BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր - 22] 25 տարի առաջ տեղի ունեցած գա

[Զինվորի օրագիր - 22] 25 տարի առաջ տեղի ունեցած գաղտնի հավաքն ու  քառօրյա պատերազմը. Պատմում է ականատեսը

- Ովքե՞ր են դիմացդ կանգնած:
- Բոզի տղերք են:
Ժամկետային զինվորներն էին ասում՝ զորամասի ակումբում, բարձր ձայնով, հրամանատարության առաջ, հրամանատարության պահանջով, նրանց հարցերին ի պատասխան: Սա գաղտնի հավաքի չհրապարակված դրվագներից է, ամենաամոթալի սցենարով ու բովանդակությամբ: Փոխգնդապետները կանգնեցնում էին նորակոչիկներին, զորացրվողներին ու հարցնում. «Սրանք ինչի՞ տղերք են»: Կարճատև դադարին հաջորդում էր պատասխանը՝ չաթլախի տղերք են:
Դեպքը տեղի է ունեցել երկուսուկես տասնամյակ առաջ, որի մասին ավագ ընկերներիցս մեկը պատմեց: Մարդ, որը դեպքի ականատեսն էր եղել ու մասնակիցը, իր համար էլ էր շոկ եղել, հայհոյանքների հասցեատերերի համար էլ:
Սահմանային լարվածությանը հաջորդել էր հակառակորդի անսպասելի ակտիվությունը. կրակում էին մեծ տրամաչափի զինատեսակներով, դիվերսիոն գործողություններն այդ օրերին բազմապատկվել էին, հայ դիրքապահները նկատել էին տեխնիկայի շարժ՝ կասկածելի ինտենսիվությամբ ու խիստ վտանգավոր հեռանկարով: Առաջնագծից հաղորդել էին թիկունք, զորամասի հրամանատարն էլ զեկուցել էր վերադասին, լուրը հասել էր Պաշտպանության նախարարին: Վազգեն Սարգսյանը հրամայել էր, պատրաստվել ու հակահարված տալ՝ ըստ անհրաժեշտության ու իրավիճակի:



Զինվորի օրագրից



Հակառակորդի համեմատաբար լայնամասշտաբ գրոհը կասեցրել էին դիրքապահները, սակայն հեռվից եկող հրանոթներին պիտի պատասխանեին տանկերը: Հրամանը հնչելուն պես անձնակազմերը շարվել էին ու գործի անցել: Հակառակորդը լռել էր, բայց խնդիրը լիարժեք կատարված չէր: Պատժիչ գործողություններում ներգրավված տանկերի ոչ շարժիչները աշխատեցին, ոչ էլ զինտեխնիկան կարողացավ մեկնարկային դիրք ընդունել, նշան բռնել: Ադրբեջանցիների նահանջից ու լռությունից հետո քննությունը սկսվեց, գործը բացվեց, ամեն ինչ ջրի երես դուրս եկավ:
Պարզվեց 10 զինծառայող որոշել էին մինչև այդ հարստանալ: Տանկերի բաքերը դատարկել էին, դիզվառելիքն ամբողջությամբ վաճառել ու առանց խղճի խայթի շարունակել ծառայությունը: Ընդ որում, նրանցից 7-ը ենթասպա էին և պայմանագրայիններ, 3-ը՝ ժամկետայիններ: Եվ սա դեռ ամենը չէ: Հանցանքը թաքցնելու համար, բաքերի մեջ ջուր և կալիումի պերմանգանատ (կենցաղում ավելի շատ հայտնի է որպես մարգանցովկա) էին լցրել: Սրանք պիտի դիզվառելիքի իմիտացիա ստեղծեին, անսարքությունն էլ կբարդեին տանկիստների ու մեխանիկների վրա:
Այս ամենից հետո տանկերը միանգամից շարքից դուրս էին եկել: Ավելին, անհայտ էր՝ կհաջողվի վերացնել խնդիրը, թե ոչ: Վարորդ-ընթերցողներն անմիջապես գլխի կընկնեն, թե ինչի մասին է խոսքը: Երբ մեքենայի բանալին պտտում ես, վառելիքը սկսում է պտտվել շարժիչում, որի շնորհիվ էլ տանկն այրում է իրականացնում, հետո էլ տեղից պոկվում, հաղթահարում ճանապարհը, կատարում բոլոր առաջադրանքները: Տղաների «գլուխգործոցի» շնորհիվ մարգանցովկան շարքից հանել էր շարժիչն էլ, մյուս դետալներն էլ: Ի դեպ, խոսքը ոչ թե մեկ տանկի մասին էր, այլ գրեթե ամբողջ ավտոպարկի տեխնիկայի:     
Պաշտպանության նախարարն իմացել էր, հանձնարարել իրավապահներին օրենքի սահմանում պատժել գողության հեղինակներին, բայց մինչև այդ կարգադրել էր.
- Չծեծեք, բայց սրանց հրապարակային խայտառակեք՝ բոլորի առաջ:
Սպարապետը գուցե ներեր մեղավորներին ավելի մեղմ խախտումներ ու թերացումներ թույլ տալու համար, բայց ոչ գողության ու պետական սահմանի անվտանգությունը վտանգելու դեպքում: Զորամասի հրամանատարի տեղակալներին հանձնարարել էր տասին էլ պտտել զորամիավորման բոլոր ստորաբաժանումներով՝ շարահրապարակներում, ակումբերում, զորքի առաջ պատմել նրանց արարքի մասին, հետո նոր հանձնել Ռազմականի տղերքին:


Զինվորի օրագրից



Պատերազմի մասնակից զամպալիտն էլ հրամանը կատարել էր ամենայն դաժանությամբ: Ստորաբաժանումների հանցագործ հրամանատարներին վիրավորում էին նրանց ենթակաները, կանգնում էին ու հերթով «խլեշ» (մայր ու հայր հայհոյել) անում: Եվ այսպես մոտ մեկ շաբաթ՝ տեղից տեղ, ակումբից ակումբ, շարքայինից գումարտակի հրամանատար: Մեկ շաբաթ մեղավորները հազարավոր հայհոյանքների արժանացան՝ առաջին օրերին կարմրելով ու եռացող դեմքով, ատամները կռճտացնելով ու հաշվեհարդարի սպասումով, հետո արդեն սովորական ու առանց էմոցիաների:
Զինվորների մի մասը հեշտությամբ ու սառնասրտորեն, շատերն էլ դժվարությամբ էին արտահայտվում՝ հայացքը փախցնելով, ցածրաձայն վանկարկելով: Զամպալիտը ձևը գտել էր: Երբ մի քանիսն ասում էին՝ լակոտություն է, հիմարություն է, ստորություն է, փոխգնդապետն ասում էր՝ չէ՛, տղե՛րք, մեղմ եք ասում, սա ինչի՞ տղություն է, ու բոլորը գլխի էին ընկնում, թե ինչ բովանդակության ելույթ է պետք:  
Նրանց դատեցին: Չգիտեմ՝ որ մեկը որքան ժամանակով ազատազրկվեց, բայց դա արդեն էական չէր: Մեղավորները գուցե նախընտրեին ցմահ ազատազրկումը, քան ժամանակավոր ստորացումը՝ մորը, քրոջը, կնոջը, ազգուտակին բարոյազրկելու մեջբերումներով: Գողության մասին շատերը չիմացան, բայց ակցիայի մասին ամբողջ հանրությունը խոսեց: Հատկապես զինանձնակազմը զգաստացավ, ուշքի եկավ, հետևություններ արեց:
Սա մեդալի մի կողմն է, կա նաև մյուսը: Զինվորական կոչումներ միայն մարդիկ չեն ստանում: Աշխարհում ընդունված է՝ տարիների ընթացքում գերազանց առաջադիմությամբ, բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկնելով՝ հասնել գեներալական ուսադիրների: Հայաստանում, մոտավորապես նույն սկզբունքով, բայց առանց ժամանակային ստաժի, պարգևատրվում են նաև անշունչ միավորները:
Զորամասերի տանկերի պարկերում կանգնած են թրթուրավոր մայորներ, գնդապետներ, գեներալներ: Աստղերը վկայությունն են, թե այդ զինտեխնիկան ինչպես է աչքի ընկել մարտական գործողությունների ժամանակ, նշանների քանակը վկայում է խոցած թիրախների մասին: Եթե մայորը մեկ աստղ ունի, նշանակում է տանկը ոչնչացրել է ադրբեջանական մեկ նշանակետ, շինություն, զինտեխնիկա, զորամաս: Նույն սկզբունքով երկուսը, երեքը, չորսը: Տանկը գեներալի աստղեր է ստանում, երբ մի ամբողջ համալիր է ոչնչացնում: Այսպիսի դեպքեր պատերազմի ժամանակ են գրանցվել ու նաև դրանից 25 տարի անց: Ապրիլյան քառօրյան մի քանի թրթուրավորների գեներալի տիտղոս շնորհեց:


Զինվորի օրագրից



Տանկերը ոչ, բայց հրետանին այս իմաստով անգերազանցելի է: Հատկապես 2016-ի ապրիլին: Եվս մեկ պատմություն՝ այս անգամ գրադի ու հայ սպաների անթերի գործողությունների մասին: Հիշում եք այդ օրերին պաշտոնապես հրապարակվեց, որ հայ զինծառայողները 4 օրերի ընթացքում 27 տանկ (մեկը՝ սակրավոր) ոչնչացրին, 4 ՀՄՄ: Գիտե՞ք ինչպես: Ուշադրությո՛ւն:
Պատերազմի ժամանակ ու հատկապես մարտի դաշտում հեշտ չէ խոցել զինտեխնիկա, երբ դու նույնպես կրակի տակ ես, փրկությունը ճշգրիտ հաշվարկներն են և արդյունավետ կրակը: Եվ այսպես, ապրիլյան առաջին օրերին հակառակորդը զգաց, որ դիվերսիոն հարձակումները ձախողվում են, արկածախնդիրներն այս կողմում են, հորիզոնական դիրքով, ուղղաթիռն արդեն մոխրացել է: Այդ ժամանակ էլ ընտրեցին այլ մարտավարություն՝ դաշտ բերելով զրահատեխնիկան, ընդ որում, ոչ թե մեկական տանկով, այլ միանգամից մի քանի դիվիզիոնով:
Հրամանատարական կետը, կարծես, հարցաքննության սենյակ լիներ՝ մեկ սեղան էր, վրան քարտեզը, շատ թույլ լույս, ծխից ծանրացած օդ և երեք սպա: Հրետանավորներն այդ կետից էին հրահանգներ ստանում: Ուղղությունը ղեկավարում էր գնդապետը՝ կապիտանի ու ավագ լեյտենանտի օգնությամբ: Առաջնագծից հաղորդում են միանգամից մի քանի տասնյակ տանկերի շարժի մասին: Հրամանատարը պահանջում է որոշել տանկերի արագությունը, ուղղությունը, դասավորությունը: Վայրկյաններ անց զեկուցում են՝ հակառակորդի տեխնիկան առաջ է շարժվում 60 կմ/ժ արագությամբ հայկական կողմի ուղղությամբ:
Մի քանի դիտակետերից ստացած տեղեկությունները համադրում են, վերլուծում, տալիս վճռորոշ հրամանը՝ խոցե՛լ: Սա չափազանց բարդ կոմբինացիա է. գրադը գործի դնել այնպես, որ միանգամից մի քանի տեխնիկա օդ բարձրանա: Այդպես էլ անում են, այնպիսի հաշվարկներով են կրակ արձակում, որ առաջին հրթիռը ոչնչացնում է շարասյունը գլխավորող տանկը, երկրորդը՝ երկրորդին, երրորդը…
Խուճապահար հակառակորդը նույնիսկ չի հասցնում շրջվել, վերադառնալ մշտական տեղակայման վայր, մեկը մյուսի ետևից պայթում են, մնում չեզոք գոտում, միայն վերջին շարքի տանկերից մի քանիսն են հասցնում խույս տալ խոցվելուց: Անմիջապես հետ են դառնում: Եվ այս ամենը տեղի է ունենում վայրկյանների ընթացքում: Գրադն այդ օրը մկրտվում է, ստանում գեներալի վաստակած կոչումը:
Տանկերի նկատմամբ վերաբերմունքը տարիների ընթացքում փոխվել է՝ դիզվառելիք գողանալուց մինչև մոդեռնիզացում: Մինչդեռ 25 տարիների ընթացքում պարկն այնքան էլ չի փոխվել, հիմնականում խորհրդային արտադրության Տ72 տանկերն են: Գրեթե բոլորը: Վերջին ձեռքբերումը վերջին սերնդի տանկերից է, բիաթլոնից բերեցինք: Ժամկետայինները հաղթեցին մրցույթը՝ Տ90-ը հասցնելով Հայաստան: Դրա մասին կպատմեմ ավելի ուշ և ավելի մանրամասն: Մինչև հաջորդ ուրբաթ:
  

Տարածել