Խաղասեղանին սերն է՝ Poker.am-ի ռուսական ակցենտը
2012 թվականին Երևանում ծնված Poker.am կատակերգությունը, հավանաբար, բաբախանյանական դարաշրջանի ամենադիմակցուն և հաջողված պատմությունն է: Էքսցենտրիկ և բուրլեսկային դասական ձևաչափ, անհաջողակ հերոս (Հովհաննես Ազոյան), որը սիրում է չափից դուրս բարի և իդեալական օջախի աղջկա: Այս պատմությունն այնքան է դուր եկել Համայն Ռուսիո կինոարքա Նիկիտա Միխալկովի որդուն` միջակ դերասան և ռեժիսոր Արտյոմ Միխալկովին, որ նա նկարահանել է ֆինանսապես ստացված հայկական ֆիլմի փոփոխված ռուսական ռիմեյքը:
Լեյտմոտիվը դարձնելով մոսկվայկերտ, իսկ պատմության երկրորդ կեսը լցոնելով ամերիկյան լոքեյշններով` նա ստացել է բնօրինակից թույլ կինոլենտ:
Հայկական մենթալիտետի համար ստեղծված կատակները, բնականաբար, փոխվել են ռուսաստանյան շուկայի համար նախատեսված ավելի ունիվերսալ սիտուատիվ կլոունադայով և երկխոսական պինգ-պոնգով, որոնք զվարճացնում են միայն դերասանական հմտությունների շնորհիվ:
Դիանա Մարտիրոսյանի սյունակում կարդացեք նաև`
- Օդրի Հեփբերնի անհայտ լեսբիական ողբերգությունը
- Գռեհիկ, սեքսուալ ու չարացած. Դի Կապրիոյի կարիերայի սև բիծը
- Տարանտինոյի «Ատելի 8»-յակը. Սեքսով զբաղվող Գեբելսը, արյունլվա հղին և Լինքոլնը
- Դի Կապրիոյի օսկարյան մաքառումը
- Սիրո և սեքսի մասին տարվա ամենասկանդալային ֆիլմը. «ՍԵՐ 3D»
- Ի՞նչ կապ ունի Թոմ Հարդիի«Եկամուտը» Սերգեյ Բեզռուկովի «Բրիգադայի» հետ
Ընտրված դերասանական կազմը հանդես է գալիս իր ամպլուային բնորոշ ատրիբուտիկայով. չեխովյան փոքր մարդու կերպար (Ազոյան), լավագույն ընկեր`պոկարեմոլ երիտասարդ (Բուրկովսկի), որը վարակում է սպորտից հեռու իր ընկերոջը, պուպուշ կինոյի աղջիկ (Շպիցա), որն անչափ սիրում է իր գրեթե նշանածին` սուշի բարում աշխատող, ցածրահասակ հային, իհարկե, աղջկա ընտանիքի անտագոնիստ` բռնապետական խիստ մայրիկ (Տումայկինա), որը գոհ չէ աղջկա ընտրությամբ և ամեն հարմար ու անհարմար առիթի դեպքում սղոցում է տան գլխավերևում կանգնած բարի և համբերատար հայրիկի նյարդերը (Անդրեև): Ընտանեկան դրամային գումարենք վտանգավոր քրեական դեմք (Սմոլյակով) և մի քիչ տարօրինակ, սակայն անչափ տաղանդավոր պոկերի արքա (Րեվա), որը պետք է օգնի պատմության կենտրոնական հերոսին:
Ֆիլմը կարելի է դիտել միայն այն դեպքում, եթե ցանկանում եք տեսնել, թե ինչպես են ռուսները ձևափոխում հայկականը: Ամերիկաբնակ հայերի մասին տշված կլիշեներ, մեծ ու աշխույժ ընտանիքի մասին ծեծված հումորներ, իրավիճակային խառնաշփոթ և զավեշտալի հերոսներ:
Դասական սխեման համեմվել է նաև հոլիվուդիզմներով` ամերիկյան բնապատկերների և կենցաղի ֆոնին: Հետևաբար ստանում ենք հայկական հիմքով, ռուսական մշակմամբ և հոլիվուդյան ստանդարտներով աջաբսանդալ, որը դժվար կշտացնի միջազգային կինովարձույթին:
Այս օրինակի վրա վառ երևում է. կատակերգության համար մասշտաբը միշտ չէ ձեռնտու, իսկ դեռևս «Միմինոյի» ժամանակներից ստեղծված, ազգային հողի վրա կատակներով այսօր չես զարմացնի ոչ մեկի` անգամ եթե դրան գումարես լոս-արմենիոս իրականությունը:
Դերասանների համար հերթական սյուժեն, որտեղ իրենք չունեն նորարությունների տարածք, չի կարող հաղթել միայն էքշնի հաշվին, այն էլ կարկատված պատմության, որը հիշեցնում է միջազգային կոմեդիայի անհասկանալի սիմբիոզ:
http://www.youtube.com/watch?v=VlS-fW0IeSw
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է անկախ Հայաստանի ամենահայտնի ֆիլմերից մեկի մոտիվներով գրված գիրքը՝ «Մի՛ վախեցիր» (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է Հերմինե Ավագյանի ու Ուլիս Մանեսի «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա» հուշագրությունը (թրեյլեր)
Տեղի ունեցավ գերմանացի ռեժիսոր, գրող Նուրան Դավիթ Քալիսի դեբյուտային գրքի հեռուստաշնորհանդեսը՝ «Լուսինը մեր արևն է» (տեսանյութ)
Տեղի ունեցավ սատիրիկ ու գրոտեսկային «Սատանայի արհեստանոցը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)