը և փլուզեին կայսրությունը: Այս առակը անհեթեթ կատարելության և անկանխատեսելի հետևանքների մասին է, որոնցից ներկայիս առաջնորդները պետք է խուսափեն:
21-րդ  դարը մեզանից պահանջում է կյանքին, աշխատանքին, մտածելու և սովորելու հնարավորություններին հարմարվելու ունակություն: Բիզնես-լիդերը պետք է հարմարվի անընդհատ փոփոխվող իրավիճակին: Եթե որևէ մեկին հաջողվում է ղեկավարել փոփոխությունները, ապա միայն այն պատճառով, որ նա ընկալում է նորն ու պատրաստ է միշտ սովորել:
Ցանկացած պրոֆեսիոնալիզմի տրոհում տևում է մոտ 5 տարի, և ղեկավարն այսօր անձամբ պատասխանատու է նրա համար, որ միշտ համեմատելով հեռանկարները, արագ փոփոխվող աշխարհում ապահովի իր ընկերության ամուր դիրքը:

Հիմա, երբ մենք տեսնում ենք ստեղծարար, ցանցային շփումների վրա հիմնված տնտեսության առաջացումը, հասկանում ենք, որ մեզ պետք են լիդերներ, որոնք խրախուսում են իրենց հետևորդներին սովորել և կարողանալ ինքնուրույն արագ ձեռք բերել արժեքավոր հմտություններ և գիտելիքներ: Մեր առջև ծառացած բարդ գլոբալ խնդիրները լուծելու այլ տարբերակ գոյություն չունի:
Եթե աշխատանքը հավասար է սովորելուն, իսկ սովորելը հենց աշխատանք է, ուրեմն առաջնորդությունը սովորելուն նպաստելու պատրաստականությունն է:

«Մարդկային կապիտալի գլոբալ միտումները - 2015» աշխատության մեջ վերջին ուսումնասիրության ժամանակ կատարված հարցումներին պատասխանողների 85 տոկոսը սովորելու կողմնակից է: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ  շատ կազմակերպություններ չեն պահում այդ տենդենցը:





Ջոն Հագելը, Ջոն Սիլի Բրաունը և Լանգ Դեվիդսոնը նկարագրում են մասշտաբների ընդլայնման նպատակ ունեցող կազմակերպություններից անցումը դեպի աշխատակիցների սովորելու գործընթացի ընդլայնման նպատակով ստեղծված կազմակերպություններին: Պետք է գտնել գիտելիքներ ստանալու մի ճանապարհ, որը կփոխի մեր պատկերացումներն ու կօգնի մեզ բացահայտել համագործակցության, հաղորդակցման և աշխատանքի` ավելի արագ, խելացի և ճիշտ աշխատանքի համար նոր ուղիներ:

Սեփական գիտելիքների կառավարում


Կազմակերպության կայուն մրցակցային առավելությունը կախված է  այն աշխատակիցներից, որոնք կարող են ստեղծել հարաբերություններ, գտնել անհրաժեշտ տեղեկություն, իմաստավորել ուսումնասիրությունները և կիսվել գաղափարներով` խելամտորեն օգտագործելով նոր տեխնոլոգիաներ: Բիզնես լիդերներին այդ հարցում օգնելու համար ստեղծվել է անձնական գիտելիքները կառավարելու գործընթաց: Սովորելու այս ռազմավարությունը ամբողջ կյանքի համար է: Այս մեթոդը մարդուն օգնում է ինքնուրույն վերահսկել սեփական պրոֆեսիոնալ զարգացումը՝ անընդհատ փնտրելով ինչ-որ նոր բան, ստանալով դրանից իմաստ և կիսվելով ուրիշների հետ:
     Որոնումը - տեղեկություն գտնելու ու այն ամբողջ կյանքում պահելու կարողությունն է: Աշխարհը ինֆորմացիայով ծանրաբեռնված է: Մեզ անհրաժեշտ են հստակ ֆիլտրեր, որոնց միջոցով կառանձնացնենք արժեքավոր տվյալները: Անհրաժեշտ է անընդհատ գնահատել և հստակեցնել ինֆորմացիայի աղբյուրները, որոնց մենք ապավինում ենք մեր որոշումների ընդունման և վճիռներ կայացնելու ժամանակ: Այսօր անհրաժեշտ է միանալ հուսալի մարդկանց ճիշտ ցանցին, որը կօգնի մեզ ֆիլտրել օգտակար ինֆորմացիան, հայտնաբերել կույր բծերը և ավելի լայն բացել աչքերը:
     Իմաստավորումը - ինֆորմացիայի անհատականացման և դրա օգտագործման ունակությունն է: Այստեղ մենք գործնականորեն կիրառում ենք այն, ինչ հասկացել ենք: Այս գործընթացը հիմնված է ծայրաստիճան մտածողության վրա: Մենք միասին ստեղծում ենք մեր գաղափարները, փորձը, տպավորություններն ու զգացմունքները, որպեսզի այդ ամեն ինչից ստանանք իմաստ: Երբ մենք հոդված ենք գրում կամ պարզապես գաղափարներ ենք արտահայտում, այն օգնում է մեզ ամրապնդել մեր գիտելիքներն ու դրանք օգտագործել ընդհանուր համատեքստում:
     Կիսվելու  ունակությունը - քո ցանցի անդամների հետ միջոցներով, գաղափարներով ու փորձով փոխանակվելու և գործընկերների հետ համագործակցելու գործընթացն է: Սա մի գործընթաց է, որտեղ մենք մյուսներին ենք փոխանցում մեր գիտելիքները, աշխատում ենք միասին, կրկնում ու բազմապատկում ենք մեր փորձն ու այդպես մեզ համար նոր բացահայտումներ ենք անում: Երբ մենք մեր գիտելիքներով կիսվում ենք մեր ցանցի կոնտակտների հետ կամ հրապարակայնորեն ելույթ ենք ունենում, մենք ձեռք ենք բերում հեղինակություն և ավելի շատ վստահություն:
Գոյություն ունեն շատ թվային գործիքներ, որոնք օգնում են կառավարել սեփական գիտելիքները: Դրանք կարող ենք դնել մի բարակ գրաֆիկայի վրա, և յուրաքանչյուրը, ըստ այդ գրաֆիկայի կարող է շարժվել իր ընտրած ճանապարհով: Ճանապարհների ընտրությունը կախված է համատեքստից և անձնական նախասիրություններից: Գործիքավորումը կարևոր է, բայց.
Թվային դարաշրջանում հաջողության հասնում է միայն նա, ով մարդկային հարաբերություններում  կարողանում է գրավել վստահություն և հարգանք:

Յուրացնելով որոնումը, իմաստավորումը և ինֆորմացիայով կիսվելու ունակությունը` կազմակերպության յուրաքանչյուր անդամ դառնում է ինքնուրույն զարգացող օրգանիզմի մաս: Յուրաքանչյուրն ընկալում է տեղեկատվությունն իր հաճախականությամբ, ընկալում է օրինաչափությունները և ընդունում է տեղեկացված որոշում ճիշտ այնպես, ինչպես Խուան Մանուել Ֆանխիոն Գրան Պրի Մոնակո - 1950 մրցավազքի ժամանակ:

Տարածել