BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Թեոդոր Ռուզվելտ. Նախագահը, ում պատվին ստեղծվեց Թեդ

Թեոդոր Ռուզվելտ. Նախագահը, ում պատվին ստեղծվեց Թեդի արջուկը

ԱՄՆ 26-րդ նախագահ Ռուզվելտը (1901-1909) եղել է ԱՄՆ պատմության ամենաերիտասարդ նախագահը, պաշտոնը ստանձնել է, երբ 42 տարեկան էր:
26 տարեկանում նա կորցնում է կնոջն ու մորը, նրանք  մահանում են նույն օրը՝ 1884 թվականի փետրվարի 14-ին: Նա 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հեռավոր բարեկամն էր ու ԱՄՆ պատմության մեջ ոչ պակաս ազդեցիկ: ԱՄՆ-ում Թեոդոր Ռուզվելտին համարում են երկրի լավագույն ղեկավարներից մեկը: Նա Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած առաջին նախագահն էր: Ռաշմոր լեռան հանրահայտ քանդակի վրա պատկերված 4 նախագահներից մեկի դիմանկարը հենց Թեոդոր Ռուզվելտինն է, ամերիկացիները նրան դասում են Վաշինգտոնի, Ջեֆերսոնի և Լինքոլնի նման նախագահների շարքին: Ռուզվելտը հսկայական ազդեցություն է թողել ամերիկյան արտաքին քաղաքական առաջնահերթությունների վրա: Նրա ջանքերի շնորհիվ իրականություն դարձավ Պանամայի ջրանցքը:



[ The President ]



1912 թվականին հրապարակային ելույթի ժամանակ նրա դեմ մահափորձ է իրականացվում: Ռուզվելտը կրծքավանդակի շրջանում վիրավորում է ստանում, բայց շարունակում է ելույթը ու բժշկի է դիմում միայն երկու ժամ անց:
Անձնական ողբերգությունները, իսպանա-ամերիկյան պատերազմին մասնակցությունը, քաղաքական բազմաթիվ անհաջողությունները  Ռուզվելտին այդպես էլ չընկճեցին: Ամերիկացիների վրա նրա թողած ազդեցության բացատրությունը հենց այստեղ է: Բացի այդ, Թեոդոր Ռուզվելտը աչքի է ընկել անհավանական բարությամբ ու անկախ իրենից հսկայական ազդեցություն է թողել նաև խաղալիքներ արտադրող ընկերությունների վրա:
Մի անգամ, որսի ժամանակ, նախագահի օգնականները ծառին արջի ձագ են կապում որսը հեշտացնելու և նախագահին հաճոյանալու համար: Տեսնելով կապկպված արջուկին, Ռուզվելտը հուզվում է և կենդանուն ազատ արձակում... ու սկսվում է Ռուզվելտի պատվին անվանակոչված Թեդի արջուկների արտադրությունը, այն դառնում է ամերիկացի երեխաների ամենասիրելի խաղալիքը:

Տարածել