Ինչպես Google-ը հերթական ընկերությունից վերածվեց որոնողական հսկայի՝ գիրք HR մասնագետների համար ու նրանց մասին (տեսանյութ)
Ամեն օր Google-ում կատարվում են միլիարդ որոնումներ։ Աշխարհն ինտերնետում վաղուց ոչ թե փնտրում է, այլ «գուգլում»: Աշխարհը, բոլորի կյանքը ու նույնիսկ հիշողությունը փոխած Google ընկերությունը նոր դարաշրջանի ամենանախանձելի, ամենացանկալի գործատուներից է։ Թե ինչ
Բոկն իր հայտնի գրքում բացել է ընկերության հաջողության ու մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականության գրեթե բոլոր գաղտնիքները, ներկայացրել է ՏՏ գիգանտի ներքին խոհանոցը։ «Ի գործ. Ովքեր և ինչպես են աշխատում Google-ում․ գործելու և առաջնորդելու նորմերը» դասագրքային ուղեցույց է՝ նախանձելի աշխատավայր, պահանջված գործատու ու հաջողակ բիզնես ունենալու համար: Լասլո Բոկի պաշտոնավարման տարիներին Google-ը 30 անգամ դարձել է «լավագույն գործատու» ու շահել երազանքի գործատուի 100 մրցանակ: Գրքի հեղինակը նույնպես բազմակի մրցանակակիր է» 2010-ին կոչվել է լավագույն HR-ղեկավար: Սովորել է Եյլի համալսարանում, մինչև Google-ը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել McKinsey & Company ու General Electric ընկերություններում:
Լասլո Բոկն ասում է, որ մարդիկ իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են աշխատավայրում: Ըստ գրքի հեղինակի՝ երբեմն դա կյանքի դաժան ու վատ փորձառություն է, մինչդեռ Google֊ի աշխատակիցները, որոնք իրենց անվանում են գուգլերներ, ընկերության համար ամեն ինչ են: Բոկը ցույց է տալիս, որ Google֊ը մյուս բոլոր ընկերություններից տարբերվում է «Ձայնի իրավունք»֊ով։ Դա Google-ի մշակույթում գլխավոր անկյունաքարերից է. «Աշխատանքը ծառայեցրեք նպատակին: Աշխատակիցները միշտ պետք է իմանան իրենց առաքելությունն ու կատարած գործի կարևորությունն ու նշանակությունը: Աշխատակիցները, որոնք չեն տեսնում իրենց ներդրումը ընկերության առաքելության մեջ, 630 տոկոսով ավելի շատ են դուրս գալիս աշխատանքից: Օրինակ, կլինիկաների CommonSpirit ցանցը ժողովները սկսում է տեսանյութերով, որտեղ ցույց են տալիս, թե ինչքան դժվար է համավարակի ժամանակ աշխատել առողջապահական ոլորտում ու որքան կարևոր գործ է դա»։
«Ի գործը» աշխատանքային լավ ձեռնարկ կդառնա HR մասնագետների համար։ Գրքում խորհուրդներ են, թե ինչպես պետք է աշխատանքի ընդունել, ազատել, կադրային ճիշտ քաղաքականություըն վարել ու մոտիվացնել թիմակիցներին։ Google-ում լավագույն աշխատակիցներն առաջնորդվում են իրենց կարծիքով և եթե պետք է, խախտում են կանոնները: Բոկը խորհուրդ է տալիս նաև վստահել աշխատակիցներին ավելի շատ. «Մենեջերները ոչ թե պետք է ցուցումներ տան, այլ սահմանեն ուղղությունները: Մենեջերը պետք է հստակ ցույց տա, թե ինչի պետք է հասնի աշխատակիցն իր աշխատանքով, հետո տա նրան ազատություն՝ ինքնուրույն որոշելու, թե ինչպես հասնի այդ նպատկին»:
Քայլ առ քայլ, սխալ առ սխալ՝ գրքի հեղինակը ցույց է տալիս Google-ի ու շատ ուրիշ ընկերությունների կադրերի ու մարդկային ռեսուրսների կառավարման նրբությունները: Բիզնեսմենները վստահեցնում են, կարդալով գիրքը, կարելի է միանգամայն այլ, գուգլական կանոններ սահմանել ու հասնել նույն այն հաջողությանը, ինչ որոնողական հսկան:
Կարդացեք նաև