BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ռուսաստանում մելդրոնիումին փոխարինող են գտել, ավել

Ռուսաստանում մելդրոնիումին փոխարինող են գտել, ավելի լավը

Մելդրոնիումը թույլատրելի դեղամիջոց էր, որը դոպինգ համարվեց շատ պատահաբար: Գուցե մտածված: WADA-ի մսաղացի տակ ընկան հիմնականում ռուս մարզիկներն ու զրկվեցին իրենց նվաճած մեդալներից: Գլխավոր զոհը Մարիա Շարապովան էր: Հիմա ռուսները մելդրոնիումին փոխարինող են գտել, բայց չեն ասում դրա անունը:
Մելդրոնիումին փոխարինող հայտնաբերել է բժշկա-կենսաբանական դաշնային գործակալությունը (FMBA): Այս մասին հայտնել է գործակալության ղեկավար Վլադիմիր Ուիբան: Խոսքը մի քանի դեղամիջոցների մասին է, որոնք Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը չի ընդգրկել արգելվածներ դեղամիջոցների ցուցակում: Ընդ որում, Վլադիմիր Ուիբանը հայտարարել է, որ դրանք ավելի լավ են գործում:



Մելդրոնիումի ու նրա զոհերի մասին`



«Մելդրոնիումն արդեն ակտուալ չէ»:
Մելդտոնատին փոխարինող դեղամիջոցի անունը FMBA-ի ղեկավարը դեռեւս չի հայտնել` համաձայն հեղինակային իրավունքի օրենքի:

  • Մելդրոնիումը WADA-ի արգելված դեղամիոցների ցանկում ընդգրկվել էր 2016 թվականի հունվարի 1-ից: Այս դեղամիջոցը մեծ հեղինակություն ուներ Ռուսաստանի եւ ԽՍՀՄ նախկին երկրների մարզիկների մոտ:

  • Մելդրոնիում օգտագործելու պատճառով երկու տարով որակազրկվել էր ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան: Ավելի ուշ Շարապովայի որակազրկումը կրճատել էին` դարձնելով 15 ամիս:

  • Մելդրոնիումի դոպինգ թեստերը դրական արդյունք են ունեցել նաեւ Ռուսաստանի այլ մարզիկների մոտ` լողորդներից մինչեւ գողասահորդներ: Նրանց հաստատել են, որ WADA-ի արգելքից հետո դադարել են օգտագործել այլ դեղամիջոցը:

  • 2016 թվականի ապրիլին Համաշխարհային հակադոպինգային գործակալության համար մեծ նշանակություն ունեցավ մոլդրոնիումի ստուգումը: Դրանից հետո շատ ռուս մարզիկների վրայից հանվեց այդ դեղամիջոցն օգտագործելու մեղադրանքը:


Աղբյուրը 

Տարածել